Menu.am - All restaurants, bars, cafes, tea houses and all entertainment in Yerevan, Armenia!!! Order teatre, cinema and all other afisha tickets online!!! Free-lance.am : A New Way To Work
Armenian English Russian
Վերջին ավելացվածներ
Շաբաթվա ռեստորանը
Պիոներ
Խոհարարություն

   

Ազգային խոհանոց

Ոսպով դոլմա՝ խաղողի տերևներով

   
Հեղինակ : Հայկական
Պատրաստման եղանակը : Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):
Պարունակություն : 30 գ. ոսպի համար վերցնել 15 գ. բլղուր, 20 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, 10 գ. ծիրանաչիր, 10 գ. ալբուխար, 10 գ. չամիչ, 50 գ. խաղողի տերև, աղ, պղպեղ, համեմ, դաղձ, ուրց, մաղադանոս` ըստ ճաշակի:

 


Փնտրում
Տեղաբաշխվածությունը:
Խոհանոց:
Գաղտնաբառ:
 
 
 
 
design and development by Genesis Studio, Ltd.
Armenian Top Web Sites Statistics & Rating
Current Position
doviz