Խաշած կարտոֆիլը կլպել, կտրել կլոր շերտերով: Վարունգը և լոլիկը նույնպես կտրել կլոր շերտերով: Աղցանամանի մեջ հերթական շարքով շարել կարտոֆիլը, վարունգը, լոլիկը, լցնել աղ, պղպեղ, վրան թթվասեր ավելացնել (թթվասերը կարելի է նաև առանձին մատուցել), վերջում կլոր շերտով կտրած ձու շարել: Մատուցելիս կարելի է վրան ցանել մանր կտրատած մաղադանոս: Աղցանը զարդարել կակաչի ձև տված լոլիկով:
Պարունակություն :
100 գ. կարտոֆիլի համար վերցնել 12 ձու, 50 գ. լոլիկ, 50 գ. վարունգ, 50 գ. թթվասեր, աղ, պղպեղ և մաղադանոս՝ ըստ ճաշակի: