Կարմիր լոբին լվանալ, սառը ջուր լցնել և խաշել, որից հետո քամել: Սառելուց հետո լոբու վրա լցնել աղ, պղպեղ, քացախ՝ խառնած ձեթի հետ և լավ խառնել: Լցնել աղցանամանի մեջ, զարդարել սոխով, մաղադանոսով ու համեմով:
Պարունակություն :
80 գ.լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 15 գ. ձեթ, 15 գ. քացախ, աղ, պղպեղ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:.