Արագ առաքում
Ձեր սիրելի ռեստորաններից և խանութներից
Նշեք Ձեր հասցեն՝ ամենաարագ առաքում առաջարկելու համար

Եվրոպական, Արտադրված է Հայաստանում, Գրքեր
Աշխատանքային ժամերը
Երկուշաբթի-Կիրակի
10:00 - 20:00
10:00 - 20:00
Առաքման վճար 400դր․

#1 Աղջիկ ջան, ուշքի արի Ռեյչլ Հոլիս նկարագրություն՝ Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
ISBN 978-9939-9196-1-4
Քաշը՝ 425գ

#3 Նյու Մեգ 100 մոնոլոգ. անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով չափս՝ 17x24,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 244, քաշ՝ 325գ, Նյու Մեգ հրատարակչություն
Գրքում հավաքված են newmag ամսագրում 2007-2017 թթ. հրապարակված մոնոլոգները: Մոնոլոգների հերոսները ճանաչված անհատականություններ են, ստեղծագործող անձինք, արվեստագետներ, պետական ու ռազմական գործիչներ, բիզնեսմեններ, ֆինանսիստներ, սպորտսմեններ, լրագրողներ, հեռուստատեսային դեմքեր: Մոնոլոգների տեքստերը կազմելուն օգնել են երիտասարդ և շնորհալի լրագրողներ, հերոսներին լուսանկարել են բարձրակարգ և ինքնատիպ լուսանկարիչներ:

#9 Հրաչյա Սարիբեկյան Այնտեղ աչքերդ երբ բացես չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 224գ
«Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուն առաջին անգամ մեկտեղում է Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքները, որոնք տպագրվել են Հայաստանի և արտասահմանյան գրական հանդեսներում ու թերթերում, արժանացել բազմաթիվ մրցանակների:

#10 Հրաչյա Սարիբեկյան Ապուշների ուղևորությունը չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 270գ
1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է: Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչ այժմ առեղծվածային լռություն է: Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի և Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդները... Ուստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ուղևորություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը չափազանց հարաբերական է: Զգուշացե՛ք ընթերցելուց:

#11 Նարինե Կռոյան Դառնածինները չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 200, քաշ՝ 265գ
«Դառնածիններ» ժողովածուում ընդգրկված են Նարինե Կռոյանի՝ վերջին շրջանում ստեղծած վիպակներն ու պատմվածքները:

#12 Դիանա Համբարձումյան Դուռը թակում են չափս՝ 12.4x19, կազմ՝ փափուկ/կոշտ, էջ՝ 256, քաշ՝ 260/350գ
Այս վեպը մարդու մասին է, որն ապրում է իր երկրում, հեռանում է իր երկրից ու վերադառնում է իր երկիր: Սա մարդուց մինչև երկիր ձգվող ճանապարհի պատմությունն է, ուր Ձիավոր-երկրի հազարամյա դեգերումները հասնում են ներկա որոնումների ճամփաբաժան, որտեղ լքելով իրար` իրար են սպասում հեռացող Եկվորն ու վերադարձող Կինը: Դռան թակոցն առկայծող հույսի վկայումն է:

#13 Գուրգեն Խանջյան Ենոքի աչքը չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 262, քաշ՝ 280գ
Ճակատագրեր, անհատականություններ, ներփակ բնավորություններ, որ հարաբերվում են վիպական ինքնատիպ տարածության մեջ՝ միմյանցից անկախ վերհանելով ընդհանրական խնդիրներ, իբրև առանցք ունենալով ապակե աչքի ամենատես ոսպնյակը։ Վեպն արժանացել է ՀԳՄ և Ռուսաստանի հայերի միության «Հայը XXI դարում» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին։

#14 Հրաչյա Սարիբեկյան Երկվորյակների արևը չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 216, քաշ՝ 310գ
Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքների մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը:

#15 Արմեն Օհանյան Կիկոսի վերադարձը չափս՝ 12.4x19, կազմ՝ փափուկ, էջ՝ 128, քաշ՝ 140գ
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված ինտերակտիվ արձակի նմուշներին հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները: Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ` ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»): Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու միջոց («Պահմտոցի», «Գերաստղ Մարիոն», «Մատրյոշկա», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ` նա վերաիմաստավորում է անցյալը` հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»):

#16 Գրիգ Հիսուսի կատուն չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 168, քաշ՝ 247գ
«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ՝ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

#17 Լևոն Շահնուր Ճանապարհորդություն սիրուց առաջ չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 256, քաշ՝ 325գ
«Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպում կյանքի և մահվան նշաններն են: Հեղինակը կիրառել է բազմաթիվ ոճեր, ճարտարապետական և մաթեմատիկական պատկերներ, սյուժեն փոփոխական է, ընթացքը հաճախ հեղինակի համար էլ անակնկալ: Դատարկված տղամարդու՝ իր շարունակությունը արգանդում թողած ԱՆՄԱՐԴԱԲՆԱԿԻ, և սերմը կրող Քրիստի շարժի ու դադարի մասին է: Գրվածքն ինչ-որ տեղ անհայտ ուժինն է՝ քնած Ադամինը, վերջինս աչքի տակով թաքուն նայում է կնոջ մարմնին, որն արարվելիս ամբողջովին մերկ էր ու կտոր-կտոր քարտեզագրվում էր ննջողի մարմնին...

#18 Արմեն Հայաստանցի Մայրենիք. Դրոշ չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 192, քաշ՝ 275գ
«Մայրենիք» եռագրության առաջին վեպը՝ «Դրոշը», գրված է հրապարակախոսության, կինոսցենարի, պոետիկ արձակի համադրության սկզբունքով: Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորման միջոցով հեղինակը գեղարվեստականորեն ներկայացնում է ներկայիս հայկական իրականությունը և այդ իրականության պայմաններում երջանկություն որոնող սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին: Գլխավոր հերոսները երեք երիտասարդ են, որոնցից մեկը գիշերային ակումբում երգող, հայրական տնից վտարված տրանսվեստիտ է, իսկ մյուս երկուսը` սիրող զույգ: Երբ երեքից մեկը բանակից չի վերադառնում, մյուսները կանգնում են շրջադարձային որոշման առաջ. գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում:

#19 Մհեր Բեյլերյան Մեղքի հարյուր տարին չափս՝ 12.4x19, կազմ՝ փափուկ, էջ՝ 176, քաշ՝ 184գ
Արդի հայ արձակի ինքնատիպ հեղինակներից մեկի՝ Մհեր Բեյլերյանի նոր ժողովածուն ներառում է վերջին տարիների նրա ստեղծագործությունները, որոնք հատկանշվում են թեթև ու անչար հումորով, ժանրային յուրօրինակ իրացումներով:

#20 Լիլիթ Կարապետյան Մենախոսություն երկու ձայնով չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 112, քաշ՝ 205գ
Լիլիթ Կարապետյանի հերոսները կարծես ապրել են մարդկության ամբողջ պատմությունը՝ սկզբից էլ առաջ ու վերջից էլ հետո: Կյանքը նրանց համար ինչ-որ բան վերհիշելու և հիշողությունների մեջ կողմնորոշվելու ընթացք է՝ անցյալի հիշողություններ, ներկայի հիշողություններ, ապագայի հիշողություններ: Գրողական, արդեն կարելի է ասել՝ հասուն վարպետությամբ հեղինակը վկայագրում է դրանց պատճառած և՛ տառապանքն ու ցավը, և՛ ուրախությունն ու հրճվանքը:

#21 Հովիկ Աֆյան Միս ուտողները չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 184, քաշ՝ 255գ
Երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները մի կողմից հեղինակի ուրույն ոճն են ի ցույց դնում, մյուս կողմից՝ երևանում են ճանաչելի իրականության գրողական վերարտադրություն, որտեղ ընդհանրացվում և իմաստավորվում է այն ամենը, որը մեզ թվացել է պարզապես հերթական իրադարձություն:

#22 Հովհաննես Երանյան Ողորմություն Ֆրոսյային պատմվածքներ չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 144, քաշ՝ 235գ
Հեղինակն այս գիրքը նախ վերնագրել էր` «Սովետ, post սովետ», թեև նրա հետա քրքրության առանցքը այդ երկրի կործանումը չէր: Ոչ էլ քաղաքական ու հասարակական այն հանկարծահաս փոփոխությունները, որոնք ծնունդ տվեցին նոր երկրների, պատերազմների ու շարունակվող թշվառության: Գրողի համար գլխավորը մարդկային ճակատագրերն են: Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Այդ մարդը, կամ մարդիկ են Հովհաննես Երանյանի պատմվածքների հերոսները: Մարդիկ, որոնք ապրեցին այդ փոփոխական ժամանակն ու հետո մեռան: Եվ մարդիկ, որոնք դեռ ապրում են այդ ժամանակն ու հետո կմեռնեն:

#23 Արփի Ոսկանյան Չի վաճառվում չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 336, քաշ՝ 430գ
Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները: Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը:

#24 Արամ Պաչյան Օվկիանոս չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 200, քաշ՝ 310գ
«Օվկիանոս» ժողովածուն ներառում է արդի հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Արամ Պաչյանի նոր պատմվածքներն ու էսսեները: Նրա ինքնատիպ ու արդեն ճանաչելի գրողական ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում:

#25 Արթուր Միկոյան Օտար լույս չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 264գ
Արթուր Միկոյանի «Օտար լույս» վեպը հատկորոշվում է նրա ստեղծագործական ձեռագրին բնորոշ ֆանտասմագորիայի ինքնատիպ իրացումներով: Լարված ու անընդհատ բացահայտումներով լի սյուժեն տանում է այդպես էլ չենթադրվող ու անսպասելի վերջաբանի…

#26 Մհեր Իսրայելյան Մի շան բախտ չափս՝ 12.4x19, կազմ՝ կոշտ, էջ՝ 144, քաշ՝ 230գ
Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» ժողովածուի պատմվածքները ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում, որտեղ կողք կողքի տեղավորվում են ընտանիքի անդամներ ու ընկերներ, գեներալներ ու երեխաներ, որտեղ ուսանողն ու աշխարհահռչակ նվագավարը, ճպճպացող աչքերով տղան և նույնիսկ կենդանիները կարող են տրվել երազանքի մոգական հմայքին:

#8 Նիկոլ Փաշինյան Երկրի հակառակ կողմը չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 384, քաշ՝ 430/530գ,
«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր, և նրա գտնվելու վայրը հայտնի չէր: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել: Ինքը՝ Փաշինյանը, պնդում է, որ ընդհատակում գտնվելու ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չի լքել Հայաստանը:

#376 Գրիգոր Պըլտեան Երկխօսութիւն Նարեկացիի հետ չափս՝ 13.5x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 528, քաշ՝ 676գ, Սարգիս Խաչենց.Փրինթինֆո հրատարակչություն
ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ հերթական հատորն ընդգրկում է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Գրիգոր Պըլտեանի( Ֆրանսիա) տարբեր տարիների նարեկացիական հետազոտությունները՝ ի մի բերված իբրև մեկ միասնական գիտական երկ:

#377 Գրիգոր Պըլտեան Պատկերը անունը լեզուիս տակ չափս՝ 13.5x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 632, քաշ՝ 767գ, Սարգիս Խաչենց.Փրինթինֆո հրատարակչություն
Հատորը կը խմբէ հեղինակի «Գիշերադարձ» ընդհանուր խորագիրը կրող պատումներու շարքի նախապէս հրատարակուած գրքերը՝ «Պատկերը», «Անունը լեզուիս տակ»: Նոյն շարքէն լոյս տեսած են նաև «Սեմեր», «Հարուածը», «Նշան», և «Շրջում» պատումները:

#378 Ալինա Տոնոյեան Հայկականութիւն-արիականութիւն չափս՝ 17x21,5, կազմ՝ փափուկ, էջ՝ 152, քաշ՝ 260գ, Սարգիս Խաչենց.Փրինթինֆո հրատարակչություն

#379 Սերգեյ Ստեփանյան Ժամանակի երկու ընթերցում չափս՝ 11.5x17, կազմ՝ կոշտ, էջ՝ 142, քաշ՝ 190գ, Սարգիս Խաչենց.Փրինթինֆո հրատարակչություն
<ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ> ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում փիլիսփա և բանասեր Սերգեյ Ստեփանյանի աշխատությունը, որը նվիրված է պոետոլոգիայի և գոյաբանության ընդհանուր արմատի որոշարկման հարցերին: Այդ արմատը ժամանակն է, որն ունի երկու ընթերցում: Առաջինը բանաստեղծորեն առաջադրվել է Հունաստանում, երկրորդը նորագույն ժամանակներում ձևակերպվել և վերամեկնաբանել են Կանտը, Հյոլդեռլինը և Հայդեգգերը: Երկու ընթերցումների համար ընդհանուր է գոյաբանական ասպեկտը պոետոլոգիական ասպեկտին հանգեցնելու միտումը: Սակայն երկրորդ մոտեցումը, ձգտելվ ճանաչողության բոլոր, այդ թվում նաև ստեղծագործության հնարավորությանն առնչվող հարցերը, բերել տրանսցենդենտալ հարթություն, անհրաժեշտաբար առաջադրում է մարդու նոր և բավականին բարդ կոնցեպցիա:

#380 Սերգեյ Ստեփանյան Ֆրիդրիխ Հյոլդեռլին չափս՝ 12x17,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 183, քաշ՝ 265գ, Սարգիս Խաչենց.Փրինթինֆո հրատարակչություն
Ֆրիդրիխ Հյոլդեռլինի ստեղծագործական և կենսական փորձառությունը, որ կրում են արդի անձն ու նրա ճակատագիրը կազմորոշող սաղմերը, քննվում է ինչպես նրա բանաստեղծական, այնպես էլ տեսական երկերի հիմքի վրա: Փորձ է արվում ընթերցելու պոետին գերմանական իդեալիզմի փիլիսոփայության համապատկերում, հատկապես նկատի առնելով կանտյան փիլիսոփայության առկայությունը: Մոտեցումը նպատակ ունի տրանսցենդենտալ բաղադրիչի շնորհիվ բացատրել բանաստեղծի անտիկ և հեսպերիական խոնարհումների հնարավորությունն ու համադրությունը: Հեղինակն անդրադառնում է Հյոլդեռլինի մշակած գոյաբանական հասկացություններին և վերլուծում դրանց ներքին կապը նրա հիմներգության առանցքային կերպարների հետ:

#597 Ռոբերտ Կարայան Փրկություն պատմավեպ չափս՝ 15x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 480, քաշ՝ 621գ
Վեպում արձակագիրը Սարդարապատի հերոսամարտը պատկերել է համայնապատկերային պլանով ու չափումներով՝ հայ ժողովրդի մաքառման գեղարվեստական տարերգության մեջ հաստատելով նրա՝ հավերժության մեծ խորհուրդը:

#599 Արմեն Սարգսյան Չկարդացած գրքերի փոխարեն չափս՝ 12.5x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 136
Ես քեզ ընտրել եմ չկարդացած բոլոր գրքերի ու չնայած բոլոր ֆիլմերի փոխարեն:

#600 Վարդգես Պետրոսյան Վերջին ուսուցիչը չափս՝ 14x21, կազմ՝ փափուկ, էջ՝ 148
Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր և անակնկալ ներս չնայեր Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակու մէ հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը:

#601 Սոնա Վան Հայրս ասում էր չափս՝ 15x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 304, քաշ՝ 400գ
Ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիներին գրած բանաստեղծությունները:

#651 Ղևոնդ Մելոյեան Մայրը: Երեք ընկերները չափս՝ 14.8x21, կազմ՝ փափուկ, էջ՝ 248, քաշ՝ 237գ
«անՎՐԵՊ» մատենաշարի նոր հատորը ներկայացնում է արևմտահայ արձակագիր Ղեւոնդ Մելոյեանի (1883-1967) ամենաաղմկահարոյց գործերը՝ «Մայրը» և «Երեք ընկերները» վեպերը:

#652 Լևոն Բաշալեան Նորավէպեր և պատմուածքներ չափս՝ 14,5x21, կազմ՝ փափուկ, էջ՝ 288, քաշ՝ 397գ
«ան ՎՐԷՊ» մատենաշարի նոր հատորը արեւմտահայ տաղանդաւոր նորավիպագիր Լեւոն Բաշալեանի (1868-1943)՝ 1943 թ. Փարիզում լոյս տեսած «Նորավէպեր եւ պատմուածքներ» ժողովածուի վերահրատարակութիւնն է; Պահպանւել են հեղինակի կիրառած ուղղագրութիւնն ու կէտադրութիւնը, կատարւել են միայն սրբագրական եւ որոշ անհրաժեշտ միջամտութիւններ: Հատորում զետեղուած նաեւ Արշակ Չոպանեանի հեղինակած առաջաբանը Լեւոն Բաշալեան մարդու և գրողի մասին: Հրատարակութիւնը նվիրւում է Լեւոն Բաշալեանի ծննդեան 150- ամեակին:

#654 Գուրգեն Խանջյան Հիվանդանոց չափս՝ 14,5x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 272, քաշ՝ 270գ
«Հիվանդանոցը» հետխորհրդային վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից: Անկախության շրջանի հայ գրականության ամենասկանդալային ու միևնույն ժամանակ՝ լավագույն վեպերից մեկի նոր հրատարակությունը նախանշում է նոր հանդիպումներ «Հիվանդանոցի» ինչպես հին, այնպես էլ՝ նոր «պացիենտների» հետ:

#655 Մկրտիչ Արմեն Հեղնար աղբյուր չափս՝ 14,5x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 168, քաշ՝ 225գ
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» (1935) վեպ արտացոլում է ավանդական Գյումրիի արհեստավորության կյանքն ու կենցաղը, ըմբռնումները մարդու կոչման, առաքինության, սիրո և ընտանիքի մասին:

#656 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-1 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 768, քաշ՝ 708գ
Գուրգեն Մահարու (1903-1969) երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորն ընդգրկում է նրա՝ 1916-1969 թթ. գրած բանաստեղծությունները: Բոլոր ստեղծագործություններն ուղեկցվում են անհրաժեշտ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով: Բազմաթիվ բանաստեղծություններ ներկայացվում են առաջին անգամ:

#657 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-2 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 680, քաշ՝ 706գ
Սույն հատորում «Խառը բանաստեղծություններ» խորագրի տակ ընդգրկված են Գուրգեն Մահարու 1921-1948 թթ. բանաստեղծությունները, որոնք փոքրաթիվ բացառություններով հավաքված են պարբերական մամուլից և ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ: Հատորի երկրորդ կեսը կազմող «Էլեգիաներ, բալլադներ» շարքը համալրված է ընթերցողին անհայտ կամ մոռացված բազմաթիվ այլ բանաստեղծություններով (1924-1966): Հատորն ամբողջականացնում է բանաստեղծ Մահարու մասին ձևավորված պատկերացումները և մեծապես նպաստում նրա անցած ոչ միանշակ ճանապարհի ընկալմանը:

#658 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-3 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 680, քաշ՝ 702գ
Գ. Մահարու բանաստեղծական ժառանգությունն ամփոփող Երկերի լիակատար ժողովածուի երրորդ հատորում ընդգրկված են միայն մեկ հրատարակությամբ լույս տեսած «1920!-1923? (Պոեմ ոչ պրոլետարական)», «Շիրակի ջրանցքը» գրքերը, ինչպես նաև այլ անտիպ և տպագրված պոեմներ, որոնց մեծ մասն ընթերցողին է ներկայացվում առաջին անգամ: Իրենց առաջին ամփոփումն են ստացել նաև մանկական բանաստեղծությունների և թարգմանությունների շարքերը:

#659 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-4 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 576, քաշ՝ 569գ
Երկերի լիակատար ժողովածուի չորրորդ հատորում ընդգրկված են ինքնակենսագրական «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» վիպակները և «Երիտասարդություն» (անավարտ) վեպը: Չորս տասնամյակների ընթացքում հարկադիր և ոչ հարկադիր ընդհատումներով ստեղծված քառագրությունում պատկերված են գրողի գիտակցական կյանքի հազիվ տասնհինգ տարիները, որոնք եղել են հանգուցային հայ ժողովրդի ճակատագրում՝ ազատագրական շարժման դրսևորումները Վանում, ինքնապաշտպանական կռիվները, ցեղասպանությունն ու գաղթը, Հայաստանի առաջին հանրապետության ձևավորումը և խորհրդային առաջին ամիսների խմորումները:

#670 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-5 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 736, քաշ՝ 609գ
Գ. Մահարու Երկերի լիակատար ժողովածուի հինգերորդ հատորում ընդգրկված է սուր վիճաբանությունների առիթ տված, ժամանակակիցների կողմից մերժված և գրական վարչարարների կամոք ուղղորդված գրարշավի աննախընթաց առարկա «Այրվող այգեստաններ» վեպը։ Ծննդավայր Վանին նվիրված գրական հուշարձանը կենդանացնում է Հայաստանի հնագույն քաղաքն ու նրա քաղաքացիներին։ Վեպը մեր օրերում դարձել է սեղանի գիրք ընթերցողական լայն շրջանակների համար, ովքեր որոնում են իրենց հարցերի պատասխանները՝ անցյալ դարասկզբի հայ հասարակական կյանքում տեղի ունեցած քաղաքական-հասարակական խմորումների ու Մեծ Եղեռնի վերաբերյալ։

#671 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-6 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 800, քաշ՝ 809գ
Գ. Մահարու Երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում ընդգրկված է «Այրվող այգեստաններ» վեպի լրամշակված տարբերակը, որին հեղինակը ստիպված էր գնալ առաջին հրատարակության դեմ ուղղորդված գրարշավի պատճառով: Ընթերցողն առաջին անգամ ամբողջական տեսքով կծանոթանա տարբերակին, որը Մահարին պատրաստել էր հրապարակման 1968 թվականին և որը չիրականացավ գրողի մահվան պատճառով: Աննախընթաց խեղաթյուրումներով լույս տեսած Երկերի ժողովածուի չորրորդ հատորը (1979) և վեպի գիտական հրատարակությունը (2004), որտեղ լրամշակումները ներկայացված էին առանձին բաժնում, չէին տալիս այդ հնարավորությունը: Տեղիք տալով ամբոխավար քննադատությանը, մեծ արձակից նկատելի զիջումների հետ մեկտեղ, հեղինակը լրամշակված տարբերակը համալրել է հատվածներով, գլուխներով և ասքերով, որոնք չեն խախտում վեպի ընդհանուր գաղափարախոսությունը:

#672 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-7 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 496, քաշ՝ 576գ
Հատորում ընդգրկվել են Գ. Մահարու 20-30-ական թթ. պատմվածքները, որոնց հիմնական թեմատիկան հին իրավակարգի փլուզումն է և նորի հաստատումը, ինչպես նաև սիրո, ընտանիքի և բարոյականության հարցերը նոր կառուցվող հասարակարգում: 50-60-ական թթ. պատմվածքներում գրողի հեգնական մոտեցումն է գրական և հասարակական տարբեր հարցերին: նոր ամփոփում են ստացել երգիծական և մանկական պատմվածքների շարքերը: Առանձին պատմվածքներ առաջին անգամ են ընդգրկվում գրողի ժողովածուներում:

#673 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-8 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 496, քաշ՝ 500գ
Գուրգեն Մահարին 1936-1954 թթ. բռնադատվել է և տարահանվել Սիբիր՝ սկզբում որպես ճամբարային, այնուհետև՝ աքսորական: Այդ տարիներն իրենց արտացոլումն են գտել գրողի արձակ և չափածո ստեղծագործություններում: Սույն հատորում ընդգրկվել են նրա սիբիրական պատմվածքները և «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Հանդիսանալով պատմության ոչ մեծ մի շրջանի՝ ստալինյան անօրինակությունների անմիջական վկայություններ, դրանք միաժամանակ պատկանում են մնայուն ստեղծագործությունների շարքին, որոնք բնորոշ էին կյանքի փորձով հարստացած արձակագրին: Քնարական արձակի, հումորի և սարկազմի օրգանական համաձուլվածքը, դարի արձակին բնորոշ անկաշկանդ ներքին մենախոսությունները առանձնացնում են այդ գործերը փաստագրական շատ վկայություններից և վերածում գրական արժեքների, որոնք դուրս են ժամանակից և աշխարհագրական սահմաններից:

#674 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-9 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 608, քաշ՝ 605գ
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի իններորդ հատորում ընդգրկված են և իրենց ամբողջական ամփոփումն են ստացել մահարիական այնպիսի ինքնատիպ ժանրերի ստեղծագործություններ, ինչպիսիք են քանդակները և հուշերը: Դրանց զգալի մասն անտիպ է կամ հավաքված պարբերական մամուլից և տարբեր արխիվներից՝ ներկայացվում է առաջին անգամ: Առաջին անգամ է ներկայացվում և ուղեգրությունների շարքը, որը սկիզբ է առել նախախորհրդային տարիներին և առիթներով շարունակվել գրողի ողջ կյանքի ընթացքում:

#675 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-10 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 792, քաշ՝ 770գ
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներորդ հատորում առաջին անգամ հնարավոր ամբողջությամբ ամփոփվում են նրա երգիծական և հումորիստական ստեղծագործությոնները: Գրական այդ ժանրին նա անդրադարձել է ստեղծագործական ողջ կյանքում: Առաջին անգամ է ամփոփվում նաև գրողի թատերգությունը: 20-ական թվականներից մոռացության մատնված ագիտօպերետների ու ընթերցողին ծանոթ «Մարդը՝ մարդուն…» պիեսի կողքին տեղ են գրավել նաև «Ճգնաժան» և «Երեք բաժակ սուրճ» անտիպ պիեսները: Հտորը նպաստում է գրողի ստեղծագործական ժառանգության առավել լրիվ և ամբողջկան պատկերացմանը:

#676 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-11 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 824, քաշ՝ 790գ
Սույն հատորում առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում Գ. Մահարու գրական- մշակութային և հրապարակախոսական հոդվածները, որոնք սկիզբ են առնում որբանոցային տարիներից և կամավոր ու հարկադիր ընդմիջումներով ձգվում ավելի քան կես դար: Գրված լինելով հասարակական- քաղաքական կյանքի տարբեր իրադրություններում`Հայաստանի առաջին հանրապետության բազմակուսակցական մամուլում, ռապպական- «մարքսիստական» քննադատության կրակի տակ, խրուշչովյան «ձնհալի» թե բրեժնևյան ճահճացման տարիներին, դրանք կազմում են հազվագյուտ ամբողջություն, քանի որ հիմնված են գրական մնայուն չափանիշների և քաղաքացիական անսխալ կողմնորոշման վրա: Տասնամյակների պարբերական մամուլից հավաքված, տարբեր արխիվներում պահպանված անտիպ հոդվածներն օգնում են նորովի տեսնելու և գնահատելու գրողի ստեղծագործական կյանքի ևս մի կարևոր կողմը:

#677 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-12 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 744, քաշ՝ 709գ
Սույն հատորում առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում Գ. Մահարու գրական- մշակութային և հրապարակախոսական հոդվածները, որոնք սկիզբ են առնում որբանոցային տարիներից և կամավոր ու հարկադիր ընդմիջումներով ձգվում ավելի քան կես դար: Գրված լինելով հասարակական- քաղաքական կյանքի տարբեր իրադրություններում`Հայաստանի առաջին հանրապետության բազմակուսակցական մամուլում, ռապպական- «մարքսիստական» քննադատության կրակի տակ, խրուշչովյան «ձնհալի» թե բրեժնևյան ճահճացման տարիներին, դրանք կազմում են հազվագյուտ ամբողջություն, քանի որ հիմնված են գրական մնայուն չափանիշների և քաղաքացիական անսխալ կողմնորոշման վրա: Տասնամյակների պարբերական մամուլից հավաքված, տարբեր արխիվներում պահպանված անտիպ հոդվածներն օգնում են նորովի տեսնելու և գնահատելու գրողի ստեղծագործական կյանքի ևս մի կարևոր կողմը:

#678 Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածու Մահարի-13 չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 864, քաշ՝ 809գ
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներեքերորդ հատորով ամփոփվում է նրա գրական- հրապարակախոսական ժառանգությունը: Հատորում ընդգրկված ակնարկների, դիմանկարների, խոհագրության, մահախոսականների, հարցազրույցների շարքերն ստացել են իրենց առաջին ամփոփումը և նորություն են ինչպես ընթերցողների, այնպես էլ գրականության մասնագետների համար: Նյութերի մեծ մասը պատկանում են ժամանակի ընթացքում մոռացված, բայց ոչ հնացածների շարքին:

#679 Վարդան Գրիգորյան Հավերժական վերադարձ չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 192, քաշ՝ 333գ
«Հավերժական վերադարձը» տաղանդավոր արձակագիր Վարդան Գրիգորյանի (1950-1989) առաջին պատմավեպն է՝ լույս տեսած 1981-ին: Պատմավեպի դիպաշարի առանցքում հայոց պատմության VII դարի գուցե ոչ այնքան գլխավոր, որքան պատմական արժեքով նշանակալից ու բախտորոշ իրադարձություններն են՝ պավլիկյան շարժում, բյուզանդացիների հակազդեցություն: Գրականագետ Սևակ Արզումանյանի բնորոշմամբ՝ «պատմության խորը ճանաչողությամբ Վարդան Գրիգորյանը բացում է անցյալի ծալքերը, իրողությունները մաքրում կրոնական ու պատմական կաղապարներից, քննում ճշմարտության և ազատության հավերժական գաղափարների տեսանկյունից»:

#680 Պերճ Զեյթունցյան Արշակ Երկրորդ չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 648, քաշ՝ 675գ
Պերճ Զեյթունցյանի (1938-2017) «Արշակ Երկրորդ» պատմավեպը ժանրի ամենաինքնատիպ և նորարարական դրսևորումներից է հայ գրականության մեջ: Գրողի պատմահայեցողության թիրախում 4-րդ դարի դեպքերն են, Արշակ Երկրորդ թագավորի տիրապետության շրջանը, երբ վճռվում էր հայկական ամուր պետականությունը պահպանելու կենսական հարցը:

#681 Եղիշե Չարենց ընտիր երկեր հատոր Ա չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 496, քաշ՝ 625գ
Չարենցի սույն քառահատորն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրեր: Տպագրված երկերը ժամանակին լույս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, ՙԷպիքական լուսաբաց՚ (1930) և ՙԳիրք ճանապարհի՚ (1933–1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962–1968, կազմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է ՙԱնտիպ և չհավաքված երկեր՚ (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), ՙՆորահայտ էջեր՚ (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և ՙԳիրք մնացորդաց՚ (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910–1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին...

#682 Եղիշե Չարենց ընտիր երկեր հատոր Բ չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 328, քաշ՝ 410գ
Չարենցի սույն քառահատորն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմ-ներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լույս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, ՙԷպիքական լուսաբաց՚ (1930) և ՙԳիրքճանապարհի՚ (1933–1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962–1968, կազմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է ՙԱնտիպ և չհավաքված երկեր՚ (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), ՙՆորահայտ էջեր՚ (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և ՙԳիրք մնացորդաց՚ (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910–1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին...

#683 Եղիշե Չարենց ընտիր երկեր հատոր Գ չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 488, քաշ՝ 500գ
Չարենցի «Ընտիր երկեր» ժողովածուի երրորդ հատորն ընդգրկում է նրա անտիպ ժառանգության գեղարվեստական մասը, ինչը հրատարակվել էՙԱնտիպ և չհավաքված երկեր՚ (1983, կազմող՝ Անահիտ Չարենց),ՙՆորահայտ էջեր՚ (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) գրքերում, նաև գործեր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Մատենադարանի նոր ձեռքբերումներից: Բնագրերը համեմատվել են ինքնագրերի հետ և արվել ուղղումներ: Գրքում տեղ են գտել նաև Չարենցի օրագրերը և ՙDe profundis՚ գրառումը:

#684 Եղիշե Չարենց ընտիր երկեր հատոր Դ չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 424, քաշ՝ 550գ
2012 թ. լույս տեսավ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների եռահատոր ժողովածուն։ Լրացուցիչ Դ հատորով ընթերցողին ենք հասցեագրում նրա գեղարվեստական արձակը՝ «Երկիր Նայիրի» վեպը և «Երևանի Ուղղիչ Տնից» հուշ- ակնարկը։

#685 Գրիգոր Աճեմյան Մահարիական չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 640, քաշ՝ 626գ
Գրքում ընդգրկվել են հիմնականում վերջին տարիներին լույս տեսած մահարիական հոդվածները և բանավիճային ելույթները, որոնք քիչ դեր չեն խաղացել գրողի «ապաշրջափակման», նրա գրական ժառանգության ամբողջական գնահատման և վերականգնման հարցում: Զգալի տեղ են գրավում անտիպները: Գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել խորհրդային տարիներին տպագրված հոդվածները: Չեն ընդգրկվել նաև առանձին հրատարակություններում և Երկերի լիակատար ժողովածուի հատորներում լույս տեսած հոդվածները:

#686 Լևոն Տեր-Պետրոսյան Խաչակիրները և հայերը հատոր Ա չափս՝ 17x24, կազմ՝ կոշտ, էջ՝ 552, քաշ՝ 900գ
Սույն հրատարակությամբ թարգմանաբար հայ ընթերցողին են ներկայացվում եվրոպական միջնադարագիտության ականավոր ներկայացուցիչների մի շարք հանրահայտ աշխատություններ, որոնք, նվիրված լինելով Բյուզանդիայի կամ խաչակրաց արշավանքների պատմությանը, միաժամանակ բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ ու վերլուծություններ են պարունակում խաչակիրների եւ հայերի հարաբերությունների մասին:

#687 Լևոն Տեր-Պետրոսյան Խաչակիրները և հայերը հատոր Ա չափս՝ 17x24, կազմ՝ կոշտ, էջ՝ 552, քաշ՝ 892գ

#688 Լևոն Տեր-Պետրոսյան Խաչակիրները և հայերը հատոր Բ չափս՝ 17x24, կազմ՝ կոշտ, էջ՝ 672, քաշ՝ 1363գ
Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահի արխիվները:

#27 Հենրի Միլեր Խեցգետնի արևադարձը չափս՝ 14.8x21, կազմ՝ փափուկ/կոշտ, էջ 352, քաշ՝ 215 / 300գ,
Արդի գրականության անկյունաքարերից մեկը հռչակված «Խեցգետնի արևադարձը»` Հենրի Միլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով` 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում: Միայն դատարանի պատմական վճիռը, որ փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները` ազատության նոր դարագլուխ բացելով գրականության մեջ, թույլ տվեց հրապարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը` երբևէ գրված թերևս ամենաանկեղծ գիրքը: Միլերի գլուխգործոցը, թոթափելով տաբուները, ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը` ի նպաստ ազատ խոսքի:

#29 Ջորջ Օրուել 1984 չափս՝ 14.8x21, կազմ՝ փափուկ, էջ՝ 336, քաշ՝ 420գ,
1949 թ. հրատարակված Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ այն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեք ծիծաղելի պատճառաբանություններով։ Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ։

#30 Վենեդիկտ Երոֆեև Մոսկվա Պետուշկի չափս՝ 14.8x21, կազմ՝ փափուկ/կոշտ, էջ՝ 188, քաշ՝ 240 / 350գ,
Ժողովածուն ներառում է 20-րդ դարի ռուս գրականության ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի Վենեդիկտ Երոֆեևի ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Մոսկվա-Պետուշկի» վիպակը և «Վասիլի Ռոզանովը էքսցենտրիկի աչքերով» էսսեն, ինչպես նաև երկու հարցազրույց մեծ գրողի հետ:

#31 Միշել Ուելբեք Տարրական մասնիկներ չափս՝ 14.8x21, կազմ՝ հաստ, էջ՝ 368, քաշ՝ 500գ,
«Տարրական մասնիկները» վեպը թեժ ու բւռն բանավեճերի ալիք է բարձրացրել հանրության լայն շրջաններում երկու հազարամյակների սահմանագծին՝ զգլխիչ հանդգնությամբ քողազերծելով «արևմտյան աշխարհի» մերօրյա զեխ, ցոփ ու շվայտ կենսափիլիսոփայական կործանարար ախտերը:

#32 Վլադիմիր Նաբոկով Լոլիտա չափս՝ 14.8x21, կազմ՝ հաստ, էջ՝ 472, քաշ՝ 610գ,
Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի: Ի՞նչ է սա, արդեն տասնամյակներ շարունակ ջանում են հասկանալ գրականագետները. կլինիկական դեպքի նկարագրությո՞ւն, մարտահրավեր կեղծ բարեպաշտությա՞նը, ֆրոյդիստական վարժանքնե՞ր գրականության ասպարեզում (թեև Նաբոկովը հեգնալի արհամարհանքով էր վերաբերվում Ֆրոյդին), երգիծական պատո՞ւմ, թե՞ տրտմաթախիծ գիրք մենության և սիրո մասին: «Լոլիտա»-ի առեղծվածն անհնար է միանշանակորեն վերծանել:

#33 Ջորջ Օրուել Անասնաֆերմա չափս՝ 11x16.5, կազմ՝ հաստ, էջ՝ 152, քաշ՝ 200գ,
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմ:

#34 Կամիլ Լըմոնյե Տղամարդու սերը չափս՝ 11x16.5, կազմ՝ հաստ, էջ՝ 272, քաշ՝ 200գ,
«Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:

#35 Ֆիլիպ Ռոթ Պորտնոյի ցավը չափս՝ 14.8x21, կազմ՝ հաստ, էջ՝ 288, քաշ՝ 410գ,
Ամերիկացի ականավոր գրող Ֆիլիպ Ռոթի մեծ աղմուկ հանած վեպը՝ «Պորտնոյի ցավը» (1969), հոգեվերլուծական մենախոսության պես գրված մի հանդուգն երգիծական գործ, ամերիկյան հրեա Ալեքսանդր Պորտնոյի տրագիկոմիկական խոստովանությունն է այն ավերների մասին, որ նրա ինքնությանը պատճառել են իրեն ձևավորած մշակույթը, ազգային կարծրատիպերն ու տաբուները՝ տեղիք տալով հոգեմաշ սեքսուալ մտասևեռման և մեղքի զգացման:

#38 Գաբրիել Վիտկոպ Դիասերը: Ս-ի մահը հրատարակման լեզու՝ հայերեն, չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 176, քաշ՝ 212գ
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում իր անհաշտվողական կեցվածքով հայտնի ֆրանսիացի գրող Գաբրիել Վիտկոպի (1920-2002) արձակը: Գիրքն ընդգրկել է մի շարք լեզուներով քանիցս վերահրատարակված «Դիասերը» և հեղինակի կողմից իր «ամենագեղեցիկ տեքստը» որակված «Ս.-ի մահը» վիպակները՝ երկու արտասովոր ու առինքնող երկ, որոնցից ամեն մեկը կեցության մռայլ բավիղները թափանցելու յուրատեսակ հնարավորություն է տալիս և անխուսափելիորեն տանում դեպի Մահ:

#37 Գաբրիել Վիտկոպ Դիասերը: Ս-ի մահը հրատարակման լեզու՝ հայերեն, չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 176, քաշ՝ 310գ
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում իր անհաշտվողական կեցվածքով հայտնի ֆրանսիացի գրող Գաբրիել Վիտկոպի (1920-2002) արձակը: Գիրքն ընդգրկել է մի շարք լեզուներով քանիցս վերահրատարակված «Դիասերը» և հեղինակի կողմից իր «ամենագեղեցիկ տեքստը» որակված «Ս.-ի մահը» վիպակները՝ երկու արտասովոր ու առինքնող երկ, որոնցից ամեն մեկը կեցության մռայլ բավիղները թափանցելու յուրատեսակ հնարավորություն է տալիս և անխուսափելիորեն տանում դեպի Մահ:

#40 Օրհան Փամուք Իմ անունը Կարմիր է չափս՝ 14.8x22, կազմ՝ հաստ, էջ՝ 496, քաշ՝ 500գ,
Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» վեպը, որի հեղինակի խոստովանությամբ իր ամենա գունեղ և լավատեսական ստեղծագործությունն է, լույս է տեսել Թուրքիայում 1998-ին, երբ նա արդեն համբավավոր գրող էր, և այս վեպը պետք է նոր քայլ լիներ հեղինակի հռչակը նաև Արևմուտք տարածելու գործում: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ դրսևորած անսահման սերն է:

#41 Օրհան Փամուք Սև գիրքը չափս՝ 14.8x23, կազմ՝ հաստ, էջ՝ 496, քաշ՝ 510գ,
«Սև գիրքը» Օրհան Փամուքի լավագույն վեպերից մեկն է: Վեպի գլխավոր հերոս Գալիփը, որոնելով կորած կնոջը, ոտնատակ է տալիս ամբողջ Ստամբուլը, և նրա որոնման յուրաքանչյուր կանգառ դառնում է նրբագեղ գործվածքի նմանվող այդ պատմության հերթական գույնը…

#42 Գյունթե Գրացի Թիթեղյա թմբուկը չափս՝ 14.8x24, կազմ՝ հաստ, էջ՝ 792, քաշ՝ 760գ,
Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթե Գրացի «Թիթեղյա թմբուկը» վեպը որոշակի դարաշրջանում՝ նախապատերազմյան,պատերազմական շրջանի,ետպատերազմյան Գերմանիայում և Եվրոպայում մարդու երկվության,բարքերի անկման,մարդկային հասարակնության վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործանարար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխարհամարտի հասունացման,ընթացքի և ավարտի համայնապատկերը և անհատի ու հասարակության բարոյական արժեքների անկումը այդ համայնապատկերի վրա:

#43 Մարիո Վարգաս Լյոսա Պանտալեոնը և այցելուների ջոկատը չափս՝ 14.8x25, կազմ՝ հաստ, էջ՝ 312, քաշ՝ 470գ,
2010թ.-ին Նոբելյան մրցանակ շնորհվեց Մարիո Վարգաս Լյուսային ավելի արժևորելով այս վեպը: Լատինամերիկյան բումը համաշխարհային գրկանության ամենաուշարժան երևույթներից է, երևույթ, որի շնորհիվ գրականության աշխարհագրությունը հարստացավ մի տարածությամբ, ինչը մինչև հիմա այդ գրական առումով խոպան հող էր ընկալվել:

#44 Ժան Պոլ Սարտր Սրտխառնոց չափս՝ 14.8x26, կազմ՝ հաստ, էջ՝ 264, քաշ՝ 390գ,
Շվեդական ակադեմիան 1964-ին գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից՝ չցանկանալով պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը։ «Սրտխառնոց»-ը (1938) Սարտրի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է, որն անփոխարինելի օղակ է 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին։

#45 Վիլիամ Գոլդինգ Ճանճերի տերը չափս՝ 14.8x27, կազմ՝ հաստ, էջ՝ 232, քաշ՝ 365գ,
«Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին հայացքից «Անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում:

#46 Սվետլանա Ալեքսիևիչ Պատերզամը կնոջ դեմք չունի չափս՝ 14.8x28, կազմ՝ հաստ, էջ՝ 368, քաշ՝ 510գ,
Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է:

#47 Հերման Հեսսե Հուլունքախաղ չափս՝ 14.8x29, կազմ՝ հաստ, էջ՝ 648, քաշ՝ 635գ,
«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպնէ: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհտ՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները: «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն. ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք՝ գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:

#48 Ուիլյամ Ֆոլքներr Ես այնժամ, դեռ մահամերձ չափս՝ 14.8x30, կազմ՝ հաստ, էջ՝ 184, քաշ՝ 310գ,
Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը կոմպոզիցիոն առումով կառուցված է որպես հերոսների կարճ ու երկար մենախոսությունների շղթա, որում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է: Այն մի ծեր ֆերմերի՝ տասը օր ձգվող թաղման պատմություն է: Հայերեն հրատարակվում է առաջին անգամ:

#49 Նաջիբ Մահֆուզ Ռադոբիս չափս՝ 14.8x31, կազմ՝ հաստ, էջ՝ 224, քաշ՝ 330գ,
Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպի համար հիմք է ծառայել Հին Եգիպտոսի 6-րդ դինաստիայի Մերենրա 2-րդ Նեմթիեմսաֆ փարավոնի կերպարը: Նա Պեպի 2-րդի և Նեյթ թագուհու որդին էր, Նիթոկրիս թագուհու եղբայրն ու ամուսինը և թագավորել է մ.թ.ա. 2219-2218 թթ.: Փարավոնի գահակալման կարճ ժամանակաշրջանը կապում են կամ նրա հիվանդության, կամ պետական հեղաշրջման հետ: Մահֆուզի վեպը բացահայտում է իրական պատճառները...

#50 Իմրե Կերտես Անբախտություն չափս՝ 14.8x32, կազմ՝ հաստ, էջ՝ 216, քաշ՝ 360գ,
Հունգարացի գրող Իմրե Կերտեսի՝ 1975-ին լույս տեսած «Անբախտություն» վեպը Հոլոքոստի մասին գրված տաղանդավոր ստեղծագործություններից է: Ծագումով հրեա Կերտեսի վեպը 2002-ին արժանացավ Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում, որով մեկ անգամ ևս վավերացվեց «Անբախտության» կարևոր դերը համաշխարհային հոլոքոստապատումի համատեքստում:

#51 Ալիս Մանրո Պատրանքով տարված չափս՝ 14.8x34, կազմ՝ հաստ, էջ՝ 208, քաշ՝ 340գ,
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են նրա տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող անպատնելի տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցող:

#52 Գաբրիել Գարսիա Մարկես Նահապետի աշունը չափս՝ 14.8x35, կազմ՝ հաստ, էջ՝ 260, քաշ՝ 390գ,
«Նահապետի աշունը» վեպը (1975) հեղինակի գնահատմամբ իր կարևորագույն ստեղծագործությունն է: Վեպի հերոսը՝ Կարիբյան ափի երևակայական երկրներից մեկի՝ դեպքերի բերումով իշխանության ղեկին հայտնված, անփոփոխ, անմահ թվացող զառամ նախագահը, մարմնավորում է ոչ միայն 20-րդ դարի լատինաամերիկյան երկրների իրական, այլև ժամանակակից բոլոր բռնակալներին: Մոգական ռեալիզմի շնչով հագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոեմ, բազմաձայն մենախոսություն բռնակալի և նրա մենության մասին:

#53 Կլոդ Սիմոն Քամին։ Բարոկկո խորանազարդ վերականգնելու փորձ չափս՝ 14.8x21, կազմ՝ հաստ, էջ՝ 288, քաշ՝ 400գ,
Ինչպես ցանկացած գավառական քաղաքում, այստեղ էլ յուրաքանչյուր նոր, օտար մարմին ընկալվում է որպես բացարձակ ոտնձգություն հանրային անդորրի, հաստատված կարգի դեմ: Դեպքերը ոչ թե ներկայացվում են որպես օբյեկտիվ դիպաշար, այլ պատումի հեղինակը փորձում է վերականգնել խճողված, բազմաշերտ, անորսալի իրականությունը ցաքուցրիվ փաստերի, խոսակցությունների, սեփական եզրակացությունների միջոցով: «Քամու» պատումն իսկապես նման է «բարոկկո խորանազարդի»՝ մանրամասների առատությամբ, անկանխատեսելի արաբեսկներով ու ոլորագծերով, անվերջանալի փակագծերով: Գլխավոր հերոսի ճակատագրի միջոցով Կ. Սիմոնն արտահայտում է նաև վիպագրության իր ընկալումը, որն իր որոնումների ճանապարհին հաճախ ճյուղավորվում է, չի հասնում հանգուցակետին՝ շարունակ առաջ շարժվելով «հարասահ ավազների միջով»:

#54 Գաբրիել Գարսիա Մարկես Հարյուր տարվա մենություն չափս՝ 14.8x22, կազմ՝ հաստ, էջ՝ 408, քաշ՝ 490գ,
Պատմելու արվեստի անգերազանց վարպետ Գարսիա Մարկեսի այս վեպը, որ «մոգական ռեալիզմի» կատարյալ դրսևորում է համարվել և «խոսքի գոթական տաճար» որակվել, XX դարի ամենաընթերցված ու ամենաշատ թարգմանված գործն է և շարունակում է նույնը մնալ նաև XXI դարում: Երևակայական Մակոնդո քաղաքը հիմնադրած Բուենդիաների տոհմի վեց սերունդների հարյուրամյա կյանքի պատմությամբ հեղինակն ամփոփ ներկայացնում է XIX դարի և XX դարի սկզբի Կոլումբիայի պատմությունը:

#55 Շմուել Յոսեֆ Ագնոն Մի գիշերվա հյուր չափս՝ 14.8x23, կազմ՝ հաստ, էջ՝ 552, քաշ՝ 600գ,
«Մի գիշերվա հյուր» վեպը Նոբելյան դափնեկիր Շմուել Յոսեֆ Ագնոնի կարևորագույն ստեղծագործություններից է։ Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է իր հայրենի քաղաք Արևելյան Եվրոպայում, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը։ Պատերազմի, աղետների, ժամանակի վայրիվերումներին ենթարկված հայրենի քաղաքում նա փորձում է վերակենդանացնել կրոնական կյանքը, ավանդական արժեքները, որոնք անհետացման եզրին են։ Վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին։

#56 Ալբերտ Կամյու Ժանտախտը չափս՝ 14.8x23, կազմ՝ կոշտ, էջ՝ 296, քաշ՝ 472գ
Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1947 թվականին: Պայքարը, որ վեպում բնակչությունը տանում է ժանտախտի դեմ, իրականում խորհրդանշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եվրոպացիների դիմադրությունը ֆաշիզմին և նացիզմին:

#58 Պատրիկ Մոդիանո Որ չկորչես թաղամասում չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 204, քաշ՝ 195գ
Պատրիկ Մոդիանոյի «Որ չկորչես թաղամասում» վեպը մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ կյանքի օբյեկտիվ իրողություններն են:

#714 Մարիո Վարգաս Լյոսա Խուլիա մորաքույրը և գրչակը չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 396, քաշ՝ 415գ
Մարիո Վարգաս Լյոսայի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խուլիա մորաքույրը և գրչակը» ինքնակենսագրական բնույթի վեպը (1977), հյուսված է գրեթե չառնչակցվող երկու զուգահեռ պատմությունից, մեկը մեծ գրող դառնալու երազանքով տարված պատանի Մարիոյի ու նրանից տասնչորս տարով մեծ կնոջ՝ Խուլիայի ռոմանտիկ սիրո և ամուսնության ոդիսականն է, մյուսը Մարիոյի գործընկերոջ՝ ռադիոդրամաների սցենարիստ, ռեժիսոր, դերասան Պեդրո Կամաչոյի արտասովոր փառքի և անկման երգիծապատումը:

#715 Հերման Հեսսե Տափաստանի գայլը չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 248, քաշ՝ 375գ
Գերմանացի մեծանուն գրող Հերման Հեսսեի (1887-1962) «Տափաստանի գայլը» վեպը հեղինակի ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական հոգևոր ճգնաժամի համապատկերը:

#716 Դարիո Ֆո Պապի դուստրը չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 200, քաշ՝ 374գ
15-րդ դարավերջին մասնատված Իտալիայում Ինոկենտիոս 8-րդ պապի վախճանից հետո պապական տերության գահին է բարձրանում իսպանական ծագմամբ հռչակավոր Բորջա ընտանիքի վերջին ու թերևս ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Ռոդրիգո Բորջան՝ նույն ինքը Ալեքսանդր 6-րդ պապը: Պատմաքաղաքական լարված իրավիճակում Բորջան ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել իր ինքնիշխանությանը սպառնացող կայսրությունների հետ և ամեն գնով պահպանել իր գերակայությունը Ապենինյան թերակղզու իշխանական տերությունների հանդեպ: 2014 թ. լույս տեսած իր միակ վեպում Դարիո Ֆոն, հավատարիմ մնալով Բորջաների մասին պատմական ակունքներին, վերարտադրում է հայտնի գերդաստանի պատմությունը՝ կենտրոնանալով Ալեքսանդր պապի դստեր՝ Լուկրեցիա Բորջայի անձի հետ կապված բազմաթիվ պալատական խարդավանքների և սիրային արկածների վրա: Սակայն հեղինակը, հրաժարվելով ժամանակաշրջանի տարեգրություններում և առավել ուշ գրված հայտնի գրական երկերում պատկերված պապի դաժան ու անխիղճ դստեր կերպարից, ընթերցողի դատին է հանձնում ոչ թե այդ ինտրիգները հյուսող, այլ հոր և եղբոր քաղաքական շահերին զոհ գնացող և այդ խարդավանքներին դիմակայող մի նոր Լուկրեցիայի: Մեծամասամբ երգիծական ոգով գրված այս վեպում, որ կարող է հիշեցնել Վերածննդի իտալական նովելներն ու կատակերգությունները, հեղինակը դրվագային դերեր է հատկացնում Հումանիզմի դարաշրջանից հայտնի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Նիկոլայ Կոպեռնիկոսը, Լոդովիկո Արիոստոն, Անդրեա Մանտենյան, Պիետրո Բեմբոն և այլք:

#57 Ալբեր Կամյու Օտարը չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 176, քաշ՝ 167գ
1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին:

#60 Մարկ Տվեն Հեքլբերի Ֆիննի արկածները չափս՝ 14.5x20.4, կազմ՝ հաստ, էջ՝ 352, քաշ՝ 430գ,
Վեպը «Թոմ Սոյերի արկածների» շարունակությունն է: Հեքլբերի Ֆիննը հեռանում է դաժան ու հարբեցող հորից. նրան ուղեկցում է ստրկությունից փախած սևամորթ Ջինը: Երկուսով լաստով լողում են Միսսիսիպի հոսանքով, որի ընթացքում հանդիպում են բազմաթիվ արկածների: Վեպի վերջնամասում իր տարօրինակ մտահղացուներով հանդես է գալիս նաև Թոմ Սոյերը: Վեպը պատանիներին կսովորեցնի հարգել մարդուն ու նրա արժանապավությունը՝ անկախ նրա մաշկի գույնից:

#63 Նոդար Դումբաձե Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը չափս՝ 14.5x20.4, կազմ՝ հաստ, էջ՝ 216, քաշ՝ 375գ,
«Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը վրացի արձակագիր Նոդար Դումբաձեի ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից է: Բարության և ընկերասիրության, ինքնանվիրումի ու անձնազոհության, կամքի ու հաստատակամության մարմնավորում են վեպի հերոսները, որոնց շրջապատում հասակ է առնում պատանի Զուրիկոն՝ գլխավոր հերոսը: Արկածային ու հետաքրքիր դրվագները, հումորի անսպառ ներկայությունը վեպին հաղորդում են առանձնահատուկ գրավչություն։

#64 Լուիս Քերոլ Ալիսի արկածները հրաշքների աշխարհում չափս՝ 14.5x20.4, կազմ՝ հաստ, էջ՝ 228, քաշ՝ 370գ,
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը, ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական , լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ճանրի վրա: «Հայելուց այն կողմ, և թե Ալիսն Ի՞նչ տեսավ այնտեղ» պատմությունն առաջինի տրամաբանական շարունակությունն է՝ հեքիաթի երկրորդ մասը:

#66 Յուրի Օլեշա Երեք հաստլիկները չափս՝ 14.5x20.4, կազմ՝ հաստ, էջ՝ 168, քաշ՝ 280գ,
Յուրի Օլեշայի այս հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տարի առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով։

#67 Ժյուլ Վերն Կարպատյան դղյակը չափս՝ 14.5x20.4, կազմ՝ հաստ, էջ՝ 264, քաշ՝ 390գ,
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից՝ մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարանքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը՝ բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:

#69 Նաիրա Խաչատրյան Թիթեռնիկ մանկական բանաստեղծությունների ժողովածու չափս՝ 20.5x20.5, կազմ՝ փափուկ, էջ՝ 28, քաշ՝ 200գ
Բարի, լուսավոր, գույնզգույն մանկական գրքերը` հեղինակ Նաիրա Խաչատրյանից, ջերմացնում են և վերադարձնում մանկություն: Հեշտ հիշվող քառատողերը, հաշվելուկները, խաղերը, ուսուցողական ու առհասարակ բարի մանկական բանաստեղծությունները Նաիրայի գրքերի բովանդակությունն են: Գրքերում ընդգրկված նկարների հեղինակները 3 ից 13 տարեկան երեխաներ են, որոնց շնորհիվ գրքերը այդքան ջերմ են և անկեղծ:

#70 Նաիրա Խաչատրյան Փաթիլներ մանկական բանաստեղծությունների ժողովածու չափս՝ 20.5x20.5, կազմ՝ փափուկ, էջ՝ 28, քաշ՝ 200գ
Բարի, լուսավոր, գույնզգույն մանկական գրքերը` հեղինակ Նաիրա Խաչատրյանից, ջերմացնում են և վերադարձնում մանկություն: Հեշտ հիշվող քառատողերը, հաշվելուկները, խաղերը, ուսուցողական ու առհասարակ բարի մանկական բանաստեղծությունները Նաիրայի գրքերի բովանդակությունն են: Գրքերում ընդգրկված նկարների հեղինակները 3 ից 13 տարեկան երեխաներ են, որոնց շնորհիվ գրքերը այդքան ջերմ են և անկեղծ:

#71 Իմ առաջին հանրագիտարանը. զարմանահրաշ ճամփորդություն չափս՝ 24x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 144, քաշ՝ 652գ Այս գիրքը մի զարմանահրաշ ճամփորդություն է դեպի գիտելիքների և հայտնագործությունների կախարդական աշխարհ։ Փոքրիկ ընթերցողները կիմանան մարդու մարմնի կառուցվածքի և գործառույթների մասին, կգտնեն տարբեր պատմություններ հետաքրքիր իրադարձությունների և հայտնագործությունների մասին, կբացահայտեն Տիեզերքի և Երկրագնդի, բույսերի և կենդանիների, գիտության և տեխնոլոգիայի հրաշքները։

#72 Սեյրանուհի Գեղամյան Մանկական հանրագիտարան չափս՝ 20x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 126, քաշ՝ 469գ Գիրքը նախատեսված է կրտսեր և միջին տարիքի երեխաների համար: Այն բաղկացած է երեք մասից. Առաջին մասը, որ կոչվում է <<Այդ զարմանահրաշ կենդանական աշխարհը>>, երեխաներին պատմում է տափաստաններում, անապատներում, լեռներում, ջունգլիներում, ծովերում, բևեռներու ապրող առավել հանրածանոթ կենդանիների մասին, երկրորդ մասում երեխաները կարող են ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ կենդանիների յուրահատկությունների մասին, երրորդ բաժինը հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան է, որըկօգնի սովորել գրքում տեղ գտած կենդանիների անունները՝ երեք լեզվով:

#73 Սեյրանուհի Գեղամյան Մանկական հանրագիտարան չափս՝ 20x21, կազմ՝ փափուկ, էջ՝ 126, քաշ՝ 469գ Գիրքը նախատեսված է կրտսեր և միջին տարիքի երեխաների համար: Այն բաղկացած է երեք մասից. Առաջին մասը, որ կոչվում է <>, երեխաներին պատմում է տափաստաններում, անապատներում, լեռներում, ջունգլիներում, ծովերում, բևեռներու ապրող առավել հանրածանոթ կենդանիների մասին, երկրորդ մասում երեխաները կարող են ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ կենդանիների յուրահատկությունների մասին, երրորդ բաժինը հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան է, որըկօգնի սովորել գրքում տեղ գտած կենդանիների անունները՝ երեք լեզվով:

#74 Գ. Սարգսյան Մանկական համակարգչային հանրագիտարան չափս՝ 22.5x28, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 820գ Գունզարդ այս գիրքը կդառնա երեխայի լավագույն օգնականը համակարգչային գրագիտության ուսուցման ընթացքում: Գրքում մատչելի ներկայացված են համակարգչի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Երեխան կսովորի օգտվել հանրահայտ Windows օպերացիոն համակարգից, ինքնուրույն կկարողանա համակարգչում ծրագրեր և խաղեր տեղադրել, տեքստ տպել և նկարել: Կտեղեկանա նաև համակարգչային վիրուսների և հակավիրուսների մասին:Այս գրքով երեխան հեշտությամբ կյուրացնի ինֆորմատիկայի դպրոցական դասընթացը և գերազանց հաջողությունների կհասնի ուսման բնագավառում:Նախատեսված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար:

#75 Փոքրիկների խնդրագիրք չափս՝ 21x30, կազմ՝ կոշտ, էջ՝ 76, քաշ՝ 560գ Գիրքը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցի առաջին դասարանցիների համար: Այն միաժամանակ և դասագիրք է, և խաղ: Խնդրագիրքը երեխաներին ոչ միայն կսովորեցնի լուծել խնդիրներն ու գրել դրանց լուծումները, այլև կընձեռի բովանդակալից ժամանակ անցկացնելու հնարավորություն:

#76 Մ. Նովիկովա Կիրթ վարվելաձևեր չափս՝ 21x30, կազմ՝ կոշտ, էջ՝ 56, քաշ՝ 047գ Բարի խոսքերը նշանաբաններ են, որոնք փոքրիկին շատ են պետք գալու:

#81 Ասիայի և Աֆրիկայի ժողովրդական հեքիաթներ չափս՝ 21x30, կազմ՝ կոշտ, էջ՝ 96, քաշ՝ 497գ Գրքում մեկտեղված են Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ամենահետաքրքիր հեքիաթներ:

#83 Խնկո Ապեր Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ չափս՝ 20x21, կազմ՝ փափուկ, էջ՝ 232, քաշ՝ 572գ

#84 Ռոալդ Դալ Չարլին և շոկոլադի գործարանը չափս՝ 13x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 232, քաշ՝ 222գ Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ հեքիաթ-վիպակը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական գործարանում:

#86 Աստրիդ Լինդգրեն Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին չափս՝ 16x24, կազմ՝ կոշտ, էջ՝ 296, քաշ՝ 609գ Գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907-2002) «Ապերիկն ու Տանիքի Կառլսոնը», «Տանիքի Կառլսոնը վերադառնում է», «Տանիքի Կառլսոնը հայտնվում է նորից» վիպակները։

#87 Բրիգիտե Վերներ Դենին, Կլարան և համար 5 տունը չափս՝ 16x24, կազմ՝ կոշտ, էջ՝ 152, քաշ՝ 509գ Ամռան արձակուրդներից երկու օր առաջ Կլարայի տուն տեղափոխվեցին նոր վարձակալներ՝ Դենին, Դենիի հայրիկը և Բազուկը: Սկզբում Կլարան չգիտեր՝ արդյոք Դենին իրեն դուր է գալիս, նա շատ էր տարբերվում բոլորից. նրա աչքերը յուրահատուկ էին, և նա ծիծաղելի էր խոսում: Բայց հետո Կլարան հասկացավ, որ Դենիի հետ հետաքրքիր է և հաճելի: Եվ Բեբել փողոցի համար 5 տանը հանկարծ սկսեցին տարօրինակ բաներ պատահել…

#89 Անտուան Դը Սենտ-Էքզուպերի Փոքրիկ իշխանը չափս՝ 11.5x18,, կազմ՝ փափուկ, էջ՝ 104, քաշ՝ 100գ

#90 Մարիամ Պետրոսյան, Նաիրա Մուրադյան Թևավոր շունը չափս՝ 20x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 36, քաշ՝ 118գ Քաղաքը ոչնչով հայտնի չէր մինչև այն պահը, երբ թևավոր շունը որոշեց վայրէջք կատարել հանկարծ հայտնված հսկա կակաչներից մեկի վրա:

#92 Վիլյամ Սարոյան Հին երկրից բերած խրատական առակներ size: 20x21, cover: soft, pages: 32, weight: 130g

#93 Արմեն Գրիգորյան Կանը և կախարդական բանալու գաղտնիքը չափս՝ 20x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 24, քաշ՝ 106գ «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթը պատմություն է ֆենտեզի ժանրի մեջ:Հեքիաթում կան հսկաներ, հեքիաթային կենդանիներ, կախարդներ. այն ամենը, ինչ առկա է ֆենտեզի ժանրում:

#94 Ղուկաս Սիրունյան Ձու ավտոբուսը (Մանկական բանաստեղծություններ) չափս՝ 20x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 96, քաշ՝ 200գ

#99 100 փաստ. Տիեզերք չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 245գ, Բուկինիստ հրատարակչություն
Այս 100 փաստն ու այս ուղղակի ֆանտաստիկ նկարներն ու ծիծաղելի շարժերը նկարագրում են Տիեզերքի արտառոց երևույթները: Իմացիր, թե ինչ է աստղագնացն ու տիեզերագնացը, պարզիր, թե մոլորակներն ինչից են կազմված, հայտնագործիր, թե աստղերն ինչպես են ծնվում:

#100 100 փաստ. Ծովահեններ չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 249գ, Բուկինիստ հրատարակչություն

#101 100 փաստ. Զենք ու զրահ չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 248գ, Բուկինիստ հրատարակչություն
Բացահայտիր այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ մարտերի մասին այս հիանալի գրքի միջոցով: Հարյուր փաստերը, ֆանտաստիկ նկարները, մուլտիպլիկացիոն պատկերները կպատմեն գլադիատորների, բարբարոսների և մի շարք այլ ռազմիկների մասին։

#102 100 փաստ. Աշխարհի Հրաշալիքներ չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 244գ, Բուկինիստ հրատարակչություն

#103 100 փաստ. Հին Հունաստան չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 247գ, Բուկինիստ հրատարակչություն

#105 100 փաստ. Փրկենք Երկիրը չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 249գ, Բուկինիստ հրատարակչություն
Հարյուր փաստերը, անհավանական նկարները և զվարճալի մուլտիպլիկացիոն պատկերները մանրամասն պատմում են փոփոխվող Երկիր մոլորակի մասին: Բացահայտիր, թե ինչպես է մարդու գործունեությունը ազդում կլիմայական փոփոխությունների վրա, թե ինչպես կարող ես փրկել վտանգված, թե ինչպես կարող ես փրկել վտանգված կենդանիներին, ինչպես նաև բացահայտիր մի շարք գիտական լուծումներ ապագայի համար:

#106 100 փաստ. Առասպելներ ու լեգենդներ չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 249գ, Բուկինիստ հրատարակչություն
Բացահայտիր աշխարհի ամենահայտնի առասպելներն ու լեգենդները և պարզիր՝ ինչու են դրանք այդքան կրևոր տարբեր մշակույքների համար: Հարյուր փաստերը, անհավանական նկարները և զվարճալի մուլտիպիկացիոն պատկերները մանրամասն պատմում են առասպելական հրեշների, կենդանիների, հերոսների մասին:

#107 100 փաստ. Երկիր Մոլորակ չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 247գ, Բուկինիստ հրատարակչություն
Այս փայլուն գրքից իմացիր քեզ հարկավոր ամեն ինչը երկիր մոլորակի մասին: Սրա մեջ կա 100 փաստ, ֆանտաստիկ լավ նկարներ ու զվարճալի ծաղրանկարներ, որոնք կդառնան քո հմայիչ ուղեկիցը մեր մոլորակի հետծանոթանալիս, իսկ սրա միջի հարցերով էլ կստուգես քո ստացած գիտելիքները:

#108 100 փաստ. Հին Հայաստան չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 254գ, Բուկինիստ հրատարակչություն
Открой для себя Древнюю Армению с помощью 100 любопытных фактов. Ознакомься с родиной армян, с их происхождением, с армяанскими легендами и преданиями. Прочти занимательные истории об армянских царях и царицах, восхитись подвигами героев, узнай о деяниях армянских богов. Познай чудесную природу Армении. Исследуй и выясни, где находился Эдем-рай-место рождения человечества .

#109 100 փաստ. Վիկինգներ չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 251գ, Բուկինիստ հրատարակչություն
Բացահայտիր այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ վիկինգների մասին այս հիանալի գրքի միջոցով: Հարյուր փաստը, ֆանտաստիկ նկարներն ու զվարճալի մուլտիպլիկացիոն նկարները կպատմեն վիկինգների կյանքի, իսկ հարցախաղերը կստուգենքո գիտելիքները: Դե, ու՞մ ես սպասում: Սկսիր ընթերցել:

#110 100 փաստ. Մեծ գիտնականներ չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 40, քաշ՝ 215գ, Բուկինիստ հրատարակչություն
Զարմանահրաշ բացահայտումները և տեսությունները նկարագրված են 100 փաստերի, ֆանտաստիկ նկարների և զվարճալի մուլտիպլիկացիոն պատկերների տեսքով: Կարդա մեր ժամանակների մաթեմատիկական հրաշքների, ականավոր աստղագետների և հիանալի քիմիկոսների գյուտերի մասին:

#111 100 փաստ. Մարդու մարմինը չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 248գ, Բուկինիստ հրատարակչություն
Այս հրաշալի գրքի օգնությամբ բացահայտիր այն ամենը, ինչ պետք է իմանալ մարդու մարմնի մասին: 100 փաստերը, զարմանահրաշ նկարները և մուլտիպլիկացիոն պատկերները քեզ կօգնեն հասկանալ, թե ինչպես է գործում քո օրգանիզմը, իսկ զվարճալի հարցախաղերը կստուգեն քո գիտելիքները:

#112 100 փաստ. Էվոլուցիա չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 212գ, Բուկինիստ հրատարակչություն
Իմացիր, թե ինչ է նշանակում բնական ընտրություն և ԴՆԹ : Ապա ծանոթացիր տարբեր ժամանակաշրջաններին հարյուր փաստերի, զարմանահրաշ նկարների և զվարճալի մուլտիպլիկացիոն պատկերների օգնությամբ: Տես, թե ինչու էր Դարվինը հետաքրքրված սերինոսներով, թե ինչ են ցույց տալիս բրածոները անցյալի մասին, և թե արդյո՞ք մարդիկ մինչ օրս ենթարկվում են էվոլյուցիայի:

#113 100 փաստ. Գիտություն չափս՝ 21,5x30, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 246գ, Բուկինիստ հրատարակչություն
Ուսումնասիրիր գիտության առանցքային թեմաները՝ ատոմներից մինչև ռենտգենյան ճառագայթներ, 100 փաստերի, զարմանահրաշ նկարների և զվարճալի մուլտիպլիկացիոն պատկերների միջոցով: Բացահայտիր, թե ինչու թթուները կարող են վտանգավոր լինել, ինչպես են աշխատում մագնիսները, և թե ինչու չղջիկներն ունեն գերզգայարաններ:

#711 Ստեֆանի Մոս Ձմեռ պապի կախարդական գունդը չափս՝ 235x235x10, կազմ՝ կոշտ, քաշ՝ 380գ
Ձմեռ պապը ոտքը ցավեցրել է և չի կարող գնալ նվերներ բաժանելու։ Ընկերներն օգնության կհասնե՞ն։ Կախարդական նվերի օգնությամբ կկարողանա՞ն ամանորը փրկել։ Կարդացեք այս ձմեռային տոնական պատմությունն ու կպարզեք։

#712 Քերոլայն Ռիչարդս Նամակ Ձմեռ պապին չափս՝ 235x235x10, կազմ՝ կոշտ, էջ՝ 20, քաշ՝ 406գ
Մի բուռ ձյուն կլցնենք, ուրախ հուշեր ու մի պտղունց Ամանորյա կախարդանք... Ամանորի կախարդական գիշերը Ձմեռ պապին Արամի պես նամակ գրիր։ Առավոտյան լավ նվերդ նրա նման կգտնե՞ս։

#713 Թոմ Ֆլեթչեր Տոնազավրը կամ ամանորյա հրաշք չափս՝ 160x220x35, կազմ՝ կոշտ, էջ՝ 372, քաշ՝ 595գ
Մոռացեք՝ ինչ-որ մինչև հիմա կարծել եք թե գիտեք Հյուսիսային բևեռի մասին։ Լոշիկը կրակին դրեք թող տաքանա, իսկ դուք պատրաստվեք, հիմա ծանոթանալու եք Վիլյամ Դեդևան. անունով տղայի, նրա հայրիկի՝ Բոբ Դեդևանի, Ձմեռ պապիկի (բա՞, իսկական), Շշմլուլիկ անունով էլֆի, Բրենդա Վաթերի, դպրոցի (ո՞վ իմանա, գուցեև՝ աշխարհի) ամենազզվելի աղջկա, Որսորդ անունով նողկալի արարածի, և մի զարմանալի, արտասովոր դինոզավրի հետ...

#725 Քսաննա Չոուն ՓԱԹԻԼ ՓԱԹԻԼ հեքիաթներ (փայփայելու տաքուկ փափուկ... չափս՝ 21x24, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 338գ
Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ-փափուկ ձյունոտ հեքիաթները. միացեք պստիկ Խլուրդի, Թավիշիկի, Ոստոստիկի ու բոլոր-բոլորի ուրախ արկածներին:

#726 Քսաննա Չոուն ՁՅՈՒՆԻԿ ՁՅՈՒՆԻԿ հեքիաթներ (փայփայելու տաքուկ փափուկ... չափս՝ 21x24, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 338գ
Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ-փափուկ ձյունոտ հեքիաթները. Սկյուռիկի հտ զմայլվեք ձմեռվա կախարդական պատկերներով,Զոլիկի հետ գտեք թաքցրած գանձը… ու միացեք մյուս հերոսների ուրախ արկածներին:

#727 Լուչիա Պանցիերի Բարի կոկորդիլոսը չափս՝ 23x32, կազմ՝ կոշտ, էջ՝ 30, քաշ՝ 432գ
Հազարից ավելի սուր- սուր ատամներով երախը լիքը զարհուրելի կոկորդիլոսն ամեն գիշեր գրքի էջերից տուն է սողոսկում: Հայրիկն ու մայրիկը սարսափած՝ հրշեջներին են օգնության կանչում: Բայց երեխաները գլխի են ընկնում, որ կոկորդիլոսը բարի է: Պարզապես սիրո ու ջերմության կարիք ունի: Տեսնես՝ վերջն ի՞նչ կլինի: Գիրքը սովորեցնում է տեսքից չդատել. բարությունը սրտից է գալիս:

#728 Սերգեյ Լոսկոտ Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից չափս՝ 22x29, կազմ՝ կոշտ, էջ՝ 32, քաշ՝ 382գ
Գիրքը քեզ կպատմի մի խենթուկ աղջկա՝ Էմիլիայի մասին: Նրա անհնազանդ թաթիկներն ու տոտիկները օգնում են սարսափելի գազանին իսկական նկարիչ դարձնել, որն արդեն կարողանում է ամպիկներ նկարել ու նույնիսկ խստապահանջ մայրիկին ու հայրիկին հմայել:

#729 Լուիս Քերոլ Հայելու միջով ու թե Ալիսն ինչ տեսավ այնտեղ չափս՝ 21.5x30.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 128, քաշ՝ 737գ
«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: «Հայելու միջով, ու թե Ալիսն ի՛նչ տեսավ այնտեղ» պատմությունը «Ալիսը հրաքշների աշխարհում» հեքիաթի տրամաբանական շարունակությունն է: Վերջինիս պես, սա էլ լի է բազմաթիվ մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական կատակներով ու բառախաղերով և նույնքան սիրելի է դարձել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակաների համար:

#731 Թոմաս Թիգ 50 պատմություն արքայադստրերի մասին չափս՝ 17x22, կազմ՝ փափուկ, էջ՝ 336, քաշ՝ 754գ
Դասական և նոր հեքիաթների այս հրաշք զարդատուփը քեզ կտանի զարմանահրաշ արքայադուստրերի աշխարհ, ուր գունագեղ նկարազարդումները կկենդանացնեն չքնաղ դշխուհիներին և նրանց սիրելիներին:

#732 Թոմաս Թիգ 50 հեքիաթ քնից առաջ չափս՝ 17.5x22, կազմ՝ փափուկ, էջ՝ 472, քաշ՝ 1024գ
Կախարդների, հրաշագործների, արքայազների, արքայադուստրերի և հեքիաթային գազանների պատմությունները մանուկներին կգերեն: Աշխարհի բոլոր կողմերից են այդ պատմությունները և ներառում են ինչպես դասական, այնպես էլ մի քանի պակաս հայտնի գրական գոհարներ: Գրքի վեց թեմատիկ բաժիններն ընտրության մեծ հնարավորություն են ընձեռում, յուրաքանչյուր հեքիաթի համար էլ նշված է կարդալու տևողությունը: Գիրքը ծայրեծայր պատկերազարդված է:

#733 Վիկ Փարքեր 100 աստվածաշնչյան պատմություն չափս՝ 17.5x22, կազմ՝ փափուկ, էջ՝ 392, քաշ՝ 1102գ
Մանուկ ընթերցողների համար նախատեսված հրաշալի նկարազարդումներով այս գիրքը ներառում է Հին և Նոր Կտակարանների ամենահայտնի պատմությունները: Վառ երևակայությամբ վերապատմված պատմությունները մանուկներին կծանոթացնեն աստվածաշնչյան հիմնական իրադարձություններին:

#734 Ինչու հանրագիտարան չափս՝ 22.5x28, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 820գ
Ֆանտաստիկ փաստեր պրպտող գլուխների համար: Զարմանահրաշ փաստերն ուհստակ բացատրությունները կօգնեն երեխաներին գտնել շրջապատող աշխարհի մասին հուզող հարցերի պատասխանները:

#735 Ռոալդ Դալ Ջեյմսն ու հսկայական դեղձը չափս՝ 13x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 176, քաշ՝ 206գ
Առաջարկում ենք ևս մեկ հանդիպում անգլիացի ճանաչված գրող Ռոալդ Դալի զարմանալի հերոսներին հետ: Այստեղ դուք կհանդիպեք փոքրիկ Ջեյմսին և նրա արտասովոր ընկերներին, ու միասին միզարմանահրաշ, արկածներով լի ճամփորդության կմեկնեք՝ աշխարհի հակառակ ծայրը:

#736 Ռոալդ Դալ Մեծ Բարի Հսկան (ՄԲՀ) չափս՝ 13x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 246, քաշ՝ 275գ
Անգլիացի նշանավոր մանկագիր Ռոալդ Դալի հերոսները՝ փոքրիկ Սոֆին ու ՄԲՀ անունով հսկան, հանդուգն ծրագիր ունեն. որոշել են, որ աշխարհը պետք է ազատեն արնախում ու դաժան մարդակեր հսկաներից: Թե ինչպես են մտադիր իրականացնել համարյա անհնարին այս գործը, ու թե վերջն ի՛նչ է պատահում՝ կիմանաք, երբ կարդաք այս գիրքը:

#737 Ռոալդ Դալ Մաթիլդան չափս՝ 13x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 240, քաշ՝ 295գ
Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ-մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տերի և տիկին Որդնտակները հենց դրանցից էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան իրոք արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ...

#738 Դասական հեքիաթներ (5 գիրք) չափս՝ 130x110x110, կազմ՝ կոշտ, քաշ՝ 500գ
Տուփում ներկայացված են Մաուգլին, Կարմիր գլխարկը, Պինոկկիոն, Փիթեր Փանը, Անճոռնի ճուտիկը հեքիաթները, որոնք երեխաներին կտանեն հեքիաթային աշխարհ և կտան երևակայելու ազատություն:

#739 Հեքիաթի արքայադուստրեր (5 գիրք) չափս՝ 130x110x110, կազմ՝ կոշտ, քաշ՝ 500գ
Ներկայացնում ենք գունագեղ նկարազարդումներով հեքիաթներ արքայադուստրերի մասին. Գորտ արքայազնը, Քնած գեղեցկուհին, Ջրահարսը, Ձյունանուշը, Մոխրոտիկը: Հեքիաթները թևեր կտան սավառնելու հրաշքների աշխարհում: Սա հրաշալի նվեր է երեխաների համար:

#740 Անսովոր մասնագիտություններ չափս: 22x29, կազմ: կոշտ, էջ: 88, քաշ: 610g
"Էնդրյուն շատ անսովոր ընտանիք ունի: Նրա բոլոր հարազատներն ունեն սիրված աշխատանք, և յուրաքանչյուրն ունի անսովոր, բայց կարևոր և հետաքրքիր մասնագիտություն:

#741 Երեք թիսիկ մեկ երազանք չափս: 21x28, կազմ: կոշտ, էջ: 32, քաշ: 359գ
Երեք ընկերներ ՝ Փիթը, Փաթին և Թարախը, տանիքում խոսում և երազում էին:

#742 Կոշկավոր կատուն չափս:14x19, կազմ: կոշտ, քաշ: 453գ
Կոշկավոր կատունՀեքիաթը բացվում է ջրաղացպանների երրորդ և կրտսեր որդու հետ, որը ստանում է իր ժառանգությունը ՝ կատու: Սկզբում կրտսեր որդին ողբում է, քանի որ ավագ եղբայրը շահում է ջրաղացին, իսկ միջին եղբայրը ՝ ջորիներ: Կատվիկը, սակայն, սովորական կատու չէ, այլ նա, ով հայցում է և ստանում զույգ կոշիկներ:

#743 Հենզելն ու Գրետելը չափս: 14x19, կազմ: կոշտ, քաշ: 471գ
Հանսելը և Գրետելը "" գերմանական հեքիաթ է, որը հավաքվել է Գրիմ եղբայրների կողմից և տպագրվել է 1812 թվականին Գրիմի հեքիաթներում: Հանսել և Գրետել, ավագ եղբայր և կրտսեր քույր, անտառում լքված կամ կորած փոքր երեխաներ են, որտեղ նրանք ընկնում են մարդակեր հմայիչ տղամարդու ձեռքը, որն ապրում էր կոճապղպեղով, տորթից, հրուշակեղենից, քաղցրավենիքից և շատ այլ հաճույքներից ու խմորեղեններից պատրաստված տանը:

#744 Միլիոնանոց գաղափարը չափս:22x19, կազմ:կոշտ, էջ:28, քաշ:396գ
«Երբ գյուղացիական տնտեսությունը կորցնում է տիրոջը, այնտեղ բնակվող բադերի հոտը սկսում է մտածել իրենց ապագայի մասին: Դուք կարող եք պարզել, թե արդյոք բադերը հասնում են իրենց նպատակին ՝ ձեր երեխայի հետ միասին թերթելով Կատերինա Սադի «Milli000000n-Dollar Idea» պատկերագիրքը:

#745 Տարբեր բայց նույնը չափս:22x29, կազմ:կոշտ, էջ:28, քաշ:76գ
Բոլոր խնդիրները կարող են լուծվել, եթե ձեր ընկերը ձեզ հետ է:

#114 Այբբենարան չափս՝ 22x25, կազմ՝ հաստ, էջ՝ 84, քաշ՝ 650գ,
Հայոց այբուբենի տառերը հնարավոր է սովորել շատ արագ՝ մեզ շրջապատող իրերի, առարկաների, բնության երևույթների օգնությամբ: Այս գրքի օգնությամբ երեխան կբացահայտի այբուբենի տառերի ու շրջապատող աշխարհի զարմանահրաշ ներդաշնակությունը:

#115 Թվեր չափս՝ 22x26, կազմ՝ հաստ, էջ՝ 64, քաշ՝ 650գ,
Այս զարմանահրաշ գիրքը երեխային կսովորեցնի հաշվել 1-ից մինչև 12-ը: Մեզ շրջապատող աշխարհը փոքրիկին կօգնի գումարել, հանել, բազմապատկել և բաժանել թվերը, առարկաները դասավորել աճման կամ նվազման կարգով, համեմատել և խմբավորել, բացահայտել զույգ և կենտ թվերը:

#116 Գույներ չափս՝ 22x27, կազմ՝ հաստ, էջ՝ 64, քաշ՝ 650գ,
Բնությունը փոխվում է եղանակների հետ, փոխվումեն նաև գույները: Ցամաքում, ջրում և օդում դրանք ստանում են հազարավոր անկրկնելի երանգներ: Այս գրքի շնորհիվ երեխան կսովորի տարբերել բազմաթիվ գույներ ևերանգներ:

#117 Եղանակներ չափս՝ 22x28, կազմ՝ հաստ, էջ՝ 64, քաշ՝ 650գ,
Եղանակների հաջորդականությունն արտացոլում է մեզ շրջապատող աշխարհի հարափոփոխ գեղեցկությունը: «Եղանակներ» գիրքը կատարյալ ուղեցույց է, որպեսզի ճանաչենք այն բանալիները, որոնք բնությունը տալիս է մեզ անխուսափելի փոփոխությունները զգալու համար:

#118 Նմանություններ և տարբերություններ չափս՝ 22x29, կազմ՝ հաստ, էջ՝ 64, քաշ՝ 650գ,
Այս գրքի շնորհիվ երեխան կբացահայտի շրջապատող աշխարհի զարմանահրաշ բազմազանությունը: Գիրքը ոչ միայն սովորեցնում է դիտել, հետևել, համեմատել, հիշել, այլև հարստացնում է բառապաշարը և նպաստում խոսքի զարգացմանը:

#119 Ձևեր և պատկերներ չափս՝ 22x30, կազմ՝ հաստ, էջ՝ 64, քաշ՝ 650գ,
Այս զարմանալի գիրքը կօգնի ձեր փոքրիկին բազմաթիվ կարևոր բացահայտումներ անել: Պարզվում է` յուրաքանչյուր ձև ու պատկեր հնարավոր է գտնել կենդանի բնության մեջ: Էջ առ էջ ուսումնասիրելով` երեխան կճանաչի երկրաչափական տարբեր պատկերներ ու տարաբնույթ նախշեր: Հիանալի լուսանկարները կսովորեցնեն ուսումնասիրել, ճանաչել և համեմատել:

#120 Աշխարհի յոթ հրաշալիքները չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Աշխարհի յոթ հրաշալիքը անտիկ շրջանի տեխնիկական և գեղարվեստական մտքի գլուխգործոցներն էին: Ինչպե՞ս է կառուցվել Քեոփսի բուրգը: Ի՞նչ տեսք ունեին Շամիրամի կախովի պարտեզները: ինչու՞ ավերվեց Արտեմիսի տաճարը: Ո՞վ կառուցեց Հալիկառնասի դամբարանը: Ի"նչ չափերի էր Հռոդոսի կոթողը: Այս և բազմաթիվ նման հարցերի է պատասխանում «Ինչու և ինչպես» շարքի այս գիրքը, որ թռուցիկ ներկայացնում է Միջերկրական ծովի ավազանի անտիկ աշխարհը:

#121 Հին Չինաստան չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Այս գրքում դուք կգտնեք Հուանհե(Դեղին) և Յանցզի (Երկար) գետերի հովիտների հին բնակավայրերի նկարագրությունը, կիմանաք՝ իսկապե՞ս Հին Չի նաստանում մարդկային զոհաբերություններ էին անում, կամ ինչպե՞ս էր Կոնֆուցիոս փիլիսոփան ստեղծում հասարակության մեջ մարդկանց համակեցության այն կանոնները, որոնց հիմա էլ հետևում են Ասիայում: Դո ւք կիմանաք` ինչպե՞ս են պեղել կավե բանակը, ինչպե՞ս են իրար հաջորդել կայսերական դինաստիաները, ինչպե՞ս են կառուցել Չինական Մեծ պարիսպը, և ինչպե՞ս Տան դինաստիայի գահակալության շրջանում ձևավորվեց տոնախմբությունների մշակույթը:

#122 Բացահայտված և չբացահայտված գաղտնիքներ չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Արդյո՞ք այլմոլորակային տիեզերագնացները ՉԹՕ-ներով` թռչող ափսեներով այցելում են մեր Երկիր: Արդյո՞ք նրանք այդպիսի բան արել են նախկինում, և արդյո՞ք դրա համար մեր նախնիներն աստվածացրել են նրանց: Արդյո՞ք մարդիկ ավելի քան երկու հազար տարի առաջ գիտեին` ինչ է էլեկտրական մարտկոցը: Ո՞վ է միջնադարյան քարտեզների վրա գծել Անտարկտիկա մայրցամաքը, որը, այսօրվա մեր պատկերացումներով, հայտնաբերվել է ընդամենը 200 տարի առաջ: Արդյո՞ք որոշ մարդիկ կարող են նախապես գուշակել աղետները կամ տեսնել ապագան: Իսկապե՞ս հին ամրոցներում թափառում են մեռածների հոգիները: Արդյո՞ք օվկիանոսի խորքերում կան այնպիսի հսկա կենդանիներ, ինչպիսիք հզոր կաղամարներն են, որ մինչ օրս կենսաբաններին չեն հանդիպել:Այս և նման այլ հարցերի պատասխանները դուք կարող եք գտնել այս գրքում:

#123 Անհետացած քաղաքներ չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Մարդկության պատմությունը երկու միլիոն տարուց ավելի է: Բայց գրավոր վկայություններ պահպանվել են դրա միայն մի շատ փոքր հատվածի` վերջին 5000 տարվա մասին: Եվ, այնուամենայնիվ, գոյություն ունեն աղբյուրներ, որոնք իրազեկում են մեր անցյալի մասին: Դրանք աշխատանքային գործիքներն են, զենքի տեսակները, խեցեղենի բեկորները և նույնիսկ չվնասված խեցեղենը, պարզագույն բնակավայրերի մնացորդները: Մարդկության գործունեության այդ հետքերի մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը: Մեր կյանքի ոչ այնքան հեռավոր անցյալի մասին են վկայում բերդերի և տաճարների, ոռոգման համակարգերի, տների ու փողոցների, ինչպես նաև ամբողջ քաղաքների ավերակները:

#124 Շներ չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Վարժեցրած բոլոր կենդանիներից մարդու ամենահավատարիմ բարեկամը շունն է: Այդ բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Այն իրականություն դարձավ,որովհետև շունը հեշտ է հարմարվում մարդուն,սովորելու լավ հատկություն և արտակարգ ուրախ բնավորություն ունի:

#125 Եվրոպա չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Եվրոպան չափազանց բարդ պատկեր ունի: Հրատարակչությունն ու հեղինակները դիտարկում են դա որպես մարտահրավեր՝ինքնուրույն մշակելու երկրաբանական ծագման, կլիմայական գոտիների, կենդանական և բուսական աշխարհի ու երկրների վերաբերյալ որոշ ցուցանիշների ընդհանրացված և դրանով իսկ ակնառու շարադրանքները: Գրքի գլխավոր մասը նվիրված է Եվրամիությանը: Ինչո՞ւ գոյություն ունի ԵՄ-ն: Ի՞նչէ փոխվել եվրոյի շնորհիվ: Ո՞վ է որոշում ներկայացնում ԵՄ-ում: Ի՞նչ կարող է վճռել ԵՄ-ն: ԵՄ-ն հասկանալի է դարձնում, թե ինչպես է Եվրոպան արևմուտք-արևելք քաղաքական ճեղքման ավարտից հետո իր տեղը փնտրում աշխարհում՝ որպես ինքնուրույն ուժ:

#126 Կատուներ չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Վերջին տարիներին կատուները մեր սիրելի ընտանի կենդանիներն են դարձել: Կան բազմաթիվ պատճառներ. կատուներին խնամելը, ի տարբերություն այլ ընտանի կենդանիների, ավելի հեշտ է, նրանք չեն աղմկում, շատ քիչ են կեղտոտում, սիրառատ են, նուրբ, քնքուշ, սակայն այս ամենի հետ մեկտեղ՝ նաև քմահաճ: Կատուներին գյուղերում նաև որպես մուկ որսացողների են բարձր դասում: Հենց այս ունակությունն է կատվին արդեն իսկ հարյուրհազարավոր տարիներ առաջ համակրանքի արժանացրել: Հին Եգիպտոսում կատուն նույնիսկ սրբազան կենդանի էր: Ավելի ուշ նրան մոգական ուժ վերագրեցին, և դեռ այսօր էլ կատվի՝ մթության մեջ փայլատակող աչքերը, փափուկ թաթերի վրա անձայն քայլելը, մկան ծակի առջև ժամերով համբերատար սպասելը և զգայարանների զարմանալի ունակություն ները շատերի համար գաղտնիք են:

#127 Փողը չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Փողը մի քանի հազար տարվա պատմություն ունի և այսօր էլ սերտորեն կապված է յուրաքանչյուրիս հետ: Փողը բոլորիս է պետք: Առանց փողի մեր կյանքը պատկերացնելն անհնար է: Այս գրքից դու կիմանաս փողի զարգացման ամբողջ պատմությունը, կտեղեկանաս, թե քաղաքակրթության լուսաբացին ինչ առարկաներ էին փողի դեր կատարում և օգտագործվում որպես վճարման միջոց, ինչպես էր փողը փոխանակման, կուտակման և արժեքի գնահատման առարկաների գործառութ կատարում, մինչև որ ապրանքի և ծառայությունների գների հաշվարկման միավոր դարձավ:

#128 Կախարդները, վհուկները և մոգությունը չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Կախարդանքն ու մոգությունն այսօր էլ գրավիչ են շատերի համար, և հենց այդ պատճառով էլ բազմաթիվ վեճեր են ծնում: Իսկապե՞ս ջադուներն ու կախարդները կապված են բարի և չար ուժերի հետ, թե՞ այդ ամենը սնահավատություն է, գուցե նաև՝ խաբեբայություն: Մի բան, համենայնդեպս, պարզ է. մարդիկ հավատում էին և շարունակում են հավատալ մոգության ուժին: Նրանք վախենում էին ջադուներից և կախարդներից՝ համարելով, որ դրանք կախարդանքով կարող են վնասել իրենց: Մյուս կողմից՝ նույն մարդիկ դիմում էին տատմոր, գյուղական դարբնի կամ հեքիմի օգնությանը, որոնք խորհրդավոր արարողություններով կարող էին բուժել հիվանդու թյունները կամ վանել չարքերին: Մոգության հավատը բացատրելի էր դարձնում հանկարծա հաս ամպրոպը, հիվանդությունը և նույնիսկ մահը: Այս գիրքն ուսումնասիրում է մոգության պատմությունը Արևմուտքի երկրներում:

#129 Կենդանաբանական այգում չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Ինչու էին փարավոններն ու արքաները գիշատիչ գազաններ պահում, և ինչպե՞ս էին 1700թ. կենդանիներ տեսնելու դիմաց վճարում Լոնդոնի բնակիչները: Ինչու՞ գերմանացի Կարլ Հագենբեկը 1907թ. մայիսին Համբուրգի մոտ ազատավանդակներով կենդանաբանական այգի ստեղծեց, և ինչպե՞ս էին այնտեղ կենդանիներ պահում: Ինչու՞ թռչունների վանդակներում ցանկապատ չկա, ր ինչպե՞ս են կենդանիներ բազմացնում: Ինչու՞ են կենդանաբանական այգու վերակացուները կենդանիների ոտքերը խնամում, և ինչպե՞ս են կենդանիները իրենց հարազատ բնությունը վերադարձնում: Ինչու՞ են պահպանում անհետացող կենդանիներին, և ինչպե՞ս են դա անում: Ինչու՞ կենդանաբանական այգում մեծացած կենդանուն չի կարելի ազատ արձակելՙ և ինչպե՞ս պետք է դրան վայրի կյանքին սովորեցնել: Իմացի՝ր ամեն ինչ կենդանաբանական այգիների պատմության, ստեղծման և ներկա վիճակի մասին:

#130 Օձեր չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Ինչու՞ են օձերը պարբերաբար փոխում կաշին և ինչպե՞ս են դա անում: Ինչու՞ են սիրում արևի տակ պառկել և ինպե՞ս են որս անաում: Ինչու՞ է օձերի մարմինն այդքան երկար, և ինչպե՞ս են դրանք սողում: Ինչու՞ են օձերը լեզուն հանում և ինչպե՞ս են տեսնում խավարում: Ինչու՞ օձերի մի մասը ձու է դնում, իսկ մյուսը՝ ,կենդանի ձագեր ծնում, և ինչպես են զուգավորվում դրանք:

#131 Գանձեր որոնողները չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Աշխարհում գրեթե ամենուրեք, այդ թվում նաև մեր տան հարևանությամբ, գետնի կամ ջրի տակ կարելի է ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, հին դրամներ կամ զարդեր գտնել: Թաքցրած գանձերի և դրանց մոտավոր տեղի մասին մեզ երբեմն պատմում են հին զրույցները, երբեմն դրանք պատահաբար են գտնում: Իսկապես, մեզնից ո՞վ չի երազել ծովափին աճող միայնակ արմավենու տակ թաղած կամ անձավում ավազակների թաքցրած հեքիաթային հարստությամբ լի սնդուկ կամ ոսկու լքված հանք գտնելու մասին:

#132 Բնական աղետներ չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Ինչու են ժայթքում հրաբուխները, ինչու են օվկիանոսներում երկրաշարժներ լինում: Ինչու՞ ցունամիի ժամանակ ջրի լեռներ են գոյանում, և ինչու՞ Չինաստանում հաճախ են հեղեղները: Ինչու՞ Ավստրալիայում դիտավորյալ հրդեհներ են անում, և ինչու՞ տունգուսյան երկնաքարը հալեցրեց սիբիրյան հավերծական սառույցը: Մեր մոլորակն իր գոյության ընթացքում հազարավոր բնական աղետներ է տեսել, որոնք միլիոնավոր մարդկանց կյանք են խլել: Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել անխորսափելի սպառնալիքից, երբ գետինը ցնցվում է, լեռները կրակ են թափում, իսկ հողմերը սրբում են ամեն ինչ: Ամեն ինչ իմացիր ամենասարսափելի բնական աղետների՝ երկրաշարժերի, հրաբութների, ժայթքումների, հեղեղումների, թաֆունների և դրանց պատճառած վնասների մասին:

#133 Խաչակրաց արշավանքներ չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Մերձավոր Արևելքը, որտեղ Արևմտյան Ասիան միանում է հյուսիսարևելյան Աֆրիկային, իսկ Միջերկրական ծովն ապահովում է կապը Հարավային Եվրոպայի հետ, երեք համաշխարհային կրոնի հայրենիքն է՝ հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության: Հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների համար Սուրբ երկրի սիրտը եղել և մնում է Երուսաղեմը: Միջնադարում եվրոպացիների կենսամակարդակը ցածր էր: Նրանք մխիթարություն էին գտնում կրոնի մեջ՝ հավատալով, որ մահվանից հետո էլ կյանք կա: Պաղեստինի սուրբ վայրերը, ուր ժամանակին շրջել էր Քրիստոսը, նրանց համար կարևորագույն արժեքներ էին:Այդ մարդկանց համար անտանելի էր նույնիսկայն միտքը, որ Սուրբ երկիրն անհավատների ձեռքում է: Այս գիրքը պատմելու է արևմտյան քրիստոնյաների` Մերձավոր Արևելքի մահմեդականների դեմ Խաչակրաց արշավանքների և այն հետևանքների մասին, որ ունեցան պատմության հետագա ընթացքի վրա:

#134 Ձիեր չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Հազարամյակներ ի վեր ձին եղել է մարդու հավատարիմ ուղեկիցը: Մեր նախնիներ ուտելիք էին հայթայթում նրանց օգնությամբ: Ձիերը ծանր բեռներ և մեքենաներ էին քարշ տալիս և կրում հեծյալներին՝ երկար տարածություններ կտրելով, օգնում էին գյուղացիներին և աշխատում հանքերում: Միլիոնավոր մարտիկներ՝ նետաձիգներից մինչև հուսարներ, հեծնում էին ձիերին և որոշում պատմության ընթացքը: Ասիայի, Հարավային Ամերիկայի և Արևելյան Եվրոպայի բնակիչները մինչև այսօր էլ չեն կարողանում հրաժարվել ձիերից, իսկ 40-50 տարի առաջ դրանք իսպառ անհետացան զարգացած երկրներից: Սակայն 1970-ականներից սկսած՝ աճեց ձիերի սիրահարների թիվը: Այդ մարդկանց համար հեծյալների հին ասացվածքը նոր շունչ առավ. «Ամենամեծ երջանկությունը ձի հեծնելն է»: Ահել թե ջահել, բոլորն ուզում են հեծնել սովորել կահ հիանալ ձիերով: «Ինչու և ինչպես»-ի այս հատորն ամենայն մանրամասնությամբ պատասխանում է ձիերին առնչվող բոլոր հարցերին: Ընթերցողն արժեքավոր գիտելիք է ստանում ձիերի մասին, տեղեկանում ծագման պատմությանը, ընտանի կենդանու վերածվելուն, բազմաթիվ ցեղատեսակների առանձնահատկություններին, վարժեցմանը, սիրելի չորքոտանում գնման նրբություններին և «ձիամասնագիտություններին»:

#135 Գլադիատորներ չափս՝ 21x28, կազմ՝ հաստ, էջ՝ 48, քաշ՝ 453գ,
Գլադիատորները կամ կրկեսամարտիկները կեսարների ու լեգեոներների նման մեր պատկերացումների մեջ անբաժան են Հին Հռոմից: Նրանց և նրանց կյանքի մասին գիտենք այնպիսի հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են «Սպարտակը» կամ «Գլադիատորը»: Ոչ մի ժողովուրդ մինչև XX դարի սկիզբը հռոմեացիների նման բարձր մակարդակով այդպիսի զանգվածային միջոցառումներ չի կազմակերպել և անցկացրել: Մեզ համար այսօր նման միջոցառումները սովորական են, բայց եկեք չմոռանանք, որ, ի տարբերություն այսօրվա ֆուտբոլի կամ հոկեյի, գլադիատորների «հանդիպումները» արյունահեղ էին և հաճախ մարտիկներից մեկի մահով էին ավարտվում: Երկրի իշխանավորները կրկեսամարտեր անցկացնելու համար փող չէին ափսոսում, իսկ խանդավառ հանդիսատեսը լցնում էր հսկայական ամֆիթատրոնները՝ դրանք դիտելու: Ինչո՞ւ էին հռոմեացիներին այդպես գրավում գլադիատորների մենամարտերը: Ինչպե՞ս ձևավորվեց այդ սովորությունը: Ինչո՞ւ այն ի վերջո դադարեց գոյություն ունենալուց և անհետացավ:

#136 99 ֆրանկ Ֆրեդերիկ Բեգբեդեր չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 296, քաշ՝ 355գ․
Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ» վեպը հատկանշվում է գովազդային բիզնեսի՝ խելագար ու անհասկանալի այդ աշխարհի սպանիչ ծաղրով, աշխարհ, որտեղ բոլորը արհամարհում են միմյանց, և որտեղ անիմաստ կորչում է մարդկային հոգևոր ներուժը: «99 ֆրանկը» նաև սադրիչ վեպ է՝ գրված ժամանակի ոգով և բանավիճային տարերքով:

#137 Homo ֆաբեր Մաքս Ֆրիշ չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 312, քաշ՝ 340գ
Անվանի շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Homo ֆաբեր» (1957) վեպի հերոսը տեխնոկրատ անձնավորություն է, գործնական ու պրագմատիկ, ով հավատում է միայն տրամաբանությանը և հավանականությունների տեսությանը: Սակայն նոր դրամատիկ կենսափորձը աստիճանաբար հասցնում է նրան սեփական կյանքի կործանման. հին հունական միֆը ճակատագրի անխուսափելիության գաղափարով այս վեպում հետաքրքիր շրջադարձ է ստանում: Եզրափակիչ մասում Ֆաբերը նորովի է ընկալում շրջապատող աշխարհը՝ նրա գույների, հնչյունների, զգացմունքների հարստությամբ:

#139 Ականջաբարձ Իրակլի Սամսոնաձե չափս՝ 11x16,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 184, քաշ՝ 190գ
Վրացական արդի գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Իրակլի Սամսոնաձեի այս վեպը հետսովետական այսպես կոչված՝ անցումային արիների դժվարին ժամանակաշրջանն է վկայագրում: Բարոյահոգեբանական և արժեհամակարգային աղճատված իրականության մեջ Սամսոնաձեն մարդ, քաղաքացի, մտավորական մնալու դժվարին, բարձր առաքելության խնդիրն է դնում:

#140 Այնքան սպիտակ սիրտը Խավիեր Մարիաս չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 384, քաշ՝ 388գ
«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և , ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում է խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել տհաճության «զգացումից», որն ուղեկցելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալից, ո՞վ գիտի: «Այնքան սպիտակ սիրտը» վեպը գաղտնիքների, դրանց հնարավոր վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է , սպիտակ սրտերի մասին,որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել:

#141 Այստեղ և հիմա Խուլիո Կորտասար չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 176, քաշ՝ 270գ
Խուլիո Կորտասարը մահվանից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներառելով տարբեր տարիներին գրված պատմվածքներ՝ ըստ թեմատիկ ընդհանրության:Մարդու իրավունքների ոտնահարման դեմ ակտիվ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Խուլիո Կորտասարը չէր կարող անտարբեր մնալ Արգենտինայում իշխող բռնատիրության և առհասարակ բռնության հանդեպ: «Այստեղ և հիմա» շարքի 9 պատմվածքը արտահայտում է հեղինակի վրդովմունքը բռնության և խորին համակրանքը դրա դեմ ընդվզող անհատների հանդեպ:

#142 Անհավատարմություն Պաուլու Կոելյու չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 288, քաշ՝ 352գ
Պաուլու Կոելյուի նոր՝ «Անհավատարմություն» վեպը նույնպես արդեն հասցրել է դառնալ համաշխարհային բեսթսելլեր: Կրկին շեշտը դնելով գրավիչ սյուժեի ու տպավորվող ձևակերպումների վրա՝ Կոելյուն այս անգամ փորձում է կնոջ անունից ու կնոջ հոգեբանությամբ վերլուծել իրերն ու երևույթները:

#143 Աուրա Կարլոս Ֆուենտես չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 104, քաշ՝ 137գ
«Աուրա» վիպակը գրվել է 1961 թվականին, լույս տեսել 1962-ին: Համարվում է լատինամերիկյան բումի և համաշխարհային գրականության ամենանշանակալի և ամենաշատ ընթերցվող գործերից մեկը:

#144 Ամառը Բադենում Լեոնիդ Ցիպկին չափս՝ 12x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 208, քաշ՝ 277գ
Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում ամերիկայում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»: Այն պատմում է Ֆյոդոր Դոստոևսկու ճանապարհորդությունը դեպի Գերմանիա կնոջ՝ Աննայի հետ՝ միահյուսված հեղինակի դատողություններով ու մեկնաբանություններով, ով նույն ճանապարհն անցնում է գրեթե հարյուր տարի անց:

#145 Բաբելոնյան գրադարան Խորխե Լուիս Բորխես չափս՝ 12x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 544, քաշ՝ 510գ
Գրքում ներառված են 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի՝ Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ փիլիսոփայական խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունն իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:

#146 Դանդաղ վերադարձ տուն Պետեր Հանդկե չափս՝ 12x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 664, քաշ՝ 550գ
Ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի այս ժողովածուն ներառում է նրա արձակ լավագույն ստեղծագործությունները, որոնց մեծագույն մասը հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

#147 Դավաճանություն Դեյան Տրայկոսկի չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 232, քաշ՝ 307գ
Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության՝ այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է:

#148 Դևը և օրիորդ Պրիմը Պաուլու Կոելյու չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 192, քաշ՝ 270գ
Ֆրանսիայի հեռավոր գյուղերից մեկի՝ Վիսկոսի բնակիչները ճակատագրական որոշում կայացնելու համար յոթ օր ունեն: Կհամարձակվե՞ն արդյոք հաղթահարել սեփական վախերն ու ոսկու տասը ձուլակտորի դիմաց մարդ սպանել: Ի՞նչը կընտրեն՝ բարի՞ն, թե՞ չարը: «Դևը և օրիորդ Պրիմը» վեպում Պաուլու Կոելյուն ներկայացնում է լույսի ու խավարի հավերժական պայքարը, որն ամեն վայրկյան մղվում է մարդկանց հոգիներում՝ թույլ տալով գիտակցել սեփական երազանքին հասնելու, մյուսներից տարբերվելու և լիարժեք կյանքով ապրելու ունակությունը:

#149 Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները Ժորժի Ամադու չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 776, քաշ՝ 700գ
Ժորժի Ամադուի «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» վեպը բրազիլական իրականության լայն համապատկեր է, որտեղ կենցաղը, բարքերը, սերն ու կիրքը, մարդկային ամենատարբեր հարաբերությունները շաղկապվում են դոնա Ֆլորի երկու ամուսնությունների սյուժետային գծերին:

#150 Զազին մետրոյում Ռեյմոն Քընո չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 216 քաշ՝ 300գ
Վեպում պատմվում է Զազի անունով 12-ամյա ֆրանսիացի աղջնակի մասին, որն առաջին անգամ եկել է Փարիզ և նպատակ ունի իրականացնել իր երազանքը՝ սեփական աչքերով տեսնել մետրոն: նա ինքնակորույս տեղաշարժվում է ամբողջ Փարիզով՝ ամեն անգամ հայտնվելով ծիծաղելի իրադարձությունների կենտրոնում:

#151 Զբոսանք Ռոբերտ Վալզեր չափս՝ 11x16,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 184, քաշ՝ 220գ
Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» կենսապատումը աշխարհի սիրով լցված կենսահաստատ զգացողության մասին է, բայց նաև մարդկային կյանքի ուղու, բնության տոնահանդեսի փառաբանության, որ հակասության մեջ է նյութական գոյության սուղ պայմանների հետ: Ամենուր գրողին համակած և ընթերցողին վարակող մեծազոր, խանդավառ ու լավատեսական հույսը, որ ցավեցնող ու բուժիչ հումորի չափաբաժիններով լուսաճառագում է մարդկային ինքնագիտակցության խորշերում, համեմված է հոգեբանական մանրումեծ գյուտերի, տիեզերական մերձակցության և ստեղծագործական շնորհի հայտնութենական դրսևորումներով:

#152 Լոլիտա (օտարգիր) Վլադիմիր Նաբոկով չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 560, քաշ՝ 607գ
Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի: Ի՞նչ է սա, արդեն տասնամյակներ շարունակ ջանում են հասկանալ գրականագետները. կլինիկական դեպքի նկարագրությո՞ւն, մարտահրավեր կեղծ բարեպաշտությա՞նը, ֆրոյդիստական վարժանքնե՞ր գրականության ասպարեզում (թեև Նաբոկովը հեգնալի արհամարհանքով էր վերաբերվում Ֆրոյդին), երգիծական պատո՞ւմ, թե՞ տրտմաթախիծ գիրք մենության և սիրո մասին: «Լոլիտա»-ի առեղծվածն անհնար է միանշանակորեն վերծանել:

#153 Լրտեսը Պաուլու Կոելյու չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 184, քաշ՝ 266գ
Պաուլու Կոելյուի «Լրտեսը» վեպը իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

#154 Խաղաղարարը Լյուբկո Դերեշ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 216, քաշ՝ 303գ
Լյուբկո Դերեշի այս գրքում զետեղված երեք վիպակները՝ «Ստեֆան Լյանգեի տարօրինակ պատմությունը», «Սուրբ Քրիստափոր, աղոթի՛ր մեզ համար» և «Խաղարարը», հասնում են մի կետի, որից անդին դիմագծերով անվերջությանը նմանվող դատարկությունն է: Այն, ինչ արարչագործվել է, ապագա չունի: Եվ եթե փորձում ես մտնել դրա մեջ՝ պատմությունը ավարտվում է:Այնուհանդերձ, վերադարձի հնարավորությունից պիտի օգտվել: Այս գիրքը գալիս է մեզ պատմելու հենց այդ վերադարձի առասպելը:

#155 Խաղաղություն Ահմեդ Համիդ Տանպինար չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 504, քաշ՝ 610գ
Վեպի իրադարձությունները ծավալվում են 1930-ական թվականների վերջին, երբ մոտալուտ համաշխարհային պատերազմի տագնապը մեծ ազդեցություն է թողնում մարդկանց կեցության և հոգեբանության վրա: Պատերազմի հավանականության և խաղաղության փափագի հակադիր զգացողությունների մեջ սկիզբ է առնում սիրո մի հուզիչ պատմություն...

#156 Խառնվածք Ֆերդինանդ Բորդևայք չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 384, քաշ՝ 365գ
Վեպի հերոսը Ռոթերդամի աղքատ թաղամասերում մեծացած պատանի Կատադրոյֆեն է: Ինքնակրթությամբ և կամքի ահռելի ուժով նա փորձում է հասարակության ամենաստորին խավից բարձրանալ իրավաբանների ու գործարարների բարձր հասարակություն : Առանց հոր մեծացած երիտասարդը սառը, գրեթե թշնամական հարաբերություն ունի մոր հետ: Բայց շուտով նա նաև բացահայտում է հորը՝ դատական կատարածու Դրեյվերհավենին, ով իր դաժանությամբ հայտնի է ողջ քաղաքին : Հայրը, պարզվում է, նաև իր պարտապանն է, ով ամեն գնուվ փորձում է որդուն սնանկության հասցնել և կործանել...

#158 Ծաղիկներ Էլջերնոնի համար Դենիել Քիզ չափս՝ 11x16,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 100, քաշ՝ 140գ
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը նախապես գրվել է իբրև պատմվածք 1959 թվականին և արժանացել «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն պատմվածք: 7 տարի անց Քիզն այն վերածեց վեպի: Ժանրային այս փոխակերպումն ընդհանրական առումով չի փոխել ստեղծագործության էությունը, բայց անգրագետից հանճար և հանճարից անգրագետ գիտափորձը վիպական տարածության մեջ է՛լ ավելի տպավորիչ է իր մանրամասներով:

#159 Ծառաբնակ բարոնը Իտալո Կալվինո չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 320, քաշ՝ 390գ
XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957)՝ նրա լավագույն երկերից մեկի գործողությունը ծավալվում է XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում: Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարներով և հեղինակին հատուկ թեթև ու հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները:

#160 Կատվի ճոճք Կուրթ Վոնեգութ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 256, քաշ՝ 295գ
Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի՝ համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերևս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջը:

#161 Կարմիր ժապավենը Ժան-Քրիստոֆ Ռյուֆեն չափս՝ 11x16,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 200, քաշ՝ 226գ
«Կարմիր ժապավենը» վեպ է պատերազմը, անկախ դրա ելքից, հոգեբանորեն չհաղթահարած մարդու մասին,մարդու, որի ներսում ծագած պատերազմը երբեք չի ավարտվի...

#162 Կարմրահեր կինը Օրհան Փամուք չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 272, քաշ՝ 305գ
Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնության որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ և Սոհրաբի» և «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ:

#164 Կլառնետահարը Էրջյումենթ Ջենգիզ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 396, քաշ՝ 445գ
Գիրքը Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնապոլսից ԱՄՆ՝ Չիկագո հասած թուրք կլառնետահար Օսմանի, նրա հայ ընկեր Գևորգի և նրա հայուհի սիրելիի՝ Մելինեի ու նրանց սերունդների պատմության մասին է: Ընթերցողը կտեղափոխվի 19-րդ դարի վերջի օսմանյան գինետներ, ապա ամերիկյան նորաստեղծ ջազակումբներ, որտեղ արկածներին, մարդկային կյանքին, ողբերգություններին ու դարավերջի բարքերին նվագակցում են արևելյան դասական երաժշտության ու ամերիկյան ջազի գրավիչ հնչյունները:

#165 Կրուզո Լութց Զայլեր չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 684, քաշ՝ 578գ
Գերմանացի գրող Լութց Զայլերի «Կրուզո» վեպը, արտաքուստ հիշեցնելով ավանդական «ռոբինզոնադա», իրականում բարձրաձայնում է խնդիրներ, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել: Ազատության ձգտող մարդկանց պատմություններ, որոնց ճակատագիրը ծովն էր որոշելու:

#166 ՀԱՀ Բիրգյուլ Օղուզ չափս՝ 11x16, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 190գ
«Հահ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է։ Վեպպատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքների, քնքշանքի և կարոտի հերթագայություն։ Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք:

#167 Հնազանդություն Միշել Ուելբեք չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 304, քաշ՝ 380գ
Միշել Ուելբեքի «Հնազանդություն» վեպը, որի իրադարձությունները ծավալվում է 2022 թվականին, գուժում է Ֆրանսիայի մոտակա քաղաքական ճգնաժամը: Ինքը՝ հեղինակը, իր վեպի ժանրը բնորոշել է որպես «քաղաքական ֆանտաստիկա»: Ժողովրդավարական ճանապարհով իշխանության է գալիս մուսուլման նախագահ, և պետությունը սկսում է վայրկենապես փոխվել: Մինչև ե՞րբ և մինչև ո՞ւր… Վեպի հերոսին համակած այդ տագնապը վերաճում է համամարդկային տագնապի…

#168 Ճամփորդություն գիշերից անդին Լուի-Ֆերդինանդ Սելին չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 763, քաշ՝ 656գ
Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին»՝ 1932 թվականին լույս տեսած վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը: Այն Առաջին համաշխարհային պատերազմի իր կյանքի բնականոն հունից դոիրս ընկած և հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը և միևնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է:

#169 Ճանապարհով գնում է մի մարդ Օթար Ճիլաձե չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 776, քաշ՝ 740գ
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Ճանապարհով գնում էր մի մարդ» վեպն առաջին հայացքից հին հունական դիցաբանության հանրահայտ սյուժեների չափազանց տեղայնացված մշակում է: Այնինչ խորքում վեպը հայրենիքի ու հայրենիքի կարոտի խորունկ ընդհանրացում է ՝ հուզական տպավորիչ շեշտադրումներով:

#170 Հուսարը Տանիքի վրա Ժան Ժիոնո չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 472, քաշ՝ 520գ
«Հուսարը տանիքի վրա» վեպը արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1832-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումներից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում` լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահված սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ:

#171 Ձախ կողմի վարպետը Ալբերտո Մուսսա չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 288, քաշ՝ 400գ
Ռիո դե Ժանեյրո, 1913 թվական: Բրազիլիայի նախագահի քարտուղարը սպանվել է «Հնարքների տան» ննջասենյակներից մեկում: Այս հին տունը, որ ինչ-որ ժամանակ պատկանել է մարկիզ Սանթոսին, հետագայում վերածվել է գաղտնի սիրեկանների բնի՝ գործելով բժշկական հաստատության դիմակի ներքո և ղեկավարվելով կանացի սեքսուալ ֆանտազիաների ուսումնասիրությամբ տարված գիտնականների կողմից:

#172 Մառախուղը Միգել դե Ունամունո չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 240, քաշ՝ 270գ
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները:Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:

#173 Մարսյան Քրոնիկոն Ռեյ Բրեդբըրի չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 300, քաշ՝ 340գ
Ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար» , 20-րդ դարի լավագույն գրքերից մեկի համարումն ունի: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»: Ավելին, առաջին անգամ 1950-ին լույս տեսած «Մարսյան քրոնիկոնը» մերօրյա աշխարհի ֆոնին լիովին արդիական հնչողություն է ձեռք բերել: Քաղաքակրթությունների բախման և ողբերգական կործանման պատմությունը Բրեդբըրին ներկայացնում է իր նրբահյուս արձակին հատուկ խորունկ մարդկայնությամբ, փիլիսոփայական շնչով և անմոռանալի բանաստեղծականությամբ։

#174 Միջօրեի տիկինը Յուլյա Ֆրանկ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 456, քաշ՝ 520գ
«Միջօրեի տիկինը» վեպում գլխավոր հերոսուհին ու իր մայրը իրենց շրջապատում օտար են, նրանք հրաժարվել են ազգությունից ու հավատից, ապրում են կեղծ ինքնությամբ: Ճակատագրի դեմ պայքարում նրանք ձախողվում են ու ժամանակի ընթացքում կորցնում խոսելու ունակությունը: Վերապրելու համար նրանք սովորում են լռել, որի հետևանքով էլ օտարանում և ուրանում են իրենց երեխաներին։

#175 Մոնթոկ: Կապտամորուսը Մաքս Ֆրիշ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 336, քաշ՝ 390գ
Մաքս Ֆրիշի «Մոնթոկ» (1975) և «Կապտամորուսը » (1982) վեպերը նրա լավագույն ստեղծագործություններից են: Դրանցից առաջինն ունի ինքնակենսագրական, օրագրային բնույթ, սակայն հեղինակը վարպետորեն վերածում է այն գրական նյութի: Վեպի հերոսը եվրոպացի ինտելեկտուալ է, ով փորձում է հասկանալ սեփական տեղն աշխարհում: Երկրորդ վեպի հիմքում ոչ երիտասարդ տղամարդու՝ բժիշկ Շաադի պատմությունն է, որը հայտնվել է մեղադրյալի աթոռին նախկին կանանցից մեկի սպանության մեղադրանքով: Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ ամուսնալուծությունից հետո այդ ինտելեկտուալ կինը իր հյուրերին նաև ինտիմ ծառայություններ էր մատուցում: Դատավարությունը ձեռք է բերում կաֆկայական գծեր:

#176 Մորելի գյուտը Ադոլֆո Բիոյ Կասարես չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 196, քաշ՝ 190գ
«Մորելի գյուտը» վիպակը, որ արդարև համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցներ թվին է դասվում, պատմում է ռոբինզոնի նման ամայի մի կղզում ապաստանած փախաստականի մասին, որը մի օր հանկարծ հայընաբերում է , որ կղզում ինքը միայնակ չէ: Հետագա դեպքերը ծավալվում են գաղընիքը բացահայտելու շուրջ, որ անձնազոհ սիրո պատմություն է նաև:

#177 Նշան Բլաժե Մինևսկի չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 448, քաշ՝ 500գ
Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին... Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի, տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շահրեզադե, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով...

#178 Շարլոթ Դավիդ Ֆոենկինոս չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 240, քաշ՝ 310գ
Այս վեպը ներշնչված է Շարլոթ Սալոմոնի կենսագրական ստեղծագործությունից: Երիտասարդ գերմանացի գեղանկարչուհուն սպանել են քսանվեց տարեկանում. նա հղի էր: Հիմնական սկզբնաղբյուրը նրա ինքնակենսագրական վեպն է՝ կյանք, թե թատրոն:

#179 Ուխտագնացություն արևելք Հերման Հեսսե չափս՝ 11x16,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 216, քաշ՝ 230գ
Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» ուտոպիայում (1932) քննվում են մարդու հոգեմտավոր հասունացման, սրբազան ուխտագնացության և գաղտնի եղբայրության խնդիրները: Գերժամանակակից այս առասպելապատումի թեման հոգևոր մարդու մեկուսացումն է և նրա անձնական կյանքն ու գործը վերանձնական գաղափարին, համայնքին ծառայեցնելու գիտակցումը: Այն վերադարձ է կրոնների, փիլիսոփայությունների ու արվեստների վերժամանակյա տարաշխարհներից դեպի օրախնդիր թեմաները, նաև գործնականն ու քաղաքականները՝ տոգորված համբերությամբ, հումորով, կյանքի ըմբռնման նոր կամքով, ապրողների, նրանց կարիքների ու մոլորությունների հանդեպ նորոգ սիրով լցված: Արևելքի ջերմաշունչ, զգլխիչ սյուքը փոթորկում է խենթ Հերմանի ներաշխարհը, և նա ի գործ է դնում իր Արևելումի Հայցականը:

#182 Պրեզիդենտի կատուն Գուրամ Օդիշարիա չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 232, քաշ՝ 320գ
Վրացի բանաստեղծ,արձակագիր Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» ինքնատիպ կառուցվածքով և հետաքրքիր սյուժեով վեպ է , որում ներկայացվում ու բացահայտվում է մի ամբողջ ժամանակահատվածի համապատկեր՝ բնորոշ կերպարներով և ապրելակերպով:

#183 Ջինսի սերունդը Դաթո Տուրաշվիլի չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 184, քաշ՝ 270գ
Նրանք հոգեպես խեղդամահ էին լինում ԽՍՀՄ-ում, նրանց Ամերիկան էր ձգում և ազատությունը: Եվ այնտեղ հասնելու համար վրացի երիտասարդները պատրաստ էին վտանգել անգամ իրենց կյանքը: Իրական փաստերի հիման վրա գրված այս վեպը ԽՍՀՄ վերջին տարիներին այսպես կոչված՝ «ջինսի սերնդի» ձգտումների, երազանքների և խորտակված պատրանքների դրամատիկ պատմությունն է:

#184 Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը Ռիչարդ Բախ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 152, քաշ՝ 230գ
«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ամերիկացի գրող Ռիչարդ Բախի չորրորդ գիրքն էր, որին հաջորդեցին շուրջ մեկուկես տասնյակ գործեր: Ստեղծագործությունների այդ մեծ ցանկում, սակայն, այս փոքրածավալ վիպակը պահպանեց իր մոգական եզակիությունը թե՛ հեղինակի և թե՛ ընթերցողի համար: Իր հզոր ուղերձով այն այսօր էլ դիմում է թե՛ ինքն իրեն որոնող պատանուն, թե՛ առօրյա հոգսի ու երազանքի միջև ընտրություն կատարող մարդուն, թե՛ իր ինքնությունը օրեցօր զիջելու համար արդարացումներ որոնողին: Սա գրքի ամբողջական հրատարակությունն է, որում հայերենով առաջին անգամ լույս է տեսնում վիպակի՝ 2014 թ. հրատարակված չորրորդ մասը:

#185 Սև կապիկը Զախար Պրիլեպինի չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 312, քաշ՝ 390գ
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին...

#186 Ստամբուլի հուշը Ահմեդ Ումիթ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 800, քաշ՝ 650գ
«Ստամբուլի հուշը» վեպը, գրված լինելով դետեկտիվ վեպի դասական բոլոր կանոններով, բարձրացնում է մշակութային կարևորագույն հարցեր: Պատմությունն ու ներկան ներդաշնակորեն ապրում են կողոքկողքի և պատժվում են բոլոր նանք, ովքեր խախտում են այդ ներդաշնակությունը: Սա վեպ է պաշտելի քաղաքի, սիրո, ընկերության և այդ ամենն անխաթար պահելու ողբերգական ձգտումների մասին:

#187 Աքրայում գտնված ձեռագիրը Պաուլու Կոելյու չափս՝ 11x16,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 200, քաշ՝ 220գ
«Աքրայում գտնված ձեռագիրը» Պաուլու Կոելյուի՝ արդեն ճանաչելի գրողական ձեռագրի ու ոճամտածողության հերթին ուշագրավ դրսևորումն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ:

#188 Վարդի անունը Ումբերտո Էկո չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 859, քաշ՝ 670գ
«Վարդի անունը» վեպի հրապարակումից երեք տարի անց՝ 1983-ին, Ումբերտո Էկոն, ի պատասխան ընթերցողներից ստացած նամակների, լույս ընծայեց «Գրա ռումներ «Վարդի անվան» էջե րին» գիրքը՝ հեգնոտ պարադոքսալիստի խիստ բովանդակալից մի ուղեցույց, որը, երևան բերելով նորօրյա ալքիմիկոսի խոհանոցը, ոչ միայն պարզաբանում է մեծ արձագանք գտած ստեղծագործության հայեցակարգային կողմերը, այլև ձևակերպում պոստմոդեռնիստական վեպի և ընդհանրապես պոստմոդեռնիզմի էական առանձնահատկությունները: Էկոյի գեղարվեստական գլուխգործոցը համալրող այս գիրքն իր հերթին էսսեագրության գլուխգործոցի համբավ է վաստակել և թարգմանվել տասնյակ լեզուներով:

#189 Տիրուհին Վլադիմիր Վոյնիչ չափս՝ 11x16,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 120, քաշ՝ 150գ
«Տիրուհին» վիպակը հետաքրքիր կառուցվածքով և մտահղացմամբ ստեղծագործություն է, որում հեղինակը, թվում է, դեպքերն ու իրադարձությունները ներկա յացնում է որոշակի անվստահությամբ և կասկածանքով: Այն տպավորությունն է, թե նա ավելի շատ ցանկանում է լսել ընթերցողների տարբերակը....

#190 Ցատկախաղ Խուլիո Կորտասար չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 880, քաշ՝ 700գ
«Ցատկախաղը» ձևով ու բովանդակությամբ հրապուրիչ, բազմաշերտ խաղ է, որի կանոններն ընտրում է ընթերցողը։ Վեպի առանցքում մի «ուրիշ» բանի՝ մի կենտրոնի փնտրտուքն է, որը ծավալվում է Օլիվեյրայի և Մագայի սիրային հարաբերության, «Օձի ակումբի» ընթերցումների, քննարկումների ու վեճերի, գրող Մորելլիի գործերի վերծանման ու մեկնաբանման, ջազին նվիրված երեկոների, փարիզյան դեգերումների ու հայտնագործումների շուրջ՝ միահյուսվելով Օլիվեյրայի բուենոսայրեսյան կյանքին։

#191 Քթոցը Օթար Ճիլաձե չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 424, քաշ՝ 475գ
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը պատմության ու ներկայի զուգադրմամբ վեր է հանում պետականություն ունենալու երազանքի և իրականացած երազանքից հիասթափության, ազգային մեծ իդեալների ու ազգային սովորական սնապարծության ողբերգական հակադրությունը՝ մարդկային ճակատագրերի, հարաբերությունների անսովոր զարգացումներով, հեղինակային խոսքի կրքոտ տարերքով, տիրոջական կեցվածքով:

#192 Օծանելիք Պատրիկ Զյուսքինդ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 328, քաշ՝ 370գ
Վեպը մարդասպան-հանճար Ժան-Բատիստ Գրենույի մտածումների ու նպատակասլացության, ինչպես նաև՝ անձնական ողբերգության պատմությունն է, կյանքի հատակից փառքի գագաթ նրա ուղին՝ պատմական ժամանակաշրջանի և սյուժետային անսպասելի զարգացումների տպավորիչ ֆոնին:

#193 Պաուլու Կոելյու Հիպի կազմ՝ կոշտ, էջ՝ 288, քաշ՝ 353գ
«Սույն գրքում տեղ գտած պատմություններն իմ անձնական փորձառնության մասն են…կատարված ամեն բան իրական է». Այսպես է սկսվում ժամանակակից թերևս ամենահանրաճանաչ գրողի՝Պաուլու Կոելյուինոր վեպը:Իսկ այն հեռավոր 70-ականներին նա դեռրս երազում էր գրող դառնալ, նախաձեռնում էր վտանգավոր ճանապարհորդություններ, պայքարում էր սեփական վախերի դեմ և գլխովին սուզվում ազատության այն մթնոլորտի մեջ, որն աշխարհով մեկ սփռել էր հիպիների շարժումը:

#194 Պաուլու Կոելյու Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա կազմ՝ կոշտ, էջ՝ 296, քաշ՝ 268գ
Վեպը «Յոթերորդ օրը» եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդում են «Վեռոնիկան որոշում է մեռնել» ու «Դևը և օրիորդ Պրիմը» վեպերը: Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: «Ով սիրում է, տերն է աշխարհի ու վախենում կորցնելուց: Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»: Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը: Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդաշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ ԵրկրորդԿեսի որոնումներում: Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազորյա փորձությամբ:

#195 Նիկոս Կազանձակիս Հույն Զոռբան չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 432, քաշ՝ 434գ
«Հույն Զոռբան» համարվում է հույն գրող Նիկոս Կազանձակիսի (1883-1957) լավագույն ստեղծագործությունը: Ալեքսիս Զոռբան կենսախինդ ու աշխույժ մարդու կերպար է: Պարզ տրամաբանությամբ ու իր հախուռն կյանքի փորձից ելնելով` Զոռբան ցույց է տալիս, որ կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումների պատասխանները գրքերի մեջ չեն, այլ հենց կյանքի, որը պետք է ապրել լիարյուն, կրքոտ, ազատ` սին հույսերից ու սպասելիքներից:

#196 Կուրթ Վոնեգութ Սպանդանոց համար հինգ չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 428, քաշ՝ 333գ
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ։ Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգնման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել։ Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել։

#197 Միլոռադ Պավիչ Վերջին սերը Կոստանդնուպոլսում չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 200, քաշ՝ 329գ
Միլորադ Պավիչի ամենահայտնի գործերից մեկը` «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը (1994), բալկանյան մոգական ռեալիզմի շնչով գրված պատում է նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում երկու հակամարտ սերբ գերդաստանի միահյուսվող ճակատագրերի մասին և միաժամանակ սիրո ռոմանտիկ ոդիսական: Քանի որ գրքի հենքն է դարձել միջնադարում առաջ եկած Տարոն` բախտագուշակության մի գաղտնախորհուրդ եղանակ, վեպի գլուխների հերթականությունն ու սյուժետային ընթացքը կարող են շարունակ փոփոխվել` ըստ Տարոյի խաղաղաթղթերի դասավորության, որն ընթերցողին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել պատումի համահեղինակը դառնալու գրավիչ խաղին, այլև խաղաթղթերի մեկնությունները կարդալով` սեփական բախտը գուշակել:

#198 Ալաա ալ-Ասուանի Յակուբյան շենքը չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 320, քաշ՝ 382գ
21-րդ դարի ամենաաղմկահույզ արաբալեզու վեպը հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Միայն արաբերենով 9 անգամ հրատարակվեց, ապա թարգմանվեց 34 լեզվով: Կահիրե. հսկա մեգապոլիսի կենտրոն ու մի շենք: Այստեղ բնակվում են վեպի հերոսները: Այստեղ է նաև դոկտոր ալ-Ասուանին ստոմատոլոգիական կաբինետը: Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, սեր և կիրք, կոռուպցիա և ահաբեկչություն... Կահիրեի շուրջ կեսդարյա կյանքի համայնապատկեր`«Յակուբյանի շենքը» վեպում:

#199 Վիլյամ Սարոյան Հայրիկ, դու խենթ ես (օտարգիր) չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 216, քաշ՝ 216գ
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:

#200 Վիլյամ Սարոյան Մայրիկ, ես սիրում եմ քեզ (օտարգիր) չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 288, քաշ՝ 353գ
Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ , ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին,որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

#201 Ջերոմ Դ. Սելինջեր Փրկիչը տարեկանի արտում չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 240, քաշ՝ 350գ
Ամերիկյան հռչակավոր գրող Ջերոմ Դ. Սելինջերի հանրահայտ վեպը առաջին անգամ է հայ ընթերցողին ներկայացվում բնագրից կատարած թարգմանությամբ: Նախորդ հրատարակությունների «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վերնագրի փոխարեն առաջարկվող «Փրկիչը տարեկանի արտում» ("The Catcher in the Rye") վերնագիրն առավել հարազատ է բնագրին, թեպետ կարող է ոչ միանշանակ ընկալվել:

#202 Պաուլու Կոելյու Վերոնիկան որոշում է մեռնել չափս՝ 12.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 240, քաշ՝ 315գ
«Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը Պաուլու Կոելյուի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է:Այն պատմություն է մարդու մասին, որը որոշելով մեռնել՝այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է:

#203 Էռնեստո Սաբատո Թունելը հրատարակման լեզու՝ հայերեն, չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 236, քաշ՝ 222գ
Թունելը վեպում Էռնեստո Սաբատոն իր հերոսի՝ նկարիչ Կաստելի գիտակցության միջոցով ապացուցում է, որ հույսը, որպես այդպիսին, գոյություն չունի, և որ մարդկային գիտակցությունը երբեք չի կարող հասնել անվերապահ կամ բացարձակ սիրո:

#204 Աննի Էռնո Տեղը հրատարակման լեզու՝ հայերեն, չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 179գ
Աննի Էռնոն ամբողջ երիտասարդությունն անց է կացրել Իվըտոյում՝ Նորմանդիայում: Ֆրանսիայի բարձրագույն կրթության ազգային մրցույթում ստանալով գրականության դասախոսի դիպլոմ՝ նա դասավանդել է Աննըսիում, Պոնտուազում, ինչպես նաև Հեռակա ուսուցման ազգային կենտրոնում: Բնակվում է Վալ-դ’Ուազում՝ Սերժիում:

#205 Էջե Թեմելքուրան Դարձ հրատարակման լեզու՝ հայերեն, չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 552, քաշ՝ 594գ
Էջե Թեմելքուրանի «Դարձ» վեպը 1980 թվականի հեղաշրջմանը նախորդող իրադարձությունների խտացումն է Անկարայում ապրող երեխաների՝ Ալիի ու Այշեի աչքերով: Երեխաների տեսանկյունից պատմվող աշխարհն ու նրանց երևակայության ներքո ծավալվող կարևոր իրադարձությունները վեր են հանում նաև Թուրքիայում միջդասային և քաղաքական մի շարք այլ կարևոր խնդիրներ ընթերցողների համար:

#206 Ռեյ Բրեդբըրի Լիճը և այլ պատմվածքներ հրատարակման լեզու՝ հայերեն, չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 144, քաշ՝ 182գ
Ռեյ Բրեդբըրիի պատմվածքների այս փոքրիկ ժողովածուն ձեզ կտանի հեղինակի զարմանալի տաղանդով, աղբյուրի պես պարզ լեզվով ու աներևակայելի երևակայությամբ ստեղծված յուրօրինակ աշխարհներ... ուր ասես՝ Մարսի անկենդան ավազներում ծվարած՝ շփոթված, անհանգիստ կայաններից մինչև մանկական չիրականացած երազների խորհրդավոր մեկնություններ։

#207 Ուիլյամ Սարոյան Անունս Արամ է հրատարակման լեզու՝ հայերեն, չափս՝ 11x16.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 192, քաշ՝ 249գ
Անունս Արամ է պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը։ Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին։ Պատմվածքները թարգմանված են գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակումներով հրատարակությունից։

#608 Լեոնիդ Անդրեև Հուդա Իսկարիովտացի չափս՝ 13x20.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 424, քաշ՝ 523գ
Ժողովածուն ընդգրկում է 20-րդ դարասկզբի ռուս տաղանդավոր գրող Լեոնիդ Անդրեևի (1871-1919) լավագույն ստեղծագործությունների մի փունջ:

#609 Իման Հումայդան Յունես Վայրի Թութը չափս՝ 11.5x17, կազմ՝ կոշտ, էջ՝ 184, քաշ՝ 176գ
Հումայդան Յունեսի այս վեպը իր պոետիկ լեզվով, հարուստ կերպարներով և հերոսների ներաշխարհի նրբազգաց պատկերումով գրավում է նույնիսկ ամենափորձառու ընթերցողին: Պատմությունը հորինվածք է, մտացածին է նաև գլխավոր հերոսուհու`Սառայի կերպարը` խոստովանել է հեղինակը: Բայց ներշնչման համար հիմք է հանդիսացել ընտանեկան պատմությունից մի դրվագ. գրողի պապի երկրորդ կինը հեռացել է տնից անհայտ ուղղությամբ`փախչելով դաժան նահապետի բռնակալությունից:

#610 Իման Հումայդան Յունես Բ՝ որպես բնօրրան… որպես Բեյրութ չափս՝ 11.5x17, կազմ՝ կոշտ, էջ՝ 304, քաշ՝ 267գ
Լիբանանցի գրող Հումայդան Յունեսի այս տպավորիչ դեբյուտում Բեյրութն է 1975-1990 թթ. քաղաքացիական արյունահեղ պատերազմի տարիներին: Չորս փոխկապակցված պատմությունները, որոնցից կազմված է այս անսովոր վեպը, չորս կանանց մասին են, որոնք ռմբակոծություններից ավերվող Բեյրութում ապրում են նույն շենքում: Լիլյանը, որը երկու երեխաներով ամեն գնով ուզում է արտագաղթել՝ ամուսնու հետ, թե առանց նրա: Վարդան, որն այդպես էլ ուշքի չի գալիս դստերը կորցնելուց հետո: Քամելիան, որը Բեյրութ է վերադարձել՝ ֆիլմ նկարահանելու իր հայրենիքի մասին ու խրվել մնացել է նրա դաժան իրականության մեջ: Եվ Մահան, որը շարունակում է ապրել շենքում, նույնիսկ երբ շուրջն ամեն բան՝ ընտանիքը, հարևանները, քաղաքը, ավերվում է…

#611 Քրիստոֆ Ռանսմայր Վերջին աշխարհը չափս՝ 13x20.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 384, քաշ՝ 474գ
Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսնելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատվերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է աքսորի, գրաքննության և մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն, զարմանալիորեն արդիական, այլև վերժամանակյա:

#717 Սալար Աբդոհ Թեհրանը վերջալույսին չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 264, քաշ՝ 387գ
Սույն գիրքը գեղարվեստական է: Բոլոր անունները, հերոսները, վայրերը և դեպքերը հեղինակի երևակայության արդյունքն են: Նմանությունը`իրական դեպքերին ու մարդկանց`ողջ, թե հանգուցյալ, լիովին պատահականություն է:

#718 Դավիդ Ունգեր Մտահղացողը չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 416, քաշ՝ 510գ
Գվատեմալացի անգլալեզու գրող Դավիդ Ունգերի «Մտահղացողը» վեպը, որ լույս է տեսել 2016 թվականին, Գվատեմալայի ժամանակակից իրականության մասին է: Կենտրոնական Ամերիկայի «Հավերժական գարնան» այս երկրում արմատացած են կոռուպցիան, կանանց սպանությունները, բռնաբարությունները, հասարակական այլ արատավոր երևույթներ, որոնք գրողը ներկայացնում է Գիլյերմո Ռոզենվայգի և Մարիամ Խալիլի՝ անսպասելի շրջադարձներով հյուսված գեղեցիկ սիրո պատմության միջոցով: Ընթերցողին մնում է յուրովի ընկալել ու մեկնաբանել երևակայության հզոր ուժի և բարձր արվեստի համադրությամբ ստեղծված այս վեպը:

#719 Զախար Պրիլեպին Մենաստան չափս՝ 12,5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 984, քաշ՝ 834գ
«Մենաստան» վեպում Զախար Պրիլեպինը դիմում է քսաներորդ դարի քսանական թվականների վերջի իրադարձություններին՝ Սոլովկիի ճամբարի ներքին կյանքի ու ճամբարականների ճակատագրերի միջոցով ներկայացնելով բարդագույն այդ ժամանակը, երկրի և պետության զարգացումների տրամաբանությունը, ժողովրդի էության ու կեցության պտույտը պատմության խառնակ ժամանակներում: «Մենաստան» վեպը արժանացել է «Մեծ գիրք» և «Տարվա գիրք» մրցանակների:

#210 Սյուել Կարլ, Բրաուն Փոլ Հաճախորդներ ամբողջ կյանքի համար չափս՝ 13x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 280, քաշ՝ 340գ, Անտարես հրատարակչություն
Ինչպես անել, որ պատահական գնորդը դառնա հաճախորդ ամբողջ կյանքի համար։

#211 Ֆերացի Քեյթ, Ռեզ Թալ Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ չափս՝ 13x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 356, քաշ՝ 318գ, Անտարես հրատարակչություն
Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ: Բավական է ձևացնենք, թե մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու:

#212 Դեյվիդ Փերիշ Մարզաշապիկներ և կոստյումներ չափս՝ 15x21, կազմ՝ փափուկ, էջ՝ 112, քաշ՝ 200գ, Անտարես հրատարակչություն

#216 Ուոլթեր Այզեքսոն Սթիվ Ջոբս չափս՝ 15x23, կազմ՝ կոշտ, էջ՝ 696, քաշ՝ 1126գ, Անտարես հրատարակչություն
Գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով։

#218 Ալան Դիբ 1-էջանոց մարքեթինգային պլան չափս՝ 15x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 336, քաշ՝ 465գ, Էդիթ Պրինտ հրատարակչություն
Գիրքը իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի:

#241 Այզեք Հանս IQ Սուպերթեստեր չափս՝ 12,5x17,5, կազմ՝ կոշտ, էջ՝ 208, քաշ՝ 167գ, Էկսմո հրատարակչություն

#244 Մերի Քեյ Էշ Mary Kay։ Ճանապարհ դեպի հաջողություն չափս՝ 14x20,5, կազմ՝ փափուկ, էջ՝ 256, քաշ՝ 258գ, Մանն, Իվանով, Ֆերբեր հրատարակչություն

#253 Սթիվեն Քովի, Գրեգ Լինք, Ռեբեկա Խելամիտ վստահություն չափս՝ 16.5x24, կազմ՝ փափուկ, էջ՝ 256, քաշ՝ 376գ, Պոպուրի հրատարակչություն

#614 Ալեքսիս Օհանյան Առանց թույլտվության չափս՝ 15x20.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 296, քաշ՝ 420գ
Առանց թույլտվության» գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

#260 Ջեյն Օսթին Զգացմունք և բանականություն չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 408, քաշ՝ 488գ
Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա հիմնված այդ հասարակության մեջ նաև ազնիվ ու զգացմունքային մարդիկ են ապրում:

#259 Ալֆոնս Դոդե Նամակներ իմ հողմաղացից չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 192, քաշ՝ 337գ
Ֆրանսիացի հռչակավոր գրող Ալֆոնս Դոդեի «Նամակներ իմ հողմաղացից» պատմվածաշարը առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել 1976 թվին։ Այս ժողովածուն ծնունդ է հեղինակի՝ Պրովանսից՝ իր ծննդավայրից, ստացած տպավորություններից, որը նաև պատմական, փաստագրական հարուստ նյութ է պարունակում։ Պրովանսի բնաշխարհը, բարքերը, լեգենդները ներկայացված են բանաստեղծական մեծ ներշնչանքով։ Ներկա հրատարակությունը իրականացվում է թարգմանչի մանրակրկիտ վերանայմամբ, նկատի ունենալով ժամանակակից հայ ընթերցողի թե՛ լեզվամտածողությունը, թե՛ ընկալողունակությունը։

#261 Ջեյմս Ջոյս Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 300, քաշ՝ 425գ
«Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» (1916) վեպում Ջեյմս Ջոյսը պատկերել է գլխավոր հերոսի՝ նկարիչ Սթիվեն Դեդալուսի (կերպարում առկա են ինքնակենսագրական տարրեր) հոգևոր զարգացումը, պայքարը բարոյական և կրոնական «անառարկելի ճշմարտությունների» դեմ: Նա ըմբոստանում է արվեստին թշնամի հասարակության դեմ, հրաժարվում կեղծ ազգային արժեքներից և նվիրվում ստեղծագործական աշխատանքին՝ այն համարելով միակ բարձրագույն արժեքը:

#262 Նոդար Դումբաձե Հավերժության օրենքը չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 452, քաշ՝ 500գ
Վրացի ականավոր արձակագիր Նոդար Դումբաձեի (1928-1984) «Հավերժության օրենքը» վեպն ու «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վիպակը նրա լավագույն ստեղծագործություններից են: Երկուսն էլ հատկանշվում են իրականության հոգեբանական դիտարկումներով, պայծառ լավատեսությամբ, արտասովոր քնարականությամբ, հոգեպարար հումորով, ինչպես նաև ժողովրդախոսակցական լեզվի ու մտածողության հյութեղ բառ ու բանով:

#263 Գրեհեմ Գրին Խաղաղ ամերիկացին չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 232, քաշ՝ 370գ
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ: Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա: Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային- ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիական գաղութարարների դեմ: «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է:Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ: Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:

#264 Մուրացան Գևորգ Մարզպետունի չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 532, քաշ՝ 533գ
Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» նշանավոր պատմավեպը բազմաթիվ հրատարակություններ է ունեցել: Դրանցում, տարբեր պատճառներով, սպրդել են ուղղագրական, կետադրական բազմաթիվ սխալներ, տարընթերցումներ և բնագրային տարբեր աղավաղումներ: Սույն հրատարակության տեքստը պատրաստվել է «ԳևորգՄարզպետունի» պատմավեպի նախորդ բոլոր հրատարակությունների (1912, 1963, 1982, 1989 և այլն) մանրակրկիտ համեմատությամբ:Կատարվել են բազմաթիվ ճշտումներ, շտկումներ և ուղղումներ:

#265 Վարուժան Ոսկանյան Շշուկների մատյան չափս՝ 14.8x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 492, քաշ՝ 535գ
Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009թ. և համարվել է Ռումինիայի տարվա լավագույն ստեղծագործությունը: Նույն տարում «Շշուկների մատյանին» շնորհվել է Ռումինական Ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը: Վեպը ներկայացվել է Գրքի միջազգային մի շարք տոնավաճառներում, արժանացել եվրոպական գրական աշխարհի, մամուլի և ընթերցողների ուշադրությանը, որոնց գնահատմամբ այն ժամանակակից եվրոպական գրական երևույթներից է: