Արագ առաքում
Ձեր սիրելի ռեստորաններից և խանութներից
Նշեք Ձեր հասցեն՝ ամենաարագ առաքում առաջարկելու համար

Գրքեր
Աշխատանքային ժամերը
Երկուշաբթի-Կիրակի
10:00 - 22:00
10:00 - 22:00
Առաքման վճար 800դր․

#200 Միշել Օբամա Becoming. Իմ պատմությունը հրատարակման լեզու՝ անգլերեն, չափս՝ 2162x240x40, կազմ՝ կոշտ, էջ՝ 448, քաշ՝ 723գ, կոդ՝ 9780241334140

#1 Թեդ Գուդման Ֆորբս Գրքեր։ 10․000 մտքեր և գաղափարներ բիզնես կյանքի մասին հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 263x204x30, կազմ՝ կոշտ, էջ՝ 376, քաշ՝ 1202գ, կոդ՝ 9785699992065

#2 Ռոբերտ Կիյոսակի Բիզնեսի դպրոց հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 198x136x11, կազմ՝ փափուկ, էջ՝ 208, քաշ՝ 202գ, կոդ՝ 9789851534179

#3 Կիմ Կիյոսակի և Ռոբերտ Կիյոսակի XXI դարի բիզնեսը հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 221x147x13, կազմ՝ կոշտ, էջ՝ 192, քաշ՝ 286գ, կոդ՝ 9789851535596

#4 Բրայան Թրեյսի Տուրբոստրատեգիա։ 21 բիզնեսի կատարելագործման միջոց հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ փափուկ, էջ՝ 192, քաշ՝ 370գ, կոդ՝ 9785961469714

#5 Բրայան Թրեյսի Թայմ մենեջմենթը ըստ Բրայան Թրեյսիի հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 84x108/32, կազմ՝ փափուկ, էջ՝ 302, քաշ՝ 276գ, կոդ՝ 9785961469172

#6 Ալեքսանդր Օստերվալդեր և Իվ Պինյե Բիզնես մոդելի կառուցումը։ Սեղանի... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/8, կազմ՝ փափուկ, էջ՝ 288, քաշ՝ 690գ, կոդ՝ 9785961470758

#7 Կենիչի Օմայե Ստրատեգի միտքը․ Ճապոնական բիզնեսի արվեստը հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 242x172x15, կազմ՝ կոշտ, էջ՝ 211, քաշ՝ 470գ, կոդ՝ 9785950020803

#8 Ջեֆ Հաու Քրաուդսորսինգ։ Հավաքական միտքը՝ ինչպես բիզնեսի զարգացման... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 70x90/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 296, քաշ՝ 535գ, կոդ՝ 9785961447705

#9 Մայքլ Ռոուչ Կարմայական մենեջմենթ։ Բումերանգի օրենքը բիզնեսում և... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 13,8x21,2, կազմ՝ կոշտ, էջ՝ 256, քաշ՝ 340գ, կոդ՝ 9785171091835

#10 Ջոն Մաեդա Պարզության օրենքները՝ Դիզայն, տեխնոլոգիաներ, բիզնես, կյանք հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 118, քաշ՝ 285գ, կոդ՝ 9785961469202

#11 Սերգեյ Աբդուլմանով Բիզնեսի ավետարանը։ Պատմություններ կոնտենտ... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 240x170x21, կազմ՝ կոշտ, էջ՝ 216, քաշ՝ 460գ, կոդ՝ 9785001008040

#12 Մանն, Տարասենկո, Տուրուսին Ստեղծիր նորը! Բարելավում ենք բիզնեսը... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 222x150x13, կազմ՝ կոշտ, էջ՝ 144, քաշ՝ 284գ, կոդ՝ 9785001002802
Մարկետինգի հեղափոխական գործիքների մասին Իգոր Մանի և իր նոր Krostu.com նախագծի գործընկերիների կողմից

#13 Բատիրև, Մանն, Տուրուսինա Համաձայնեցված է! Ինչպես մեծացնել... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 221x150x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 176, քաշ՝ 326գ, կոդ՝ 9785000577974

#14 Իգոր Մանն Մարկետինգ առանց բյուջեյի հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 240x165x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 288, քաշ՝ 572գ, կոդ՝ 9785000579657

#15 Չարլզ Հայեմ Բիզնես եղբայրություն։ Թե ինչպես էին ԱՄՆ-ն և Մեծ... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 205x134x18, կազմ՝ կոշտ, էջ՝ 304, քաշ՝ 244գ, կոդ՝ 9785906914972

#16 Դենիս Կապլունով Ալեքսանդորվիչ Բիզնես քոփիրայթինգ։ Ինչպես գրել... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 212x145x26, կազմ՝ կոշտ, էջ՝ 400, քաշ՝ 568գ, կոդ՝ 9785001008286

#17 Մասելո Օլիվյե Բիզնես և Թրանսերֆինգ։ Հաջողության նեյրո-քվանտային մեթոդը հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 206x145x22, կազմ՝ կոշտ, էջ՝ 320, քաշ՝ 448գ, կոդ՝ 9785699799855

#18 Թիմ Լեբերեխտ Բիզնես Ռոմանտիկա հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 215x146x17, կազմ՝ կոշտ, էջ՝ 320, քաշ՝ 404գ, կոդ՝ 9785389090736

#19 Մարնա Մելիյա Բիզնեսը հոգեբանություն է հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 70x100/32, կազմ՝ փափուկ, էջ՝ 510, քաշ՝ 330գ, կոդ՝ 9785961468779

#20 Կարլ Անդերսոն Տվյալների կառավարման կազմակերպության ստեղծում հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 240x170x27, կազմ՝ կոշտ, էջ՝ 336, քաշ՝ 794գ, կոդ՝ 9785001007814

#21 Յու Սինգ Օնգ Կառավարման ասիական ձևը․ Ինչպես են ղեկավարում բիզնեսը... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 318, քաշ՝ 480գ, կոդ՝ 9785961470581

#22 Ստիվեն Քովի Ցանցային մարկետինգի մասնագետների բարձր... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 84x108/32, կազմ՝ կոշտ, էջ՝ 128, քաշ՝ 220գ, կոդ՝ 9785961462043

#23 Ստիվեն Քովի Արդյունավետ կառավարիչների 7 հմտություններ հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 70x90/32, կազմ՝ կոշտ, էջ՝ 96, քաշ՝ 153գ, կոդ՝ 9785961466645

#24 Յան Բրոդի Վաճառվող մեյլինգ։ Բարձրացնում ենք վաճառքը օգտագործելով... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 212x145x14, կազմ՝ կոշտ, էջ՝ 208, քաշ՝ 334գ, կոդ՝ 9785000572009

#25 Ֆիլիպ Կոտլեր Մարկետինգը Ա-ից Ֆ։ 80 հասկացություն, որոնք պետք է... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 70x100/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 211, քաշ՝ 355գ, կոդ՝ 9785961467451

#26 Ֆիլիպ Կոտլեր Լատերալ մարկետինգ, հեղաշրջող մտքերի փնտրման տեխնոլոգիան հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 206, քաշ՝ 370գ, կոդ՝ 9785961461343

#27 Բարդեն Ֆիլ Մարկետինգի վերծանում։ Գիտություն այն մասին թե ինչու ենք... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 70x100/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 304, քաշ՝ 720գ, կոդ՝ 9785001004219

#28 Սիբրուկ Ջոն Nobrow. Մարկետինգի մշակույթը, մշակույթի մարկետինգը հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 20.7x12.9x1.9, կազմ՝ կոշտ, էջ՝ 204, քաշ՝ 285գ, կոդ՝ 9785911033705

#29 Ալեքսեյ Աֆանասև Թայմ մենեջմենթ երեխաների համար, երազիր և գործիր! հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 258x198x6, կազմ՝ փափուկ, էջ՝ 79, քաշ՝ 232գ, կոդ՝ 9785222274996

#30 Harvard Business Review Harvard Business Մենեջմենթ, Ստրատեգիաներ։... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 200, քաշ՝ 330գ, կոդ՝ 9785961464788

#31 Harvard Business Review Նորարարական մենեջմենթ հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 206, քաշ՝ 375գ, կոդ՝ 9785961465877

#32 Պինկուն Դամրոնգ Ստեղծագործական մենեջմենթ հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 210x140x14, կազմ՝ փափուկ, էջ՝ 240, քաշ՝ 314գ, կոդ՝ 9785389103597

#33 Ալբերտ Կրավչենկո Մենեջմենթի պատմությունը հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 207x135x28, կազմ՝ կոշտ, էջ՝ 240, քաշ՝ 500գ, կոդ՝ 9785902358893

#34 Դեն Քենեդի Չոր մենեջմենթ։ Ստիպիր մարդկանց աշխատել արդյունքի վրա հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 70x100/16, կազմ՝ փափուկ, էջ՝ 332, քաշ՝ 530գ, կոդ՝ 9785961465242

#35 Ջեֆրի Լայկեր Դաո Տոյոտա։ 14 մենեջմենթի սկզբունք աշխարհի առաջատար... հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 70x100/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 400, քաշ՝ 760գ, կոդ՝ 97859500208

#36 Դեյվիդ Լիչֆիլդ Արջը և դաշնամուրը չափս՝ 220x300, կազմ՝ կոշտ, էջ՝ 36, քաշ՝ 470գ, կոդ՝ 978-9939-68-595-3
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն... Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան… Այս հուզիչ պատմությունը տանում է մեզ այնտեղ, որտեղ երազանքները միայն կարող են մեզ տանել` ցույց տալով նրանց, ովքեր միշտ սպասում են մեզ:

#38 Լևոն Նես Բալզակ. Մի շան պատմություն չափս՝ 126x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 132, քաշ՝ 180գ, կոդ՝ 978-9939-68-654-7
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը: Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը:

#39 Ջ. Ք. Ռոուլինգ Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում չափս՝ 126x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 152, քաշ՝ 187գ, կոդ՝ 978-9939-68-678-3
Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները: Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչ պես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները:

#40 Լուսինե Դավթյան Կարդում ենք տանը և մանկապարտեզում չափս՝ 170x235, կազմ՝ փափուկ, էջ՝ 296, քաշ՝ 450գ, կոդ՝ 978-9939-68-611-0
Մանկական ստեղծագործությունների սույն ժողովածուն՝ նախատեսված 2–6 տարեկանների համար, բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է երեխաների տարիքային առանձնահատկություններին: Այն ներառում է նախադպրոցական պետական ծրագրով նախատեսված ստեղծագործությունների մեծ մասը: ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:

#41 Թոմաս Բաս Համլենի սրնգահարը չափս՝ 220x340, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 610գ, կոդ՝ 978-9939-68-604-2
Թոմաս Բասի գեղեցիկ նկարազարդումները նորովի են ներկայացնում Գրիմ եղբայրների գրի առած այս հին, դասական ու շատ հայտնի լեգենդը: Այն պատմում է մի սրնգահարի մասին, ով ազատում է առնետներով վխտացող քաղաքը մեծ աղետից՝ ակնկալելով դրա դիմաց ստանալ հազար ոսկի փոխհատուցում: Սակայն քաղաքի բնակիչներն ու քաղաքապետը չեն պահում իրենց խոստումը: Սրնգահարը վրեժխնդիր է լինում՝ դյութելով ու իր հետևից անվերադարձ տանելով քաղաքի երեխաներին...

#43 Վիկ Փարքեր 100 դասական հեքիաթներ չափս՝ 170x240, կազմ՝ կոշտ, էջ՝ 512, քաշ՝ 1385գ, կոդ՝ 978-99941-1-842-7
Սիրված դասական գրողների հեքիաթները, հեռավոր վայրերից մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները ժողովածուն գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Գրքում տեղ են գտել այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են "Թագավորի նոր հագուստը", "Մոխրոտը" և "Ջրահարսը": Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

#44 Ջուլիեթ Սոմանդ Ծուռ Դավիթը չափս՝ 245x345, կազմ՝ կոշտ, էջ՝ 28, քաշ՝ 530գ, կոդ՝ 978-9939-68-495-6
Այսպիսի գունագեղ Սասուն դուք դեռ չեք տեսել և այսպիսի ծուռ Դավթի չեք հանդիպել: Սասունի այս պատանի հսկան ունի մեծ ու բարի սիրտ, խոշոր ձեռքեր: Նա միշտ առանց դիտավորության ինչ–որ բան է կոտրում. ախր չափազանց ուժեղ է: Երբ Դավթին ուղարկում են սարերում հոտն արածեցնելու, սասունցիները պետք է արդեն հասկանան իրենց գլխի գալիքը: Ժուլիետ Սոմանդի և Ժյուլի Գռուժոյի «Ծուռ Դավիթը» մեր էպոսի գլխավոր հերոսի պատմությունն է ամենափոքրերի համար:

#45 Լիլիթ Ալթունյան Կապույտ աղվեսը չափս՝ 240x300, կազմ՝ կոշտ, էջ՝ 26, քաշ՝ 435գ, կոդ՝ 978-9939-68-514-4
Կապույտ աղվեսիկը երազում է գտնել այն անտառը, որը նույնպես կապույտ է: Իր երկար ճամփորդության ընթացքում նա բացահայտում է տարբեր նոր անտառներ: Դրանց գունային հարուստ նկարագրությունները հուշում են տարվա եղանակների մասին: Երբ աղվեսիկը հասնում է կապույտ գույների անտառ, պարզվում է, որ այն աղվեսիկի մանկության հարազատ անտառն է: Նկարազարդումներով հարուստ այս հեքիաթը սովորեցնում է երազել և հասնել նպատակներին:

#46 Լուիս Քերոլ Ալիսը հայելու աշխարհում: Մանկապատանեկան դասական մատենաշար չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 200, քաշ՝ 222գ, կոդ՝ 978-9939-68-292-1
«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը: Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:

#47 Լուիս Քերոլ Ալիսը հրաշքների աշխարհում (վերապատում) չափս՝ 365x290, կազմ՝ կոշտ, էջ՝ 80, քաշ՝ 1191գ, կոդ՝ 978-9939-68-245-7
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:

#48 Լուիս Քերոլ Ալիսը հրաշքների աշխարհում: Մանկապատանեկան դասական... չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 184, քաշ՝ 182գ, կոդ՝ 978-9939-68-291-4
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

#49 Ջաննի Ռոդարի Երկնագույն նետը չափս՝ 145x210, կազմ՝ փափուկ, էջ՝ 152, քաշ՝ 215գ, կոդ՝ 978-9939-68-340-9
Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն Հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում Երկնագույն նետ անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնա զոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

#50 Ջաննի Ռոդարի Անտեսանելի Տոնինոն չափս՝ 235x345, կազմ՝ կոշտ, էջ՝ 32, քաշ՝ 510գ, կոդ՝ 978-9939-68-426-0
Փոքրիկ տղայի՝ անտեսանելի դառնալու երկար չմտածված ցանկությունն իրականանում է: Բայց արագ հոգնելով իր արկածներից՝ նա այլևս չի ցանկանում մենակ մնալ: Տոնինոյին, մինչդեռ, կարող է տեսնել միայն մի ծեր թոշակառու պապիկ… Ջաննի Ռոդարիի նուրբ հումորով հարուստ և միաժամանակ ուսուցողական այս պատմությունը վառ կմնա երեխաների հիշողության մեջ, իսկ գրքի գունագեղ պատկերազարդումները կզարգացնեն նրանց գեղագիտական պատկերացումները:

#51 Ջաննի Ռոդարի Հեքիաթներ հեռախոսով չափս՝ 145x210, կազմ՝ փափուկ, էջ՝ 208, քաշ՝ 305գ, կոդ՝ 978-9939-68-359-1
Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

#52 Ջաննի Ռոդարի Չիպոլինոյի արկածները չափս՝ 145x210, կազմ՝ փափուկ, էջ՝ 224, քաշ՝ 305գ, կոդ՝ 978-9939-68-204-4
Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

#53 Լեյլա Առաքելյան Արտասահմանյան հեքիաթներ: Ներկայացնում են պլաստիլինե... չափս՝ 205x290, կազմ՝ կոշտ, էջ՝ 60, քաշ՝ 530գ, կոդ՝ 978-9939-68-096-5
Գրքում ընդգրկված գերմանական, չինական, պարսկական հեքիաթներից յուրաքանչյուրը կզարգացնի երեխաների երևակայությունը և նրանց մեջ մեծ սեր կարթնացնի գրքի և գրականության հանդեպ: Հեքիաթների հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի արկածային ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին՝ բացահայտելով արվեստագետի իրենց ունակությունները:

#54 Աստրիդ Լինդգրեն Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին չափս՝ 210x280, կազմ՝ կոշտ, էջ՝ 24, քաշ՝ 385գ, կոդ՝ 978-9939-68-479-6
Թոմին ու Անիկան վաղուց երազում էին մի խաղընկեր ունենալ, ու մի օր հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Նա ո՛չ մայրիկ ունի, ո՛չ հայրիկ, որ իրեն ուղարկեն քնելու զվարճության ամենաթեժ պահին, և Պիպին միշտ ամեն ինչ անում է իր ուզածի պես:

#55 Աստրիդ Լինդգրեն Էմիլը Լյոնեբերգայից չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 112, քաշ՝ 130գ, կոդ՝ 978-9939-68-305-8
Ա՛յ հիմա, երբ դու արդեն պատրաստ ես ծանոթանալու Լյոնեբերգացի Էմիլին, երևի քեզ կհետաքրքրի այն փաստը, որ Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ Էմիլը, բնականաբար, հայտնի էր դարձել իր «հերոսություններով», 1907-ի նոյեմբերի 14-ին ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնը, ով նույն ինքը՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։ Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Դրանց կարող ես ծանոթանալ նաև դու՝ հետևելով Էմիլի անկարգություններին ու հնարամտություններին։

#56 Աստրիդ Լինդգրեն Կեցցե Լյոնեբերգացի Էմիլը չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 192, քաշ՝ 220գ, կոդ՝ 978-9939-68-497-0
Մեր սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված այս չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ, սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։ Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն իր սիրելի ընկերոջ, որ Լինան և բոլոր լյոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքը։

#57 Մկրտիչ Արմեն Գույնզգույն թագավորությունը չափս՝ 220x300, կազմ՝ փափուկ, էջ՝ 216, քաշ՝ 330գ, կոդ՝ 978-9939-68-480-2
Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը: Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…

#58 Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան Դասական հերոսներ: Ներկայացնում... չափս՝ 225x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 392գ, կոդ՝ 978-9939-68-230-3
Գրքում ընդգրկված է չորս ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի Շունն ու կատուն, Սուտլիկ որսկանը, Ղազարոս Աղայանի Մրջյունն ու լուն, Մեղուն ու աղավնին, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:

#59 Նաիրա Եդիգարյան Իմ տատիկ Թամթիմարիան չափս՝ 170x225, կազմ՝ փափուկ, էջ՝ 80, քաշ՝ 214գ, կոդ՝ 978-9939-68-264-8
Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և խոնախա կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը: Նրանք կպատժվեն երևակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը: Վկաները շատ են՝ անվերջ փոխակերպվող կենդանի Շոկոլակը, Պռաուպռաու առյուծը, օձ Ֆշֆշիկը: Իսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…

#60 Կատարինա Մացուրովա Ինչպես ծաղկեց գազարը չափս՝ 165x240, կազմ՝ կոշտ, էջ՝ 32, քաշ՝ 250գ, կոդ՝ 978-9939-68-555-7
«Ի՜նչ գեղեցիկ բույս է»,— ուրախ– ուրախ ասաց արջուկը՝ իր այգում մի նոր բույս տեսնելով: Արջուկն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում »,— տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:

#61 Բրնեթ Ֆրենսիս Հոջսոն Խորհրդավոր պարտեզը (կոշտ կազմ) չափս՝ 165x235, կազմ՝ կոշտ, էջ՝ 320, քաշ՝ 870գ, կոդ՝ 978-9939-68-517-5
Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

#62 Քրիստինե Նյոստլինգեր Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան չափս՝ 165x225, կազմ՝ փափուկ, էջ՝ 192, քաշ՝ 430գ, կոդ՝ 978-9939-68-396-6
Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…. Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող- երեխա ժամանակակից հարաբերությունները:

#63 Ջերոնիմո Ստիլտոն Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը չափս՝ 145x185, կազմ՝ փափուկ, էջ՝ 126, քաշ՝ 215գ, կոդ՝ 978-9939-68-608-0
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ... ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու: Իր երկրորդ գրքում Ջերոնիմո Ստիլտոնը որոշել է հրատարակել խորհրդավոր կրծող Նոստրամկնուսի ձեռագիրը: Երբ Սալլի Ռասմաուսենը գողանում է ձեռագիրը, հենց այդ պահից սկսվում են Ստիլտոնի նոր արկածները:

#64 Ալիս Բրիեռ-Հաքետ Պետրոսիկը և Լուսինը չափս՝ 125x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 34, քաշ՝ 550գ, կոդ՝ 978-9939-68-373-7
Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:

#65 Կառլո Կոլլոդի Պինոկիո (վերապատում) չափս՝ 365x290, կազմ՝ կոշտ, էջ՝ 80, քաշ՝ 1196գ, կոդ՝ 978-9939-68-244-0
Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

#67 Ջաննի Ռոդարի Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում չափս՝ 145x210, կազմ՝ փափուկ, էջ՝ 192, քաշ՝ 269գ, կոդ՝ 978-9939-68-279-2
«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ- ինչ պատճառներով անտեսվել են: Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը: Այն սկսվում է կտրուկ, առանց նախաբանի` միանգամից հղում կատարելով պատմության աղբյուրին. «Այս պատմությունն ինձ պատմել է հենց ինքը` Ջելսոմինոն»…

#68 Ջեք Լոնդոն Սպիտակ ժանիքը (վերապատում) չափս՝ 240x300, կազմ՝ կոշտ, էջ՝ 34, քաշ՝ 470գ, կոդ՝ 978-9939-68-486-4
Կե՛ր, կամ քեզ կուտեն… Այս է Բնության օրենքը սառցե սպիտակ երկրում, որտեղ ծնվել է Սպիտակ Ժանիքը: Կեսշուն–կեսգայլ խառնածին քոթոթը դժվար կյանքով է ապրում, մինչև կարողանում է հասկանալ, որ կարելի է վստահել մարդուն և գտնել իր սերը: Գրքում Ջեք Լոնդոնի հայտնի վեպը վերապատմվում է փոքրիկ ընթերցողների համար: Տեքստն ուղեկցվում է Անտուան Գիյոպեի գեղեցիկ նկարազարդումներով:

#69 Մերի Ադա Շվարց Սփիֆեն: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը չափս՝ 215x205, կազմ՝ կոշտ, էջ՝ 32, քաշ՝ 295գ, կոդ՝ 978-9939-68-352-2
Այս պատկերազարդ հեքիաթը հրաշալի խոզուկ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզերին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Ահա Սփիֆենի այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից:

#70 Ալան Ալեքսանդր Միլն Վինի Փու արջուկը չափս՝ 145x210, կազմ՝ փափուկ, էջ՝ 144, քաշ՝ 225գ, կոդ՝ 978-9939-68-374-4
Վիպակի առաջին հրատարակությունից ի վեր Վինի Փու արջուկի և նրա փոքրիկ բարեկամների մասին Ա. Ա. Միլնի պատմությունները դարձել են մանուկ ընթերցողների և նրանց ծնողների սիրելի հերոսները: Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները: Հերոսների նախատիպերը Ա. Ա. Միլնի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Շեփարդը սիրով է վերստեղծել հինավուրց անտառն ու խաղալիք գազաններին: Գծանկարներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում:

#71 Ալան Ալեքսանդր Միլն Փու արջուկը տուն է կառուցում չափս՝ 145x210, կազմ՝ փափուկ, էջ՝ 192, քաշ՝ 370գ, կոդ՝ 978-9939-68-558-8
Միացե՛ք Փու արջուկին, Խոզուկին և Հարյուր ակրանոց անտառում բնակվող նրանց ընկերներին` ընթերցելով պատմությունների այս գողտրիկ շարքը, որտեղ Թիգրը պարզում է, թե թիգրներն ինչ են սիրում ուտել, Փոքրիկ Խոզուկը երևելի սխրանք է գործում, իսկ Փու արջուկը նոր խաղ է հորինում: Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները:

#72 Բրնեթ Ֆրենսիս Հոջսոն Փոքրիկ արքայադուստրը չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 320, քաշ՝ 304գ, կոդ՝ 978-9939-68-405-5
«Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Վեպի սյուժեն արագընթաց ու գրավիչ է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած հայրն ու հնդիկ դայակը կատարում են նրա բոլոր ցանկությունները, Սառան մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»:

#73 Քենեթ Գրեհեմ Քամին ուռիների մեջ չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 280, քաշ՝ 270գ, կոդ՝ 978-99941-1-980-6
Քենեթ Գրեհեմի պայծառ մտքի ու վառ երևակայության արգասիքը՝ "Քամին ուռիների մեջ" դասական հեքիաթը, անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ: Խլուրդը, Ջրամուկը, Գորշուկը և, վերջապես, պարոն Դոդոշը՝ Դոդոշի Դոշ ապարանքից, ուրախություն և հրճվանք են պարգևում, գերում են ու հմայում մարդկանց: Քեզ թվում է՝ այդ հերոսները քո ընկերներն են, միասին թափառել եք աշխարհեաշխարհ, ճաշակել բարին ու չարը և մնացել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եք եկել:

#74 Չարլզ Դիքենս Օլիվեր Թվիստ չափս՝ 345x245, կազմ՝ կոշտ, էջ՝ 44, քաշ՝ 620գ, կոդ՝ 978-9939-68-338-6
Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը` օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…

#75 Սամսոն Ստեփանյան Ֆերդինանդ անունով թռչող վիշապը չափս՝ 170x225, կազմ՝ փափուկ, էջ՝ 192, քաշ՝ 506գ, կոդ՝ 978-9939-68-281-5
Հեքիաթն այս չունի տարիքային սահմանափակում: Այն մի ճանապարհորդություն է` լի իրադարձություններով, որոնցում իրականությունը միահյուսվում է երևակայականին, որտեղ մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան: Փոքրիկների տեսանկյունից սա մի հայացք է շրջապատող իրականությանը, որը լի է ծիծաղելի պայմանականություններով, իսկ մեծերի համար վերադարձ է հեռավոր մանկություն: Եվ ամենևին էլ կարևոր չէ` իրական է այն, թե երևակայական: Ինչ ծնունդ է առնում մեր երևակայության մեջ, հաստատ ինչ-որ տեղ արդեն գոյություն ունի իրականում:

#76 Բրնեթ Ֆրենսիս Հոջսոն Խորհրդավոր պարտեզը (փափուկ կազմ) չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 360, քաշ՝ 360գ, կոդ՝ 978-9939-68-636-3
Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

#77 Դեն Գրին Ամազոնյան արկած: Բնագիտական որոնումներ չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 180գ, կոդ՝ 978-9939-68-420-8
Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներում սկսի՛ր քո արկածները և գտի՛ր պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն բնախույզը: Այս արկածում խնդիրները վերաբերում են կենդանի օրգանիզմ ներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին: Օգտագործելով քո կենսաբանական գիտելիքները՝ կանցնես առեղծվածներով ու շրջադարձներով լի արկածների միջով, որոնք թույլ կտան առավելագույնս ի հայտ բերել քո մտավոր կարողությունները:

#79 Դեն Գրին Գաղտնի բանաձևը: Բնագիտական որոնումներ չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 180գ, կոդ՝ 978-9939-68-418-5
Քիմիայից քո գիտելիքներն օգտագործելով՝ կարող ես երջանկացնել Զարա տատիկին և վերագործարկել նրա շոկոլադի գործարանը: Վերջապես կարող ես պարզել, թե ով է գողացել կոնֆետի գաղտնի բանաձևը: Եթե հաջողես, կդառնաս գործարանի գլխավոր շոկոլադագործը: Անվնաս անցի՛ր նյութերի փորձարկման բոլոր լաբորատորիաներով, ձե՛ռք բեր 5 ոսկե ծրարները և բացահայտի՛ր տատիկի մրցակից «Քրանչ Քորփորեյշն» ընկերության նենգ քայլը: Այս արկածում խնդիրները վերաբերում են նյութերին և քիմիական փոխազդեցություններին, որոնք քեզ կօգնեն գործնական գիտելիքներդ կիրառելու առօրյա կյանքում:

#80 Դեն Գրին Զվարճախաղերի սարսափը: Բնագիտական որոնումներ չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 180գ, կոդ՝ 978-9939-68-421-5
Ֆելինիի խելահեղ զվարճախաղերի այգին խոստանում է լինել աշխարհի լավագույն ժամանցային վայրը: Պատրա՞ստ ես ընդունելու այգու ահարկու մարտահրավերը: Այս արկածում խնդիրները վերաբերում են ուժերին, էլեկտրականությանը և ֆիզիկային: Հինգ հրեշներին բռնելու համար օգտագործի՛ր ֆիզիկայից քո գիտելիքները: Զվարճախաղերի այգին փրկելու համար կարժանանաս ազատ մուտքի մշտական տոմսի՝ դրսևորելով քեզ որպես ամենասուր զգացողությունների սիրահար և զարգացնելով քո բնագիտական հմտությունները:

#81 Մարկ Տրուման Աշխարհի հրաշալիքները: 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում չափս՝ 240x240, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 870գ, կոդ՝ 978-99941-1-601-0
Աշխարհի շուրջը ճանապարհորդությունը գրքում սկսվում է Ամսաթվերի փոփոխման գծից և անցնելով արևելքից արևմուտք՝ հետաքրքիր կանգառներ կատարում ճանապարհին հանդիպող 100 առավել տեսարժան հրաշալիքների մոտ: Զատկի կղզու Մոայի հոյակերտ հուշարձաններից Ամազոնի զարմանահրաշ արևադարձային անտառներով և Մարակեշի սքանչելի շուկաներով դեպի Սիդնեյի օպերային թատրոնի հրաշալի շենքը ձգվող այս ճանապարհորդությունը անմոռանալի վայելք կպարգևի ընթերցողին:

#82 Սթիվ Փարքըր Արքա տիրանոզավր: Կենդանիների օրագրեր չափս՝ 215x275, կազմ՝ կոշտ, էջ՝ 32, քաշ՝ 455գ, կոդ՝ 978-9939-68-069-9
Իմ անունը տիրանոզավր է եւ սա հենց իմ օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ ԻՄ մասին միանաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ այն զով վայրի մասին, որտեղ ապրում եմ, նաեւ այն մասին, թե ինչ եմ սիրում ուտել: Դուք կծանոթանաք իմ ընտանիքի, ինչպես նաեւ մյուս դինոզավրերի հետ, ովքեր ապրում են իմ շրջակայքում: Նրանցից ոմանք տարօրինակ են, բայց մյուսները շա՜տ լավ ճաշակ ունեն: Հուսով եմ՝ օրագիրս ձեզ բավականություն կպատճառի: Ես գրում էի, Սթիվ Փարքըր անունով մի մարդ արարծ էր օգնում ինձ:

#83 Էմմա Հելբրոու Գիտադարան չափս՝ 225x285, կազմ՝ կոշտ, էջ՝ 208, քաշ՝ 1100գ, կոդ՝ 978-9939-68-433-8
Գիրքն ընդգրկում է գիտության ամենատարբեր ոլորտները լուսաբանող հարուստ տեղեկատվական նյութ: Այդ ամենը շարադրված է մատչելի, բայց և գիտական լեզվով: Գրքում ներկայացված քարտեզներն ու գծագրերն ունեն նկարագրություններ ու բացատրություններ: Մեծաթիվ պատկերազարդումներն ու լուսանկարները տեղեկատվությունը դարձնում են ակնառու և դյուրըմբռնելի: Համացանցային հղումներով համապատասխան կայքէջերը տեղեկատվությունը լրացնում են տեսաֆիլմերով ու շարժանկարներով, վիրտուալ աշխարհի բազմապիսի հնարավորություններով: Տրված է նաև համաշխարհային պատմության, գիտական հայտնագործությունների, գիտնականների մասին պատմող ժամանակագրական նյութ:

#84 Էնո-Մաիխա Մեցոլա Գույներ: Գիտելիքների պարտեզ չափս՝ 190x257, կազմ՝ կոշտ, էջ՝ 14, քաշ՝ 265գ, կոդ՝ 978-9939-68-527-4
Մտի՛ր Գիտելիքների պարտեզ և սովորի՛ր ծիածանի բոլոր գույները այս նորաձև և պատկերազարդ գրքով: Ավելի քանի 25 բացվող–փակվող անակնկալ նկարներ, որոնք կատարյալ են փոքրիկ մատիկների համար: Էնո–Մարիխա Մեցոլան ֆինն նկարազարդող և ձևավորող է, որի աշխատանքներն ընդգրկում են բազմաբնույթ ու բազմաժանր ստեղծագործություններ: Գույնի հանդեպ առանձնահատուկ ուշադրությամբ նա ստեղծում է համարձակ և միևնույն ժամանակ նուրբ պատկերներ` oգտագործելով զանազան տեխնիկաներ:

#86 Դեյվիդ Գլովեր Առեղծվածների թանգարանը: Մաթեմատիկական որոնումներ չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 200գ, կոդ՝ 978-9939-68-078-1
Գիրքը ներկայացնում է թվերի մաթեմատիկական գաղտնիքը: Սա ժամանակի միջով մի ճանապարհորդություն է, որի ընթացքում պետք է բացահայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը: Եթե ձախողվես, հավերժ կկորցնես այն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:

#87 Դեյվիդ Գլովեր Լաբիրինթոսների կալվածքը: Մաթեմատիկական որոնումներ չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 200գ, կոդ՝ 978-9939-68-058-3
Գիրքը ներկայացնում է տարածության, պատկերների և չափման միավորների մաթեմատիկական գաղտնիքը: Լաբիրինթոսների կալվածքում կողոպուտ է եղել: Քեզ խնդրել են բացահայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:

#88 Դեյվիդ Գլովեր Հանելուկների մոլորակ: Մաթեմատիկական որոնումներ չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 200գ, կոդ՝ 978-9939-68-077-4
Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլորակայինները, եւ միայն դու կարող ես այն ազատագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտիրեն մոլորակին:

#89 Դեյվիդ Գլովեր Հուշումների քարանձավը: Մաթեմատիկական որոնումներ չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 200գ, կոդ՝ 978-9939-68-072-9
Գիրքը ներկայացնում է հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքը: Սարսափազդու ծովահեն Կապտամորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քարտեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հավերժ փակված կմնաս քարանձավում: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:

#90 Ջոաննա Բասֆորդ Կախարդական պարտեզ չափս՝ 240x240, կազմ՝ փափուկ, էջ՝ 96, քաշ՝ 304գ, կոդ՝ 978-9939-68-224-2
Բարի՛ գալուստ կախարդական պարտեզների աշխարհ.... Ճանապա՛րհ ընկիր պատկերներով լի կախարդական պարտեզ, որտեղ թավուտներում թաքնված քեզ են սպասում փոքրիկ արարածներ, և կենդանացրո՛ւ այն վառ ու պայծառ գույներով: Այգում կան անավարտ ու դատարկ վայրեր, որոնք հնարավորություն ունես ինքնուրույն ձևավորելու քո երևակայությամբ: Մեծ ու փոքր նկարիչնե՛ր և այգեպաննե՛ր, վերցրե՛ք գունավոր մատիտներն ու գրիչները և ճանապա՛րհ ընկեք դեպի կախարդական պարտեզ:

#91 Էնո-Մաիխա Մեցոլա Հաշվենք: Գիտելիքների պարտեզ չափս՝ 190x257, կազմ՝ կոշտ, էջ՝ 14, քաշ՝ 265գ, կոդ՝ 978-9939-68-528-1
Մտի՛ր Գիտելիքների պարտեզ և սովորի՛ր հաշվել 1–10–ը այս նորաձև և պատկերազարդ գրքով: Ավելի քանի 25 բացվող–փակվող անակնկալ նկարներ, որոնք կատարյալ են փոքրիկ մատիկների համար: Էնո–Մարիխա Մեցոլան ֆինն նկարազարդող և ձևավորող է, որի աշխատանքներն ընդգրկում են բազմաբնույթ ու բազմաժանր ստեղծագործություններ: Գույնի հանդեպ առանձնահատուկ ուշադրությամբ նա ստեղծում է համարձակ և միևնույն ժամանակ նուրբ պատկերներ` oգտագործելով զանազան տեխնիկաներ:

#92 Ջենիֆեր Մափփին Մեր մոլորակի մայրցամաքները (քարտեզ-խճանկար) չափս՝ 325x240, կազմ՝ կոշտ, էջ՝ 14, քաշ՝ 1280գ, կոդ՝ 978-99941-1-414-6
Նկարազարդ 7 քարտեզ-խճանկար՝ բաղկացած 48 կտորից, որոնք ընդգրկված են մեկ գրքում եւ պատկերում են աշխարհի բոլոր մայրցամաքները՝ ներառելով հետաքրքրաշարժ փաստեր և տեղեկություններ:

#94 Աստրիդ Լինդգրեն Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 144, քաշ՝ 160գ, կոդ՝ 978-9939-68-444-4
Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց ""վրա"" հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:

#95 Աստրիդ Լինդգրեն Երկարագուլպա Պիպին չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 144, քաշ՝ 150գ, կոդ՝ 978-9939-68-029-3
Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ-ին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

#96 Ջեյմս Մեթյու Բարրի Փիթր Փեն: Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 136, քաշ՝ 160գ, կոդ՝ 978-9939-68-251-8
Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում…

#97 Ջեյմս Մեթյու Բարրի Փիթր Փեն: Փիթրը և Վենդին չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 240, քաշ՝ 230գ, կոդ՝ 978-9939-68-290-7
Փիթրը և Վենդին (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:

#99 Ուիլյամ Շեքսպիր Ամռան գիշերվա երազ: Պատմություններ Շեքսպիրից չափս՝ 180x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 300գ, կոդ՝ 978-9939-68-062-0
Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:

#100 Ուիլյամ Շեքսպիր Փոթորիկը: Պատմություններ Շեքսպիրից չափս՝ 180x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 300գ, կոդ՝ 978-9939-68-061-3
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:

#101 Կլոդ Ռուա Բաղձալի Բարովեկածը չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 72, քաշ՝ 90գ, կոդ՝ 978-9939-68-518-2
Այս հեքիաթն ուսուցանում է, թե որքան կարևոր է թույլ տալ մարդկանց անել այն, ինչ իրենց իսկապես հաճույք է պատճառում, և սեփական կամքը չպարտադրել ուրիշներին։ Եվ որ երբեմն ցրված լինելու հետևանքով կատու գործելը շատ օգտակար և լավ գործ է, հատկապես երբ այդ կատուն Բաղձալի Բարովեկածն է՝ արտասովոր կատու ու շատ կարգին տղա։

#102 Քրիստինե Նյոստլինգեր Պատմություններ Ֆրանցի մասին չափս՝ 160x215, կազմ՝ կոշտ, էջ՝ 112, քաշ՝ 335գ, կոդ՝ 978-9939-68-623-3
Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Ֆրանցի կերպարով հեղինակը ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորուﬓերը՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն… Մեր հերոսը շարունակ հայտնվում է մանկական խնդիրների առջև. երբեﬓ ընկճվում է, hուսահատվում: Բայց ահա օգնության են հասնում հարազատները, և հեղինակի թեթև գրչով բոլոր խնդիրները լուծվում են…

#103 Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն Գանձերի կղզին: Դասական մատենաշար չափս՝ 175x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 295գ, կոդ՝ 978-9939-68-057-6
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե 'ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե'ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:

#104 Ջերոնիմո Ստիլտոն Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն չափս՝ 145x185, կազմ՝ կոշտ, էջ՝ 36, քաշ՝ 470գ, կոդ՝ 978-9939-68-553-3
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ... ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու:

#106 Լուիսա Մեյ Էլքոթ Փոքրիկ տիկիններ: Դասական մատենաշար չափս՝ 175x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 295գ, կոդ՝ 978-9939-68-065-1
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:

#107 Լայման Ֆրենք Բաում Օզի կախարդը: Դասական մատենաշար չափս՝ 175x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 295գ, կոդ՝ 978-9939-68-059-0
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…

#108 Ուլրիխ Հուբ Տապանի մոտ ժամը ութին չափս՝ 170x235, կազմ՝ կոշտ, էջ՝ 64, քաշ՝ 355գ, կոդ՝ 978-9939-68-554-0
Աստված էլի դժգոհ է աշխարհից՝ մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը: Իսկ թե ինչ եղավ ճանապարհին, ինչ արկածներ ունեցան պինգվինները, և ինչ տեղի ունեցավ ջրհեղեղի ավարտից հետո, կիմանաք գիրքն ընթերցելիս: Բարի՛ ճանապարհ ու հետաքրքիր ճամփորդություն Նոյի, աղավնու, պինգվինների ու մնացյալ կենդանիների հետ:

#109 Ռոբերտ Կարայան Փրկություն չափս՝ 14.5x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 424, քաշ՝ 450գ, կոդ՝ 978-99941-1-865-6

#110 Պետեր Շտամ Ագնես չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 144, քաշ՝ 140գ, կոդ՝ 978-9939-68-572-4
Սովորական թվացող սիրավեպն անկանխատեսելի ընթացք է ստանում, երբ հեղինակը, այդպես էլ անհայտ մնալով ընթերցողին, սկսում է գրել իր և իր սիրուհու` Ագնեսի հանդիպման պատմությունը` հենց նրա խնդրանքով և հավանությամբ: Նրանք տարբեր կերպ են հիշում հանդիպումը: Ավելին՝ հասնելով ներկային՝ երկու զուգահեռ սիրավեպերը` գրվողն ու «իրականը», սկսում են հակասել իրար: Արդյո՞ք պատմության ավարտը ճակատագրական պատասխան է Ագնեսի ներքին ու մթին հարցերին:

#111 Մելինդա Նադյ Աբոնի Աղավնիները թռչում են չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 332, քաշ՝ 300գ, կոդ՝ 978-9939-68-493-2
Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում: Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադյ Աբոնին գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:

#112 Աննա Էնքուիստ Գաղտնիքը չափս՝ 14.5x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 224, քաշ՝ 245գ, կոդ՝ 978-99941-1-447-4
Համերգներով հանդես եկող դաշնակահարուհի Վանդան երաժշտությունը դիտում է որպես իրականությունից փախչելու, խուսափելու մի միջոց: Նա դրանում է գտնում աշխարհում իր տեղի մասին հարցերի պատասխանները: Երբ Վանդան ստիպված է լինում ընտրություն կատարել, նա հանուն երաժշտության թողնում է իր ամուսնուն: Բայց երբ նրա մայրը մահվան մահճում բառացիորեն բացում է «գաղտնիքը», Վանդան այլևս ի վիճակի չէ «հեռանալ» իր երաժշտության մեջ: Ռևմատիկ խանգարումը նվագելու համար արգելք է հանդիսանում. նա չի կարող նորից մոտենալ դաշնամուրին, մինչև չի տրվում իր անցյալի հուշերին: Հեղինակը թեթև լուծումներ չի առաջարկում: Գրքի գագաթնակետը գաղտնիքի բացահայտվելը չէ, այլ ընթերցողին այդ գործընթացին հաղորդակից դարձնելը:

#113 Հանսյորգ Շերթենլայբ Գիշերային լողորդը չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 176, քաշ՝ 190գ, կոդ՝ 978-9939-68-583-0
Շվեյցարացի ժամանակակից հեղինակ Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» վեպը տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է՝ առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելությունների, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության մի բարդ ճանապարհի մասին։ Վեցօրյա ոդիսականի մեջ բացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորումով, պայքարելու կամքով:

#114 Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Գիշերն անույշ է չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 512, քաշ՝ 520գ, կոդ՝ 978-9939-68-339-3
Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է» վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով:

#115 Ռոբերտ Մինհինիք Դեպի Բաբելոն և հետ չափս՝ 13x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 224, քաշ՝ 215գ, կոդ՝ 978-99941-1-596-9
Ընթերցելով Դեպի Բաբելոն եւ հետ վեպը՝ ընկերացքե՛ք Ռոբերտ Մինհինիքին իր ճանապարհորդության ընթացքում: Շրջագայե՛ք ռադիոակտիվ երկրագնդում՝ ԱՄՆ- ի ուրանի հանքերից մինչեւ Սադամ Հուսեյինի Իրաքի մնացորդները, Պարսից ծոցի առաջին պատերազմից մինչեւ լքված Բաբելոնի տաճարները եւ այն վայրերը, որտեղ, ըստ ուղեցույցների, եղել է Բաբելոնյան աշտարակը:

#116 Անդրե Ժիդ Եթե հատիկը չմեռնի չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 416, քաշ՝ 380գ, կոդ՝ 978-9939-68-476-5
Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» (1920) վիպակը ինքնակենսագրական ժանրի ամենացայտուն օրինակներից է, որտեղ նա, հոգևորի ու մարմնականի առճակատման և իր ներքին պայքարի մասին խոսելով, ներկայացնում է նաև այդ ժամանակաշրջանի հայտնի գրողների և արվեստագետների մի ամբողջ աստղաբույլ: Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել Օ. Ուայլդի վերաբերյալ արված մի քանի սենսացիոն խոստովանությունների պատճառով:

#117 Ֆլյոր Եգգի Պատժի երանելի տարիները չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 104, քաշ՝ 120գ, կոդ՝ 978-9939-68-587-8
Անանուն հերոսուհու լավագույն տարիներն անցնում են անազատության մեջ, հեռու մտերիմներից՝ վարժարանի պատերի ներսում, որտեղ կյանքն ասես անշարժացել էր, և որտեղ գործում էին հստակ կանոններ: Վարժարանի սանուհու կենցաղի մանրամասները, սակայն, զուգորդվում են «տարօրինակ այն զգացողության նկարագրությանը, որը տառապալից երանություն կարելի էր անվանել, և որին հասնելու պայմանը բացարձակ մենությունն էր»: Դա էր վճարվող գինը:

#118 Ֆլյոր Եգգի Ես XX-ի եղբայրն եմ չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 128, քաշ՝ 140գ, կոդ՝ 978-9939-68-588-5
Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլ յոր Եգգիի պատմվածքների այս ժողովածուն ընդգրկում է կարճ ու խորիմաստ պատմություններ՝ տարօրինակ կերպարներով, այնպիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերևս առաջին հայացքից անընդունելի, սակայն նույնքան համոզիչ կթվան ընթերցողին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգայուն, որ կյանքի ու մահվան գաղափարի, կարևորության գիտակցության սեփական անկեղծ վերլուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն:

#119 Ջոջո Մոյես Ես մինչ քեզ չափս՝ 170x240, կազմ՝ կոշտ, էջ՝ 368, քաշ՝ 745գ, կոդ՝ 978-9939-68-651-6
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

#120 Խալեդ Հոսեյնի Եվ արձագանքեցին լեռները չափս՝ 17x24.5, կազմ՝ կոշտ, էջ՝ 400, քաշ՝ 720գ, կոդ՝ 978-9939-68-447-5
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի:

#121 Անտոն Դոնչև Երբ ժամ էր ընտրության… չափս՝ 120x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 480, քաշ՝ 685գ, կոդ՝ 978-9939-68-466-6
Բուլղար գրող–ակադեմիկոս Անտոն Դոնչևի (ծնվ.` 1930թ.) այս վեպը, բնագրում` “Време разделно” – «Բաժանարար ժամանակներ», հերոսապատում մի ասք է 17–րդ դարում այն դժնի ժամանակների մասին, երբ օսմանյան հորդաները բռնի մահմեդականացման էին ենթարկում երկրի հարավում ապրող խաղաղ բնակչությանը: Վեպը, գրված 1962 թվականին, նաև իր գեղարվեստական բարձր մակարդակով, վաղուց դուրս է եկել հայրենիքի սահմաններից` արժանանալով 33 օտարալեզու հրատարակության:

#122 Սոմերսեթ Մոըմ Երփներանգ շղարշը չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 272, քաշ՝ 260գ, կոդ՝ 978-9939-68-453-6
Վեպը քննարկում է Անգլիայի պատմության այն բեկումնային շրջանը, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրավունք, սակայն, ճնշվելով նախապաշարումներից և նախկին ավանդույթների անբեկանելիությունից, ըստ էության զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից: Պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդորներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, և շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ. հետևանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ի վերջո Քիթին հասկանում է, որ աղջիկներին պետք է դաստիարակեն ոչ թե որպես հեզ ու անխելք տանտիկիններ, այլ լայնախոհ ու անկախ անհատականություններ:

#123 Ինգեբորգ Բախման Զիմուլտան չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 280, քաշ՝ 290գ, կոդ՝ 978-9939-68-402-4
Արևմտյան արդիականացումը կարծես համընդհանուր ապրվող մոլուցք է Ինգեբորգ Բախմանի այս պատմվածքներում: Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»- ը, նախընտրում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում և ոչինչ չեն ասում: Եվ ի՞նչ. «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու համար, թե ինչ է կատարվում իրականում»: Բանաստեղծ ու արձակագիր Բախմանը նաև փիլիսոփայության դոկտոր էր: Նրա վերջին շրջանի ստեղծագործությունը, ամփոփված «Զիմուլտան» (1972) ժողովածուում, հագեցած է հղումներով առ գերմանալեզու փիլիսոփայությունը և, մասնավորապես, Լեզվի փիլիսոփայությունը: Զիմուլտան, այսինքն՝ համաժամանակ, կնոջ «լեզվով» հեղինակը խոսում է լեզվի, թերևս՝ անձնաշխարհի կորստի մասին:

#124 Կոնֆուցիոս Զրույցներ չափս՝ 105x165, կազմ՝ կոշտ, էջ՝ 232, քաշ՝ 250գ, կոդ՝ 978-9939-68-360-7
Գիրքը ԶՐՈՒՅՑՆԵՐ վերտառությամբ, ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:

#125 Գուստավ Յանոուխ Զրույցներ Կաֆկայի հետ չափս՝ 130x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 256, քաշ՝ 400գ, կոդ՝ 978-9939-68-575-5
Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը:

#126 Գրիգոր Գուրզադյան Էսսեներ, հարցազրույցներ չափս՝ 14.5x20, կազմ՝ կոշտ, էջ՝ 192, քաշ՝ 355գ, կոդ՝ 978-9939-68-081-1
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին:

#127 Բերնհարդ Շլինկ Ընթերցողը չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 192, քաշ՝ 180գ, կոդ՝ 978-9939-68-053-8
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:

#128 Դեն Բրաուն Ինֆեռնո չափս՝ 155x235, կազմ՝ փափուկ, էջ՝ 512, քաշ՝ 670գ, կոդ՝ 978-9939-68-534-2
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

#129 Սալման Ռուշդի Կեսգիշերի զավակները չափս՝ 155x235, կազմ՝ փափուկ, էջ՝ 536, քաշ՝ 890գ, կոդ՝ 978-9939-68-644-8
Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցիների, մադրասցիների ու ջաթերի համընդhանուր երեւակայության մեջ դա անկախության առասպելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը եւ ի կատար ածեն իրենց առաքելությունը: Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, որը որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:

#130 Ալիս Մանրո Կյանքի սիրույն չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 344, քաշ՝ 310գ, կոդ՝ 978-9939-68-458-1
Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:

#131 Մարսել Պրուստ Կորուսյալ ժամանակի որոնումներում չափս՝ 14.5x20, կազմ՝ փափուկ, էջ՝ 400, քաշ՝ 425գ, կոդ՝ 99941-1-159-0
20-րդ դարի սկզբին գրական աշխարհում մեծագույն երևույթ էր Մարսել Պրուստը, ով առաջին անգամ է ծավալուն կերպով ներկայանում հայ ընթերցողին: Գրքում ներկայացված են մի շարք վեպեր, որոնք հանդես են գալիս մեկ ընդհանուր վերնագրի տակ` ""Կորուսյալ ժամանակի որոնումներում"": Հեղինակը վկայում է, որ վեպերի այս մեծ շարքը մտացածին չէ, քանի որ հոգու արտահայտումն է:

#132 Յոհաննա Սպայրի Հայդի չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 256, քաշ՝ 275գ, կոդ՝ 978-9939-68-400-0
Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:

#133 Յոհաննա Սպայրի Հայդի: Դասական մատենաշար չափս՝ 175x230, կազմ՝ փափուկ, էջ՝ 48, քաշ՝ 295գ, կոդ՝ 978-9939-68-060-6
Հայդին որբուկ է: Նա ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորաքույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաքը: Հայդիի կյանքն ընդմիշտ փոխվում է, բայց Փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ լեռներում ծվարած իր տնակը՝ ծերունի պապի մոտ:

#134 Նվեր Վիրաբյան Հայկական ավանդապատումներ չափս՝ 155x240, կազմ՝ կոշտ, էջ՝ 160, քաշ՝ 490գ, կոդ՝ 978-9939-68-521-2
Հայերենի բնաշխարհի, հայոց պատմության նշանակալի դրվագների, մեր վիպապատմական հերոսների մասին պատմող` գրքում ընդգրկված ավանդույթները ուսանելի ու հետաքրքիր են բոլոր ժամանակներում և ընթերցողական ամենալայն շրջանակներին: Դրանք ճանաչողական ու գեղագիտական մեծ արժեք ունեն, կարող են օգտակար լինել դասավանդման ընթացքում: Ավանդություների ընթերցումը կպարգևի հպարտության և ներշնչման պահեր, կզարգացնի երևակայությունն ու հիացնել կտա մայրենի լեզվի ճոխությամբ ու ժողովրդական մտածողության խորությամբ:

#135 Դանիել Գլաթաուեր Հավերժ քոնը չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 288, քաշ՝ 260գ, կոդ՝ 978-9939-68-574-8
Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող վեպերից մեկն է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ էին, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում հերոսուհուց։

#136 Յունաս Յունասսոն Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և... չափս՝ 130x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 440, քաշ՝ 421գ, կոդ՝ 978-9939-68-277-8
Շվեդ ժամանակակից գրող և լրագրող Յունաս Յունասսոնի (ծնվ. 1961 թ.) առաջին՝ «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ » վեպը լույս է տեսել 2009 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր, թարգմանվել երեսունից ավելի լեզուներով: Գրքի հիման վրա նկարահանվել է կինոնկար… Աշխույժ ոճով, ինքնատիպ հումորով, թրիլերի հնարքներով գրված այս վեպում հարյուրամյա մի շվեդի կյանքի ոդիսականով ներկայացվում են քսաներորդ դարի համաշխարհային պատմության կարևոր դրվագները, որով բացահայտվում են մեծ քաղաքականության և մարդկային հարաբերությունների բազմաթիվ կողմեր: Այս վեպից կիմանաք, թե ով է ստեղծել ատոմային ռումբը և փրկել գեներալ Ֆրանկոյին, փլուզել Խորհրդային Միությունը և տեկիլա խմել ԱՄՆ նախագահի հետ, պատճառ դարձել, որ Վլադիվոստոկը դառնա փակ քաղաք, և փրկել Մաո Ծե Դունի կնոջը…

#137 Ջ.Ք. Ռոուլինգ Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը չափս՝ 120x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 464, քաշ՝ 570գ, կոդ՝ 978-9939-68-605-9
Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:

#138 Ջ.Ք. Ռոուլինգ Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը չափս՝ 135x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 376, քաշ՝ 530գ, կոդ՝ 978-9939-68-512-0
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

#139 Ջ.Ք. Ռոուլինգ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը չափս՝ 140x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 336, քաշ՝ 470գ, կոդ՝ 978-9939-68-464-2
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:

#140 Ուիլյամ Շեքսպիր Մակբեթ: Պատմություններ Շեքսպիրից չափս՝ 180x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 300գ, կոդ՝ 978-9939-68-063-7
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:

#142 Ուիլյամ Շեքսպիր Ռոմեո և Ջուլիետ: Պատմություններ Շեքսպիրից չափս՝ 180x230, կազմ՝ կոշտ, էջ՝ 48, քաշ՝ 300գ, կոդ՝ 978-9939-68-064-4
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…

#143 Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբի չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 216, քաշ՝ 204գ, կոդ՝ 978-9939-68-225-9
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

#144 Դանիել Սմիթ Մտածել ինչպես Շեռլոկը չափս՝ 130x195, կազմ՝ կոշտ, էջ՝ 176, քաշ՝ 320գ, կոդ՝ 978-9939-68-545-8

#146 Օլդոս Հաքսլի Չքնաղ նոր աշխարհ չափս՝ 130x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 312, քաշ՝ 470գ, կոդ՝ 978-9939-68-564-9
20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել: Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է առաջին անգամ:

#147 Ռադյարդ Քիփլինգ Պատմվածքներ հենց այնպես չափս՝ 125x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 180, քաշ՝ 180գ, կոդ՝ 978-99941-1-982-0
Պատմվածքներ հենց այնպես հեքիաթաշարն ամփոփում է տասներկու հեքիաթ, որոնք բովանդակային ամբողջություն չեն կազմում, սակայն հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ունկնդրին ներգրավել լեզվախաղի մեջ ու նրա հետ ճամփորդել ծանոթ-անծանոթ աշխարհներով՝ ժամանակի ու տարածության մեջ: Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն:

#148 Յուրի Պոլյակով Սնկերի արքան չափս՝ 145x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 416, քաշ՝ 435գ, կոդ՝ 978-99941-1-948-6
Հայ ընթերցողին է ներկայացվում ժամանակակից ոուս գրականության ամենահայտնի դեմքերից մեկի Յուրի Պոլյակովի հայերեն թարգմանու թյամբ երկրորդ ստեղծագործությունը։ 2004 թվականին գրված վեպը այժմյան ռուսական իրականության գեղար վեստական արտացոլումն է։ Հերոսը գործարար աշխարհի ներկայացուցիչ, «նոր ռուս», խելամտորեն հարմարվելով շուկայի օրենքներին դիրք ու հարստություն Է ձեռք բերել և հասարակության մեջ ունի որոշակի կարգա վիճակ։ Իսկ հարազատներն ու շրջապատողներն իրենց հերթին են նրան յու րատեսակ կարգավիճակ շնորհել փողի քսակ, և արդյունքում նրա հետ եղած գրեթե բոլոր առնչությունները վերածվում են փողայինի... Մինչդեռ նրա հիշողությունից երբեք չի անհետանում պապից լսած մանկության լե գենդը Սնկերի արքայի մասին, որն իրականցնում Է գտնողի ցանկությունը։

#149 Քրիստիան Բատիկեան Սուփըր հերոսները կը մեռնին ամրան չափս՝ 200x200, կազմ՝ կոշտ, էջ՝ 128, քաշ՝ 410գ, կոդ՝ 978-9939-68-607-3
Մանկության իրականությունը կենդանացնող պատմություն, որտեղ մարդկանց հետ հավասար իրականությունն ստեղծող կենդանի մասնակիցներն են նաև կոմիքսների հերոսները: Քրիստիան Բատիկեանի պատմվածքների հերոսները պատանիներն են, որոնց «մեծերի իրականություն» անցնելու առաջին քայլն սկսվում է իրենց իդեալների՝ սուփըր հերոսների հետ բախումից: Գրքում հետաքրքիր կերպով ցույց են տրված ժամանակակից արևմտյան մշակույթի ազդեցությունը պատանու ձևավորման վրա, ինչպես նաև գաղութում մեծացող երեխայի մանկության և ինքնության խնդիրները:

#150 Ջոն Ստայնբեք Ցասման ողկույզները չափս՝ 170x240, կազմ՝ կոշտ, էջ՝ 476, քաշ՝ 815գ, կոդ՝ 978-9939-68-522-9
Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

#151 Քիարան Քարսոն Ցնցող լուր չափս՝ 120x200, կազմ՝ փափուկ, էջ՝ 80, քաշ՝ 85գ, կոդ՝ 99941-1-268-6
Արդի Իռլանդական Պոեզիա: Բանաստեղծ եւ վիպագիր Քիարան Քարսոնը ծնվել է 1948 թվականին Բելֆասթում, ուր այժմ ապրում է: Ցնցող լուրը (2003) հեղինակի վերջին ժողովածուն է: Լինելով Ճանաչված երաժիշտ, արժեքավոր աշխատություններ է գրել նաեւ իռլանդական ժողովրդական երաժշտության վերաբերյալ: Անգլերենից թարգմանությունը եւ նախաբանը` Լուսինե Հարոյանի:

#152 Խալեդ Հոսեյնի Օդապարուկ թռցնողը չափս՝ 150x235, կազմ՝ կոշտ, էջ՝ 384, քաշ՝ 700գ, կոդ՝ 978-9939-68-536-6
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:

#153 Ռեյ Բրեդբըրի Ֆարենհայթ 451 չափս՝ 135x210, կազմ՝ կոշտ, էջ՝ 208, քաշ՝ 350գ, կոդ՝ 978-9939-68-451-2
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»:

#154 Նասիմ Նիկոլաս Թալեբ Սև Կարապը չափս՝ 216x148x38, էջ՝ 736, քաշ՝ 810գ, կոդ՝ 9785389098947

#155 Նասիմ Նիկոլաս Թալեբ Հականրբություն չափս՝ 216x147x37, էջ՝ 768, քաշ՝ 848գ, կոդ՝ 9785389098923

#157 Ջոնաթան Քոնլին Պարոն հինգ տոկոս չափս՝ 16.5x24cm, կազմ՝ կոշտ, էջ՝ 432, կոդ՝ 9789939754314
Երբ 1955 թ. 86 տարեկանում Գալուստ Գյուլբենկյանը մահացավ, նա աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։ Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը Ասիական ու Եվրոպական մարտահրավերների լաբիրինթոսում: Ծանոթ լինելով նավթային աշխարհի բոլոր նրբություններին և ունենալով բազմաթիվ կապեր՝ հաճախ նա դառնում էր գերտերութունների միջև ծագած խնդիրները լուծող։ Անգամ Ստալինն էր Գյուլբենկյանից խորհուրդ հարցնում՝ որպես պարգևատրություն ռեմբրանտներ նվիրելով հռչակավոր Էրմիտաժի թանգարանից: Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև: Ինչպե՞ս կարող էր մի մարդ, ով ոչինչ չգիտեր երկրաբանությունից և ով երբեք չէր եղել Իրաքում, Սաուդյան Արաբիայում կամ Պարսից ծոցի որևէ այլ երկրում, Միջին Արևելքի նավթարդյունաբերության մեջ հինգ տոկոսի հավակնություն ունենալ: Մեկ անգամ ապահովելով այս կապիտալը, ինչպե՞ս կարողացավ պահել այն և դառնալ երկրագնդի ամենահարուստ մարդը: Ինչպե՞ս կարողացավ ամոթխած այդ մենակյացը կամուրջ գցել Արևելքի և Արևմուտքի հակասությունների միջև, որն այսօր անհաղթահարելի է թվում: Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի բարդ ու բազմակի գոյությունը: Սա հրաշալի պատմություն է մի մարդու մասին, ով, ավելի, քան որևէ մեկը, օգնել է ձևավորել ժամանակակից նավթային արդյունաբերությունը:

#201 Դեվիդ Ֆոստեր Անսահման կատակը հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 240x170x55, կազմ՝ կոշտ, էջ՝ 1280, կոդ՝ 9785170963553

#202 Կառլ Ուվե Կնաուսգոր Իմ կռիվը։ Գիրք առաջին։ Ներում հրատարակման լեզու՝ ռուսերեն, կոշտ, էջ՝ 464, կոդ՝ 9785001311003

#203 Մարիամ Պետրոսյան Տունը, որտեղ․․․ հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 206x157x49, կազմ՝ կոշտ, էջ՝ 960, կոդ՝ 9785904584696

#204 Չան Կիմ և Ռենե Մոբորն Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը հրատարակման լեզու՝ ռուսերեն, կազմ՝ կոշտ, էջ՝ 336, կոդ՝ 9785001465072

#205 Հել Էլրոդ Առավոտվա կախարդանքը։ Ինպես է օրվա առաջին ժամը որոշում Ձեր... հրատարակման լեզու՝ ռուսերեն, կազմ՝ կոշտ, էջ՝ 240, կոդ՝ 9785001465522

#206 Գոնգորա և Արգոն Մենության պոեմ: Պատմվածք Գալաթեայի և Պոլիպիմուսի մասին հրատարակման լեզու՝ ռուսերեն, կազմ՝ կոշտ, էջ՝ 264, կոդ՝ 9785890593689

#207 Նադար Երբ ես լուսանկարիչ էի հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x88/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 416, կոդ՝ 9785903974153

#208 Սեմպլ Մարիա Ուր ես կորել, Բերնադետ հրատարակման լեզու՝ ռուսերեն, կազմ՝ կոշտ, էջ՝ 384, կոդ՝ 9785001311157

#209 Աքսատ Ֆեդերիկո Վերջին հնարավորությունը հրատարակման լեզու՝ ռուսերեն, կազմ՝ փափուկ, էջ՝ 448, կոդ՝ 9785906837004

#210 Ելենա Ֆերանտե Իմ հնարամիտ ընկերուհին հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ փափուկ, էջ՝ 352, կոդ՝ 9785906837363

#211 Ելենա Ֆերանտե Նոր անվանման պատմություն հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 140x210, կազմ՝ փափուկ, էջ՝ 512, կոդ՝ 9785906837417

#212 Ելենա Ֆերանտե Նրանք, ովքեր հեռանում են և նրանք, ովքեր մնում են հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 60x90/16, կազմ՝ կոշտ, էջ՝ 448, կոդ՝ 9785906837592

#213 Ելենա Ֆերանտե Անհետացած երեխայի պատմությունը հրատարակման լեզու՝ ռուսերեն, չափս՝ 210x143x23, կազմ՝ փափուկ, էջ՝ 304, կոդ՝ 9785906837752

#214 Հարուկի Մուրակամի 1Q84: Գրքեր 1, 2 և 3 հրատարակման լեզու՝ անգլերեն, չափս՝ 128x198x48, կազմ՝ փափուկ, էջ՝ 1328, քաշ՝ 749գ, կոդ՝ 9780099578079

#302 Հուզական ինտելեկտ Հեղինակ ` Դենիել Գոուլման , թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Հայրապետյանի, էջեր` 448, կազմ` փափուկ, չափեր` 15.5x, 22սմ, լեզու` արևելահայերեն, հրատարակված է` 2020, Անոտացիա՝ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։

#303 Sapiens. Մարդկության համառոտ պատմություն անվանումը՝ Sapiens. Մարդկության համառոտ պատմություն, էջերի քանակը 512, չափսը 16x24, կոշտ կազմ, հրատարակության տարին 2020, Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

#219 Քինգ Ս. Տնային կենդանիների գերեզմանատուն (նոր թարգմանություն) էջ: 480, քաշ: 397գ, կոդ՝ 9785170892402

#269 Jennings LA Killing Eve 2: it will not happen tomorrowpages: 256, weight: 266g, 9785171186258
Grigor M.
12 Մայ 2020
Քաղաքի լավագույն գրախանութը <3 Արժեր պատվերն անել թեկուզ միայն այստեղ նույնպես դրական կարծիքն արտահայտելու համար։
Laura A.
25 Նմբ 2019
Laura A.
25 Նմբ 2019
Արփինե Գ.
13 Նմբ 2019

գնահատեք եթե պատվիրել եք Զանգակ Գրատունից