Չորացրած ավելուկը լվանալ տաք ջրում, եփել աղաջրի մեջ, քամել մաղով, սառեցնել, մանր կտրատել: Առանձին ամանի մեջ ձեթով տապակել մանր կտրատած սոխը, վրան լցնել ավելուկը, պղպեղ, խառնել և շարունակել տապակել 5-8 րոպե: Մատուցել սառը վիճակում:.
Պարունակություն :
100 գ. չորացրած ավելուկի համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղն ըստ ճաշակի: